Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Общество

Լավագույն մասնագետներին գտնելու ամենաարդյունավետ մեթոդը հայկական CodeSignal-ից

  • Աշխատանքի ընդունման ավանդական մեթոդներներն այլևս արդյունավետ չեն։ 
  • Լավագույն մասնագետներին գնահատելու համար անհրաժեշտ են հմտությունների գնահատման օբյեկտիվ մեթոդներ։
  • Հայկական «CodeSignal» ընկերությունը լուծում է այս խնդիրը՝ օպտիմիզացնելով աշխատանքի ընդունման պրոցեսը։

Համապատասխան թեկնածուներ ընտրելու համար գործատուները տարբեր մեթոդներ են կիրառում։  Հաճախ հիմնվում են ռեզյումեների, մոտիվացիոն նամակների և հարցազրույցների վրա։ Սակայն այս մեթոդները մի շարք խնդիրներ են առաջացնում հատկապես ՏՏ ոլորտում՝ տեխնիկական մասնագետների ներգրավման ժամանակ։ Գործատուն չի կարողանում անկողմնակալ կերպով ստուգել թեկնածուի տեխնիկական գիտելիքները, փոխարենը՝ հիմնվում է միայն թեկնածուի կողմից տրամադրված տեղեկությունների վրա։

Ռեզյումեները կամ ինքնակենսագրականները ցույց են տալիս դիմորդի աշխատանքային փորձը, բայց ցույց չեն տալիս մասնագիտական հմտությունները և տեխնիկական / մասնագիտական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու կորողությունը։ Չնայած նրան, որ հարցազրույցները հնարավորություն են տալիս ավելի խորքային պատկերացում կազմել դիմորդի հմտությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, դրանք սուբյեկտիվ են և ժամանակատար։ Ավելին՝ հարցազրույցի ընթացքում թեկնածուն հիմնականում պատմում է իր հմտություններ մասին, սովորաբար դրանք որևէ կերպ ցույց չի տալու հնարավորություն չի լինում։

  Հասկանալով այս խնդիրները՝ շատ գործատուներ լավագույն մասնագետներին գտնելու համար փորձում են կիրառել ինովացիոն մեթոդներ։ Հմտությունների թեստավորումը այդ մեթոդներից մեկն է։ Ստանդարտացված թեստերը հնարավորություն են տալիս ավտոմատացնել թեկնածուների հմտությունների գնահատումը հավաքագրման պրոցեսի հենց սկզբում՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։ 

Թեստավորումը ներառում է տեխնիկական, մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստեր, կոգնիտիվ ունակությունների ստուգման թեստեր, ինչպես նաև soft հմտությունների ստուգման թեստեր։  Գործատուները կարող են օգտագործել նմանատիպ թեստերը ռեզյումեներում նշված կարողությունները ստուգելու համար։ Արդյունքում, գործատուն ստանում է թեկնածուի գիտելիքների և հմտությունների իրական պատկերը, կարողանում է օբյեկտիվ և արագ որոշումներ կայացնել։

Հմտությունների թեստավորման հիմնական առավելությունները

  • Աշխատանքի ընդունման պրոցեսը դարձնում է անկողմնակալ

Հարցազրույցների վրա հիմնվելով՝ անկողմնակալ որոշում կայացնելը դժվար է։ Որքան էլ, որ փորձառու լինի հարցազրուցավարը, կարող է սխալ կարծիք կազմել դիմորդի գիտելիքների մասին՝ անգիտակցորեն հիմնվելով կարծրատիպերի վրա։ Մեկ այլ իրավիճակում՝ հարցազրուցավարը կարող է կենտրոնանալ որևէ դրական հատկանիշի վրա և անտեսել կարևոր հմտությունների բացակայությունը։ Հաճախ հանդիպող խնդիր է նաև, երբ հարցազրուցավարը առանց գիտակցելու դրական է տրամադրվում այն թեկնածուների նկատմամբ, ում հետ անձնական կամ մասնագիտական փորձառնության նմանություններ ունի։

Տեխնիկական հմտությունների ստուգման թեստերը լուծում են այս բոլոր խնդիրները՝ դարձնելով աշխատանքի ընդունման պրոցեսը հնարավորինս օբյեկտիվ։

  • Խնայում է թիմի ժամանակը

Երբ գործատուն կիրառում է հմտությունների ավտոմատացված թեստավման մեթոդ՝ դիմորդների հավաքագրման պրոցեսի հենց սկզբում, թիմն այլևս ստիպված չի լինում ժամեր ծախսել ռեզյումեների վերլուծության վրա։ 

Նման թեստավորումները կարող են օգտագործվել նաև հավաքագրման հետագա փուլերում՝ փոխարինելով հարցազրույցներին։ Այս դեպքում նույնպես գործատուն խնայում է ժամանակ տվյալ փուլի ավտոմատացման շնորհիվ։

  • Օգնում է գտնել իսկապես համապատասխան մասնագետների

Հմտությունների թեստավորումն օգնում է բացահայտել լավագույն մասնագետներին՝ հավաքագրման պրոցեսի հենց սկզբում։ Ի տարբերություն հարցազրույցների կամ ռեզյումեների վերլուծության՝ նման թեստերը հստակ չափում են աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները։ Արդյունքում՝ գործատուն հստակ տեսնում է, թե որ թեկնածուներն են առավել որակավորված իր ընկերությունում տվյալ աշխատանքը կատարելու համար։ 

Ընկերության կամ հաստիքի պահանջներին անհամապատասխան մասնագետի աշխատանքի ընդունելը հանգեցնում է հետագա ծախսերի։ Այդ իսկ պատճառով մի շարք միջազգային հայտնի ընկերություններ օգտվում են հայկական «CodeSignal» պլատֆորմից՝ աշխատանքի ընդունման պրոցեսներն օպտիմալացնելու նպատակով։ «CodeSignal»-ը հնարավորություն է տալիս ընկերություններին հավաքագրման պրոցեսի հենց սկզբից կենտրոնանալ այն թեկնածուների վրա, ովքեր ունեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ տվյալ աշխատանքը պատշաճ կատարելու համար։ Արդյունքում հավաքագրման պրոցեսը դառնում է հնարավորինս արդյունավետ։ 

__________

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմիցորպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար:

 

CodeSignal ընկերության

Մարկետինգի բաժին