Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

«Մի օր իմ ձեռքով ես գնալու, ազի՛զ ջան». կուրսանտի դաժան սպանության գործով վկաները նոր մանրամասներ են հայտնել

1in.am\ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց վկա կուրսանտ Էրիկ Բ.-ն: Նա քնել է ո՛չ այն ննջարանում, որտեղ քնում էր տուժող Հայկազ Բարսեղյանը և որտեղ նա սպանվել է, այլ՝ 418 ննջարանում, որտեղ քնում էր ամբաստանյալներից՝ Վաչե Սահակյանը:

Վկա Էրիկը նշեց, որ Հայկազ Բարսեղյանը կոնֆլիկտներ էր ունենում կուրսանտ Կարեն Բ.-ի հետ, ով «փնթիավարի ու անշնորհքավարի» էր ուտում, վատ էր կատարում, ասենք, հերթապահի կամ օրապահի պարտականությունները:

Վկան ճաշարանում նստել է նույն սեղանի շուրջ՝ ինչ որ Հայկազ Բարսեղյանն ու Կարեն Բ.-ն: Եվ վկան նույնպես տհաճություն է զգացել Կարենի ուտելուց՝ «հացի վրա խտացրած կաթ էր քսում, կարագ էր դնում, պանիր, մի հատ հաց էլ՝ վրան, ուտելիս էլ կերածը մնում էր այտերի ու շրթունքների վրա…»:

Կարենին տգեղ ուտելու պատճառով Հայկազը անընդհատ դիտողություններ է արել: Եվ դեպքի օրը՝ 2015 թվականի հունվարի 28-ին, ճաշի ժամանակ Կարենը նորից «փնթիավարի» է կերել, Հայկազը դիտողություն է արել, Կարենը տեղափոխվել է հարևան սեղանի մոտ: Նրանց է մոտեցել մարտկոցի ավագ Վաչե Սահակյանը, դիտողություն է արել, բայց ասել է, թե հետո կխոսեն:

Խոսել են նույն օրվա երեկոյան Հայկազենց ննջարանում, որը ժամեր անց սպանության վայր էր դառնալու:

Խոսակցությանը ներկա են եղել Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Հայկազ Բարսեղյանը, Կարեն Բ.-ն ու ինքը՝ վկա Էրիկը:

Այս խոսակցության ժամանակ հայհոյանքներ են հնչել. «Տհաճ կլինի, եթե ես բառացի նկարագրեմ»,- ասաց վկան: Բայց նրա խոսքերով՝ հայհոյանքները եղել են ոչ թե կոնկրետ՝ անվանական, այլ՝ «խաբողի հասցեին»:

Բանն այն է, որ խոսակցության ժամանակ Կարեն Բ.-ն ասել է, թե ինքը նորմալ է ուտում, իսկ Հայկազն ասել է, թե նա խաբում է, նրա ուտելը հաճելի չէ սեղանի մոտ նստածներին:

Վաչեն ասել է. «Ո՞վ կարա ինձ խաբի», ու հայհոյել է իրեն խաբողի հասցեին, Հայկազն էլ նույն հայհոյանքն է հնչեցրել խաբողի հասցեին:

Ըստ վկայի՝ Վաչեն էլ գիտեր Կարեն Բ.-ի փնթի պահվածքի մասին, բայց նա պաշտպանում էր նրան, որ «Կարենը չնեղվի»:

Հիշյալ խոսակցությունից, վկայի խոսքերով, ոչ ոք նեղված չի եղել, առավել ևս՝ Հայկազը, քանի որ Հայկազն իրավացի էր: Եվ վկայի կարծիքով՝ խոսակցությունն այդ պահին վերջացել է, այն չէր կարող շարունակություն ունենալ: Վկայի կարծիքով՝ Հայկազի հետ պատահածը կոնկրետ այս խոսակցության ու դրա ժամանակ հնչեցված հայհոյանքների հետ կապ չուներ: Կարենն էլ խոսակցության ավարտին կախել էր գլուխը՝ նա գիտեր, որ ինքն է մեղավոր՝ ըստ վկայի: Վաչեն ասել է՝ ամոթ է, թարգեք, սրանից հետո Կարենը նորմալ կուտի: Եվ խոսակցությունն ավարտվել է:

Ըստ վկա Էրիկի՝ ինքը այդ օրը հիվանդ էր: Ժամը 21-ի սահմաններում գնացել է բուժկետ՝ դեղ խմելու: Վերադարձել է ժամը 23-ի կողմերը: Եվ միջանցքում տեսել է Հայկազ Բարսեղյանին, ով զուգարանից գնում էր ննջարան: Հայկազը, ինչպես միշտ, ժպտերես էր: Նրանք իրար «բարի գիշեր» են մաղթել, մտել են դեմ-դիմաց գտնվող իրենց ննջարանները:

Ըստ վկայի՝ Վաչե Սահակյանը ննջարանում էր այդ ժամանակ:

Վկան պառկել ու քնել է: Նա ասաց, թե չի նկատել, որ Վաչեն սենյակից դուրս գար:

Առավոտյան հենց «վերկացից» հետո նրանց ննջարան է մտել Սամվել Ս.-ն՝ Հայկազենց ննջարանից, ու Վաչեին կանչել է իրենց ննջարան ՝ ասելով՝ շուտ արի, բան է պատահել:

Վաչեի հետևից մյուսները, այդ թվում՝ Էրիկն էլ է գնացել՝ «բելյոյով»: Տեսել է, որ Հայկազի անկողնու մոտ են հավաքվել: Արյան հետքերը սկզբում Էրիկին կարմիր թանաքի հետքեր են թվացել՝ նա մտածել է, թե Հայկազը «կատակ ա արել՝ պաստայա թափել», բայց հետո համոզվել է, որ իսկական արյուն է անկողնում: Վաչեն ասել է՝ մի՛ խառնվեք, մի՛ մոտիկացեք: Կանչել են կապիտան Ավետիսյանին: Կուրսնատներից մեկի՝ Արայիկի ուշքը գնացել է: Ոմանք լաց են եղել:

Ըստ վկայի՝ Վաչեն Հայկազի անկողնու միջից մի «ռեզակ» է վերցրել: Բայց կապիտան Ավետիսյանն ասել է՝ տեղը դիր: Վաչեն գցել է նույն տեղը: Նույն օրը, մի քանի ժամ անց, երբ կուրսնատները արդեն գտել էին պտտաձողից կախված Հայկազի դիակը, իսկ հետո գնացել էին հայոց լեզվի դասի, Վաչեն դասախոսին հարցել է՝ անզգուշաբար Հայկազի անկողնու միջից «լանցետ» եմ վերցրել, կարող ա՝ մատնահետքեր եմ թողել, կարո՞ղ են խնդիրներ առաջանալ…

Վկա Էրիկը Գնել Թևոսյանին տեսել է ավելի ուշ, երբ բոլորը հավաքվել էին: Մի անգամ էլ Գնելին տեսել է գումարտակի մոտ: «Նա զրուցում էր Հովհաննիսյանի հետ: Հովհաննիսյանի ձեռքին ցելաֆոն կար»:

Հայկազի ննջարանում վկան առավոտյան տեսել է Վաչեին, Մովսեսին, Գնելին: Նորիկին չի հիշում:

Այն հարցին, թե ամբաստանյալի աթոռին նստած չորս կուրսանտները արտոնություններ ունեի՞ն համածառայակիցների շրջանում, վկան պատասխանեց, որ դրա պատճառն այն էր, որ նրանք սերժանտ էին. «Սերժանտ լինելով՝ միշտ փորձում էին իրանց ասածը առաջ տանել, կարող էին կոպիտ խոսել… Գրաժդանսկիում էլ մարդն էդպես ա վաբշե…»:

Վկան ասաց, որ կուրսանտների շրջանում կոնֆլիկտներ միշտ եղել են: «Ես հանդուրժել եմ… Չի հանդուրժում նա, ով իրա մեջ նեղված էր…»:

Չորս ամբաստանյալներից՝ վկան առավել լարված հարաբերությունների մեջ եղել Գնել Թևոսյանի հետ: Եղել են կոնֆլիկտներ, բայց իրենք խռովել-հաշտվել են: «Ես իր հանդեպ լարվածություն չունեի, թե ինքն ուներ՝ չգիտեմ»:

Վկան նշեց, որ Հայկազ Բարսեղյանին իմացել է ավելի վաղ՝ Հայկազը Հադրութում ծառայել է նրա եղբոր հետ: Նույն մարտկոցում հայտնվելով ՝ Էրիկը մտերմացել է Հայկազի հետ. «Ես Հայկազին տխուր տեսած չկամ»:

Վկան պնդեց, թե Կարենի ուտելու հետ կապված խոսակցությունը, որ Վաչեն ու Հայկազը վարել էին դեպքից մի քանի ժամ առաջ 408 ննջարանում, Հայկազի սպանության հետ կապված լինել չէր կարող. «Զրույցը բացելու հիմք չկար, ինչ կար՝ ասվել էր, հայհոյանքները վերացական էին…»:

Հետագայում վկան իմացել է, որ չորս ամբաստանյալները խմել են «կապտյորկայում», Հայկազին արթնացրել ու դուրս են կանչել: Հայկազը գնացել ու վերադառնալով ննջարան՝ հայհոյել է: Հետո այդ ննջարանից ինչ-որ մեկը դուրս է եկել, Հայկազի հայհոյանքի մասին «խաբար է տվել» Գնելին ու մյուսներին, նրանք էլ մտել են ննջարան, անկողնու մեջ ծեծել են Հայկազին, «փրթել են» երակները, ապա բուշլատ են հագցրել ու տարել-կախել են պտտաձողից…

«Ես ներկա չեմ եղել, ինքս ոչինչ չեմ տեսել»,- ասաց վկան:

Նա ընդունեց, որ հարցուփորձ է արել տվյալ օրվա օրապահներին ու հերթապահին, բայց նրանցից մեկն ասել է, թե դեպքի պահին զուգարանում է եղել, մյուսներն ասել են, թե քնած են եղել՝ ոչ ոք ոչինչ չի տեսել… «Սաղին հետաքրքիր էր՝ ինչ ա կատարվել: Ով ոստիկանությունից գալիս էր՝ հարցեր էին տալիս…»:

Պաշտպանի հարցին՝ եթե վկա Սամվել Ս.-ն գիշերը անկողնում տապ արած՝ տեսել էր, որ Վաչե Սահակյանը եղել է Հայկազին սպանողների մեջ, առավոտյան նա ինչո՞ւ պիտի Վաչեին կանչեր Հայկազի անկողնու մոտ, վկա Էրիկ Բ.-ն պատասխանեց, որ Սամվել Ս.-ն ու Վաչե Սահակյանը դեռ «Փոքր Մհեր» կրթահամալիրից միասին են ծառայել, նրանք մտերիմ էին…

Վկան հիշեց, որ երբ կապիտան Ավետիսյանը մտել է Հայկազենց ննջարան ու տեսել է Հայկազի արնաթաթախ անկողնինը, ասել է. «Վա՜յ, Հայկա՛զ, Հայկա՛զ, էս ի՞նչ ես արել»:

Ստացվում է, որ կապիտան Ավետիսյանն է ինքնասպանության վարկած առաջ քաշել: Վկան ասաց, թե ինքը երբեք չէր հավատա, որ Հայկազը կարող է իրեն վնաս տալ, նա միշտ ուրախ էր, ժպտադեմ…

Իհարկե, նույն ննջարանում քնողներին հարցնում էին. «Նիուժե՞լի դուք ոչ մի բան չեք տեսել»: Նրանք ասում էին, թե քնած են եղել, բան չեն տեսել:

Բայց հետո պարզվել է, որ նույն սենյակում գտնվողները, ովքեր սպանության պահին քնած էին ձևացել, ռազմական ոստիկանությունում ու քննիչի մոտ պատմել էին, թե ինչեր են տեսել… Խոսակցություններից իմացել են, որ սպանությունը կատարողները նրանց վախեցրել են, ասել են՝ եթե խոսեք, «կմորթենք, սենց կանենք-նենց կանենք…»:

Մեղադրողի միջնորդությամբ դատարանը հրապարակեց այս վկայի նախաքննական ցուցմունքները:

Նա ասել էր, թե Հայկազ Բարսեղյանը եղել է ընկերասեր, հարգված:

Դեպքի օրը ննջարանում Հայկազի ու Վաչեի խոսակցության վերաբերյալ նախաքննական ցուցմունքում վկան մանրամասներ էր հայտնել՝ Հայկազն ասել է, թե Կարեն Բ.-ի ուտելը իրեն հաճելի չէ: Վաչեն ասել է՝ սեղանդ փոխիր: Հայկազն ասել է՝ Կարենի ուտելը հաճելի չի ոչ մեկին: Վաչեն էլ ասել է. «Դու էլ ինձ հաճելի չես, դե ինստիտուտից դուրս արի»: Հայկազը պատասխանել է. «Վաղը դուրս եմ գալու»: Չնայած այդ խոսակցության ժամանակ վերացական հայհոյանքներ են հնչել, բայց խոսակցությունը ավարտվել է խաղաղ, Վաչեն ասել է՝ ամոթ ա, թարգեք, Կարենը սրանից հետո նորմալ կուտի…

Նույն օրը, մի քանի ժամ առաջ նույն ննջարանում կոնֆլիկտ է եղել Կարեն Բ.-ի ու Հայկազի միջև: Կուրսնատները սարսափ ֆիլմ են դիտել ընթրիքից հետո՝ մի աղջկա սպանում էին ընկերները, հետո աղջկա հոգին հետապնդում էր սպանող ընկերներին: Կարեն Բ.-ն ֆիլմը չէր նայում, ննջարանում էր: Հայկազը գնացել է, որ նրան կանչի՝ լավ կինո է, թող Կարենը գա նայի: Բայց Կարենի ու Հայկազի միջև վիճաբանություն է եղել, Կարենը հարվածել է Հայկազի շրթունքին: Էրիկը չի թողել, որ Հայկազը հարվածի Կարենին: Վերջինս Հայկազին ասել է. «Մի օր իմ ձեռքով ես գնալու, ազի՛զ ջան»: Իսկ Հայկազը նրան հարցրել է. «Դու ումո՞վ ես վեր-վեր թռնում, դուխ հավաքում»:

Ինքը՝ Կարեն Բ.-ն, ըստ վկա Էրիկի, ավելի վաղ ցանկացել է ինքնասպան լինել՝ ասել է՝ ինձ ցած եմ գցելու պատուհանից: Ասել են՝ ընկերներիդ փուռը կտաս: Նա էլ ասել է՝ երկտող կթողնեմ, որ ոչ մեկին չմեղադրեն»: Այս խոսակցության վերջակետը դրել է Մովսես Ազարյանը, ով հարվածներ է հասցրել Կարենին ու ասել է՝ խելքդ գլուխդ հավաքի…

Վկա Էրիկը հայտնել է, թե Հայկազը արդարամիտ էր, սխալը մարդու երեսին ասող, վիրավորանքը կուլ տվող չէր: Իսկ սպանության համար մեղադրվող չորսը կուրսանտների մեջ գերիշխող դիրք էին գրավել: Վաչեն մարտկոցի ավագն էր: Մարտկոցում միայն մի քանի հոգի՝ այդ թվում՝ Հայկազը, թույլ չէին տալիս, որ իրենց հետ կոպիտ վարվեն, մյուսները հանդուրժում էին: Գնելը իրեն բարձր էր դասում՝ որպես գնդապետի որդի: Մովսեսը շողոքորթում էր Վաչեին, «նրա ձեռի տակ իրեն լավ էր զգում», Նորիկն էլ Գնելի հետ էր մտերիմ, նա շատ ուժեղ էր, պարապած:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել է, որ գիշերը Վաչեին դուրս են կանչել ննջարանից: Նա դուրս է եկել «բելյոյով», հետո վերադարձել, դաշտային համազգեստ է հագել ու գնացել: Նրա վերադառնալը վկան չի տեսել:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Հայկազի անկողնում բացի արյունից նաև փսխուքի հետքեր կային:

Վկան նշել էր, որ սպանության առավոտյան Վաչեն տխուր էր, նրա միմիկան ու խոսքերը իրար չէին բռնում:

Վկան, պարզվեց, Գնելի հայրիկի հարևան գյուղից է: Բայց նա բացառեց, որ իրեն զանգած լինեն ու ասեն՝ ինչ ասի կամ չասի: Վկան ասաց՝ դա ինձ համար վիրավորական է: Բայց վկայի պատասխաններն այնքան վերացական դարձան, հռետորական հարցերով խճողված, որ նա շուտով խճճվեց իր խոսքերի մեջ:

Վկայություն տվեցին ևս երկու կուրսանտ: Արայիկ Ա.-ն այն կուրսնատն էր, ով ուշագնաց էր եղել՝ տեսնելով Հայկազ Բարսեղյանի անկողնու արյունը: Նա համարյա բան չէր տեսել: Միայն նշեց, որ Վաչեն գունատ էր:

Մյուս վկան՝ Արամ Ս.-ն մի բան էր անընդհատ կրկնում՝ չեմ հիշում: Նա ևս ասել էր, թե սպանության առավոտյան Վաչեն «սփրթնած էր, ասես՝ գաջի գույն լիներ…»: Այս վկան ասաց, թե Հայկազի սպանության մասին իրեն պատմել է… քննիչը…

Վերջին երկու վկաների ցուցմունքներում հիշատակելի բան համարյա թե չկար:

Հաջորդ նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը: Նախագահողը հիշեցրեց, որ առաջադրված մեղադրանքներում կան հոդվածներ, որոնցով վաղեմության ժամկետների անցնելու հարց կարող է քննարկվել: