Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Կյանքի ու բարոյական արժեքների խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ զրույց արվեստագետ, նկարիչ Թեմիկ Խալափյան հետ

Արցախի Մռավսար լեռնաշղթայի լանջերից, 3158 մետր բարձրությունից սկիզբ առնող Տրտու գետի անունով անվանակոչված «Տրտու» մշակութային, հասարակական կազմակերպությունը, որն արդեն 17 տարվա պատմություն ունի, թեև դեռ մեկ տարի էլ ունի չափահասության շեմը հաղթահարելու համար, բայց բազում անգամներ ապացուցել է, որ իր կողմից իրականացված նախագծերը նույնքան կարևոր են մեր երկրի ու ժողովրդի առողջ ապագայի համար, որքան Տրտու գետը Արցախի կենարարությունը պահպանելու համար:

Կազմակերպության նախագահ, նկարիչ, դիզայներ Թեմիկ Խալափյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք այս տարիների ընթացքում տարբեր ծրագրեր են իրականացրել անչափահասների և դատապարտված կանանց գաղութներում, բայց տխրում է, որ այդ մասին քչերը գիտեն:

«2003 թ–ին իմ ծրագիրը Եվրամիության կողմից համարվեց դատաիրավական բարեփոխումների լավ օրինակ, բայց քննարկումների ժամանակ չէին ասում, որ դրա հեղինակն ու իրականացնողը ես եմ: Դա ինձ ամենևին էլ չի խանգարել իմ նպատակներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար: Ես իմ կյանքի 17 տարիները և իմ ողջ ստեղծագործական պոտենցիալը ներդրել եմ հանուն այդ երեխաների, որը ոչ կոչումով, ոչ մեդալով, ոչ դրամաշնորհով ոչնչով չես կարող հետ բերել: Բայց ամենացավալին այն է, որ այդ մասին շատերը չգիտեն, իսկ ով էլ որ գիտի շարունակում է լռել»,– ասաց Թ. Խալափյանը:

Նա ընդգծում է, որ աշխարհում չկա մի օրենք, որը վատ մարդուն լավը դարձնի, բայց իրեն հաջողվել է ցանկությունն իրականություն դարձնել ու լավի, գեղեցիկի միջոցով երեխաներին դեպի լավը վերափոխել:

«Դա ես 16 տարի առանց պետության աջակցության եմ իրականացրել, բայց հիմա երբ ուրիշներն են գալիս նույն գործը շարունակեն, չեն էլ հիշում, որ իրենցից առաջ ով ինչքան գործ է կատարել: Այն, ինչ ես արել եմ, չեմ համարում, որ հայրենասիրություն է: Պարզապես գտել եմ այն կետը որտեղ խնդիր կա և ինչով կարողացել եմ իրականացրել եմ»,– ասաց արվեստագետը:

Նրան երբեք էլ չի հետաքրքրել, թե ինչու են անչափահասները կամ կանայք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Փոխարենն առաջնորդվելով Դոստոևսկու «Գեղեցիկը կփրկի աշխարհը» բանաձևով, ստեղծել է իր սեփականը, որ՝ եթե անգամ աշխարհն էլ չփրկի, ապա անպայման շատ բաներ դեպի լավը կվերափոխի: Մեջբերելով Անտիգոնի մեջ մի բուռ հողի, Օթելլոյի մեջ մի թաշկինակի օրինակը Թ. Խալափյանն ասում է, որ մեր օրերում էլ մի ձու գողանալու համար են շատերը դատապարտվում: Բայց նման ճակատագրի արժանացած անչափահասը, կինը, կամ թեկուզ չափահաս մարդը իր ընտանիքի անդամների համար դառնում է մի մեծ ողբերգության պատճառ: Եվ այդ զգացումը չի լքում նրանց ողջ կյանքի ընթացքում, վտանգի առարկա դառնալով նաև իրենց սերունդների ապագայի համար:

Իսկ միտքը ծագել է մութ ու ցուրտ տարիներին, երբ Արցախյան պատերազմի ժամանակ շփվել է տղաների հետ, ովքեր անչափահաս տարիքում դատապարտված են եղել:

«Ես այդ ժամանակ իմացա, որ անչափահասներին ու կանանց ազատազրկում են: Եվ Արցախյան պատերազմի ավարտից հետո աչքովս մի հայտարարություն ընկավ, որ միջազգային կազմակերպությունը խոցելի խմբերի համար ծրագիր առաջարկելու դեպքում ֆինանսավորում կտրամադրի: Անմիջապես հիշեցի այդ մարդկանց, ովքեր թեև այլ պատճառներով պատիժ էին կրել, բայց շատ հայրենասեր մարդիկ էին: Այդ ժամանակ երկրում սոցիալական վիճակը շատ ծանր էր և մտածեցի, որ դատապարտյալ երեխաների ու կանանց վիճակն էլ կարող է ծանր լինել: Նաև ցանկացա որ նման մարդիկ իրենց անտեսված չզգան և առաջարկեցի քրեակատարողական հիմնարկում մի ծրագիր իրականացնենք, որը կներառի թատրոն, ազգագրական երգ ու պար, նկարչություն, գեղարվեստական փորագրություն, խեցեգործություն, թերթի հրատարակություն»,– ասաց Թ. Խալափյանը:

Բայց մինչ ծրագիրը սկսելը նա սկսել է իրեն ուսումնասիրել, հասկանալու, թե արդյոք ինքը բարոյապես իրավունք ունի՞ ազատազրկման վայրում գտնվող անչափահասին խոսքի մեջ խրատել, որ գողություն կամ խուլիգանություն չանի: Սեփական անձը մի լավ քննելուց հետո հասկացել է, որ ինքն իսկապես նման ծրագիր իրականացնելու իրավունք ունի: Ու սկսել է պետական դռները թակել ու մեկ–մեկ հերթով բացել նույնիսկ անհավանական թվացողները:

«Ներքին գործերի նախարարությունում ինձ համոզում էին, որ հնարավոր չէ նման ծրագիր իրականացնել կալանավայրի ներսում, վարչության պետերից մեկն էլ առաջարկեց ազատազրկման ժամկետից հետո նրանց հետ նման ծրագիր իրականացնեմ, բայց ես չհամաձայնեցի: Այն ժամանակ Արդարադատության նախարարը Դավիթ Հարությունյանն էր, ով ի զարմանս ինձ տվեց նման թույլտվություն, ինչին իմ կարծիքով մեծապես օգնեց նաև նրա մանկավարժ լինելու հանգամանքը: Եվ 2002 թ–ի հունվարի 1–ից ծրագիրը կյանքի կոչվեց, որը շատ լավ ընդունվեց դատապարտված երեխաների կողմից»,– ասաց Թ. Խալափյանը:

Երեխաների ոգևորության մասին պատմելիս, արվեստագետն ակամայից հուզվում էր: Եվ հավանաբար այն նույն հուզական պահերն էր փորձում թաքցնել, երբ առաջին անգամ յոթ դռների հետևում պահվող երեխաների աչքերին նայեց:

«Այնքան էի հուզվել, որ երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ այդ երեխաների ոգևորված աչքերը: Հետո ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը «Համազգային» թատրոնում բեմադրեց «Սասունցի Դավիթ» ներկայացումը, որին ողջ գաղութը մասնակցեց, բացառությամբ ծերերի ու հիվանդների: Մինչ այդ, «Հայ Արտ»–ում ցուցադրվեցին երեխաների ձեռքի աշխատանքները և երեխաները հասկացան, որ չնայած իրենք գաղութում են գտնվում, բայց նրանց մեջ կա մի այնպիսի լավ բան, որի համար մարդիկ կարող են իրենց ծափահարել և դա ամենամեծ հաղթանակն էր »,– ասաց արվեստագետը:

Բայց զարմանալիորեն այդ աննախադեպ միջոցառումներին, ի տարբերություն միջազգային հեղինակավոր՝ «Բի–Բի–Սի», «Սի–Էն–Էն» լրատվամիջոցների, հայկական մամուլը շատ վատ էր արձագանքել: Եղել են թերթեր, որոնք գրել են, թե դատապարտյալներին նոր շորեր էին հագցրել, մոռանալով, որ միջոցառման գնալիս ոչ ոք խոհանոցային հագուստով չի գնում:

Տարիների ընթացքում միջոցառումներին մասնակցած երեխաների թիվը անցել է 800–ը: Նրանցից միայն երկու–երեքն է հետագայում կրկին դատապարտյալի աթոռին նստել: Մնացածը պատիժը կրելուց հետո այլևս չեն մտածել նոր հանցանք կատարելու մասին:

Ողջ գործունեության ընթացքում 22 ցուցահանդես են բացել Երևանի Ժողարվեստի թանգարանում, որին մասնակցել են տարբեր երկրների դեսպաններ: Ցուցադրություններ են կազմակերպվել նաև Նյու Յորքի ՄԱԿ–ի գրասենյակում, Բուդապեշտում, Ֆինլանդիայում, Հարավային Կորեայում արվեստագետ Թեմիկ Խալաթյանին պարգևելով առաջին պատվավոր մրցանակը ստանալու պատվին: Այս իրադարձությունները նույնպես չեն կարևորվել հայկական մամուլի կողմից, որից հետո արդեն սկսվել են ավելի դժվար օրեր թե՛ կազմակերպության ղեկավարի, ու թե՛ դատապարտյալ անչափահասների ու կանանց համար: Ծրագիրը չդադարեցնելու համար 3,5 տարի այն իր հաշվին է իրականացրել, հետո երբ կառավարությունը 6–7 տարի նրա «կյանքն ուտելուց» հետո ընդունել է, որ ծրագիրը ՊՈԱԿ–ի շրջանակներում իրականացնի, անգամ բյուջեով հատկացված գումարը չեն վճարել:

«Երկու տարի բյուջեով հաստատված աշխատավարձը չէին տալիս: Եվ փաստորեն ես իմ հաշվին 5,5 տարի ծրագիրը շարունակել եմ իրականացնել, բայց հիմա հասկացա, որ իզուր եմ իմ կյանքի գնով այդքան չարչարվել: Ես մի սկզբունք ունեմ, որը մանկուց է ձևավորվել: Ինչ անում եմ, եթե նույնիսկ կյանքս էլ տամ, պետք է դա աննկատ անեմ: Եվ այս տարիների ընթացքում ո՛չ կառավարության, ո՛չ Արդարադատության նախարարության, ո՛չ Քրեակատարողական վարչության կամ մեկ այլ պետական հաստատության կողմից որևէ շնորհակալագրի չեմ արժանացել: Ես դրան չեմ էլ սպասել, ես իմ գործն եմ արել, բայց ցավալի է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ իմ ծրագիրը Եվրամիության կողմից համարվեց լավագույնը, մարդիկ չհիշեցին, թե ով է դրա հեղինակը»,– ասաց Թ. Խալափյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում