Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»
Регион

Թուրքերը փաստաթուղթ են վավերացնում, Հայաստանն ասում է՝ դրական ազդակներ ենք ստանում. Գեղամ Մանուկյան

Թուրքերը խորհրդարանում փաստաթուղթ են վավերացնում, Հայաստանն ասում է՝ դրական ազդակներ ենք ստանում, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հայ և թուրք ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին հունվարի 14-ին՝ Մոսկվայում, որից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Բանագնացների երկրորդ հանդիպման օրակարգի մասին կողմերը մանրամասներ չեն հաղորդում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս խորհրդարանում միայն ասաց, թե Երևանը սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված առարկայական քննարկումներ է ակնկալում:

 

«Ազատություն». - 10 օրից հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլն է, չնայած ձեր պնդումներին, որ կան նախապայմաններ, Անկարայի պաշտոնական հաղորդագրությունում եղավ հակառակը, որ շարունակում են բանակցությունները առանց նախապայմանների:

Մանուկյան. - Սա գիտե՞ք ինչի է նման, որ դուք ինձ զանգել հրավիրել եք ձեր հաղորդմանը, բայց ասում եք մի պայման՝ պետք է, օրինակ, շագանակագույն կոստյում չհագնեմ, հագնեմ կապույտ կոստյում, ես մի քիչ երանգը փոխած, բայց կապույտ գույնի կոստյումով եմ գալիս և համարում ենք, որ ձեր նախապայմանը ես չեմ ընդունել: Երեք նախապայմանի մասին է Թուրքիան խոսում. առաջինը Արցախի հարցն է, որ Արցախը Ադրբեջան է:

Նիկոլ Փաշինյանը այդ մենախոսություն-ասուլիս կոչվածները, որ տալիս է, ուղղակի անկեղծ եմ ասում, այլևս դիմանալու չի, որովհետև կարելի է բանավեճ ունենալ՝ ազատագրված տարածքները ետ տալ, թե ոչ: Նույն Լևոն Տեր-Պետորսյանը չէ՞, ծայրահեղ գաղափարական հակասության մեջ են, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը իր տեսակետը հիմնավորելու մեջ չեմ կարծում, որ նրա մտքով կանցներ, ադրբեջանական բոլոր թեզերը երբեք չէր գործածի: Այսօր Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է, թե ինչի Արցախը պետք է Ադրբեջանի կազմում մնա, բոլորը ադրբեջանական թեզերով, նախապայմանը կատարվել է, թե չէ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում. թուրքերն ասում են՝ չպետք է դրանով զբաղվեք: Ես ուղղակի ասում եմ 2021-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը Հայաստանի Արտգործնախարարությունը հայտարարություն է անում, մեջը մի բառ չկա Հայոց ցեղասպանության մասին:

«Ազատություն».- ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովում անցած ամիս արդեն դրել էին այդ հարցը, խորհրդարանում Արարատ Միրզոյանն էր ասում:

Մանուկյան. - Խորհրադրանում ասելը.... Պարսիկն ասում է՝ հալվա-հալվա ասելով բերանդ չես քաղցրացնի:

«Ազատություն». - Պարոն Մանուկյան, փաստն այն է, որ Երևանն ասում է՝ առանց նախապայմանների, Թուրքիան ասում է՝ առանց նախապայմաններին:

Մանուկյան. - Թուրքական նախապայմանները կատարվել են, չորրորդը նոր նախապայման է՝ «Զանգեզուրի միջանցք»:

«Ազատություն». - Դա չի կատարվել, ասում են՝ չենք տալու:

Մանուկյան. - Շուշիի հռչակագիրը, որ անցած տարի հունիսի 15-ին՝ խորհրդանշական օր ադրբեջանցիների համար, ընդունվեց, անցնող երկու շաբաթում վավերացվել է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, որտեղ հստակ արձանագրվում է «Զանգեզուրի միջանցք» դրույթը: Հայաստանի պետությունը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի սպառնալիքով խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթին մի բառ չի արձագանքել: Փոխարենն ի՞նչ է ասում Արարատ Միրզոյանը, Թուրքիայից ստանում ենք դրական ազդակներ: Թուրքերը խորհրդարանում փաստաթուղթ են վավերացնում, որ ցանկացած վտանգի դեպքում ինքն ու Ադրբեջանը երկուսի զինված ուժերը համատեղ և այլն, և այլն, Հայաստանն ասում է՝ դրական ազդակներ ենք ստանում: Ռուսական խոսք կա, ասում է՝ ծեծում է, նշանակում է՝ սիրում է, էդ տրամաբանությամբ է Հայաստանը շարժվում: