Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

Աստղագուշակ՝ հունիսի 12-ի համար

Խոյ: Այսօր, որքան էլ դժվար լինի, փորձեք սադրանքների չենթարկվել:Բոլոր հարցերում հաստատակամություն  դրսևորեք, հիշեք՛, այսօր զիջումների ժամանակը չէ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Սեփական շատ խնդիրներ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել, և ամենևին էլ կարիք չկա ծանրաբեռնվել օտար մարդկանց հոգսերով:

Հրաշալի օր է ընտանեկան, կենցաղային հարցերով զբաղվելու համար: Դրանք ձեզ մոտ հիանալի են ստացվում, նաև բավականություն են պատճառում: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջի փոփոխման, գեղեցկության սրահներ  այցելելու համար:

Ցուլ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստացված տեղեկությունները հակասական են: Այնուամենայնիվ, կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից և ամեն բան, շատ արագ, կհարթվի, ինչի համար մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն: Օգտակար խորհուրդներ կստանաք, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց: Օրվա առաջին կեսին կնքված գործարքներն եկամտաբեր կլինեն:

Երեկոյան ի հայտ կգան նոր հետաքրքրություններ: Եթե ինչ- որ բանից դժգոհ եք , ապա միայն ժամանակի սղությունից:  Ընտանեկան խնդիրները հեշտությամբ կլուծեք: Մտերիմները, հերթական անգամ, կհամոզվեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:

Երկվորյակ: Համառություն և հաստատակամություն դրսևորելու դեպքում՝ կարող եք մեծ արդյունքների հասնել: Ձեր կայացրած որոշումները կապշեցնեն շրջապատի մարդկանց: Շատերը կփորձեն ձեր օրինակին հետևել, սակայն ապարդյուն, և պատահական չէ, որ այսօր կշարժեք ոմանց նախանձը:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար: Մարդկանց հետ հարաբերություններում արագ եք կողմնորոշվում, և ճիշտ կարծիք կազմում նրանց մասին: Հնարավոր են արդյունավետ գործարքներ, ինչպես նաև որոշակի գումարային շահույթ: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, խուսափեք գերծանրաբեռնվածությունից:

Խեցգետին: Հրաշալի օր է կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պատրաստ եղեք վճռական գործողությունների, միայն այդ կերպ կկարողանաք հաջողության հասնել: Սիրելիի հետ հարաբերություններում ծագած դժվարությունները թույլ չեն տա լավատեսությամբ նայել ապագային: Ստացված գումարը կծախսեք խնայողությամբ:

Զգուշացեք այն մարդկանցից , ովքեր կփորձեն իրենց կամքը թելադրել ձեզ, կպարտադրեն հետևել իրենց ապրելակերպին: Դրսևորեք համառություն, նաև գործի դրեք ձեր սուր լեզուն նրանցից ազատվելու համար:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է գործողությունների հստակ ծրագիր մշակել և հետևել դրան: Անձնական հարաբերություններում առավել նախաձեռնող եղեք:  Հրաշալի օր է,  ձեզ համար համակրելի, մարդուն ընդառաջ գնալու համար: Հնարավորություն կընձեռնվի լուծել որոշ ընտանեկան խնդիրներ: Սիրով կօգնեք բոլոր այն հարազատներին , ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Այսօր չափազանց հավակնոտ եք: Հրաշալի օր է բիզնես-ծրագրերի շուրջ աշխատելու, ձեր մասնագիտական հեռանկարները գնահատելու համար: Կարող եք հանդիպել նրան, ով կօգնի ձեզ կարիերայի առաջխաղացման հարցում:

Կույս: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Անգամ մանրուքները կարող են զայրացնել ձեզ, սակայն, մյուս կողմից, նույն այդ մանրուքներն էլ կարող են ուրախություն պարգևել: Լավ է, եթե ձեր կողքին կա մեկը, ով ապագայի հանդեպ լավատես է, նրա տրամադրվածությունը կփոխանցվի նաև ձեզ:

Այսօր փորձեք, հնարավորինս, խուսափել կարևոր գործեր ձեռնարկելուց, քանզի չեք կարողանա կենտրոնանալ և հնարավոր է ձախողվեք: Ֆինանսական հարցերում զգուշավոր եղեք: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Հնարավոր են  փոքր վնասվածքներ :

Կշեռք: Առավել համբերատար եղեք և փորձեք զսպել ձեր հույզերը: Միայն այդ կերպ կկարողանաք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը: Մտերիմները ոչ միշտ են նկատում ձեր ձեռքբերումներն ու ձախողումները, ինչը ձեզ համար վիրավորական է: Փորձելով գրավել նրանց ուշադրությունը՝ երբեմն մոռանում եք չափի զգացողության մասին:

Ֆինանսական տեսանկյունից անբարենպաստ օր է: Հնարավոր են զգալի, անիմաստ ծախսեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Հրաշալի օր է բնության գրկում,  ընկերների հետ հանգստանալու համար:  Այսօր Նոր ծանոթությունների հավանականությունը քիչ է: Դժվար թե սիրային հարաբերություններ սկսվեն:

Կարիճ: Այսօր հնարավոր է հաղթանակ տանեք, սակայն դրանով չեք սահմանափակվի, ամեն բան դեռ առջևում է: Այն, որ կհաջողվի խուսափել որոշ խնդիրներից, դեռ չի նշանակում, թե դրանք  հետագայում չեն կրկնվի: Հիշեք, պարտադիր չէ ամեն հարց ինքնուրույն լուծել,նամանավանդ , երբ շրջապատում ունեք ընկերներ,համախոհներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հիասթափություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Երեկոյան խուսափեք մարդաշատ վայրերից: Նախընտրեք  հանգստանալ տանը, ընտանեկան խաղաղ միջավայրում:

Աղեղնավոր: Հետաքրքիր օր է սպասվում: Մշտապես ձեռնամուխ եք լինում նոր գործերի, սակայն մտերիմները չեն շտապում մասնակցել ձեր բուռն գործունեությանը: Փոխարենը կարող են մեղադրել անխոհեմ վարքագծի, կյանքին անլուրջ վերաբերվելու մեջ: Եթե ժամանակին քայլեր չձեռնարկեք, ապա նման հանդիմանությունները կարող են վերջնականապես փչացնել ձեր տրամադրությունը:

Հետաձգեք ծախսերը և խոշոր գնումները: Այսօր անիմաստ շռայլություններ թույլ տալու ժամանակը չէ: Ճիշտ կվարվեք, եթե ապագա գնումների ցուցակ կազմեք և կողմնորոշվեք, թե դրանցինց որոնք են առաջնային:

Այծեղջյուր: Լարված և բարդ օր է սպասվում: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ճիշտ լուծումներ գտնել: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այն ավելի լավ կօգնի կողմնորոշվել, քան շրջապատի մարդկանց խորհուրդները:Այսօր կարող եք ստացված տեղեկություններով կիսվել մտերիմների հետ, մասնակցել որոշ կրթական ծրագրերի:

Ընդհանուր հետաքրքրությունները կօգնեն խուսափել ընկերների,նաև սիրելիի հետ վեճաբանություններից: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք հետաքրքիր են թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ի հայտ կգան նոր նախասիրություններ:

Ջրհոս: Փորձեք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Մարդկանց հետ շփումներում հնարավոր են որոշ մանր անախորժություններ, որոնք,բարեբախտաբար, լուրջ վիճաբանության չեն վերաճի: Ցանկացած հարցում լավատեսություն պահպանեք:

Ձեր ֆինանսական վիճակն այնքան էլ ճիշտ չեք գնահատում, իրականում այն բավականին կայուն է: Թեև այսօր աստղերը դրամակ շահույթ չեն կանխատեսում: Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու, անկեղծ զրուցելու համար: Առողջարարական պրոցեդուրաներն այսօր օգտակար և հաճելի կլինեն:

Ձկներ: Թեև օրվա սկիզբն այնքան էլ բարեհաջող չի լինի, սակայն ավարտը՝ լիովին կգոհացնի: Որքան էլ շատ լինեն դժվարությունները ՝ հանձնվելը ճիշտ լուծում չէ: Համառություն դրսևորեք, փորձեք գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում չի ստացվել և անպայման հաջողության կհասնեք: Փորձառու մարդկանց հետ շփումները ոչ միայն հանարավորություն կտան նոր տեղեկություններ ստանալ, այլև ձեր առջև նոր հորիզոններ կբացեն:

Մարդկանց հետ շփումներում առավել զգուշավոր եղեք, այսօր ձեր ուշադրությունը կգրավեն հմայիչ, սակայն վտանգավոր անձինք, նրանց հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Երեկոյան հնարավոր են ուղևորություններ: