Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Право

«Յանըմ դուխով տղա էր, քար վերցրեց, որ խփի…». 16-ամյա տղան քարով ջախջախել է 2 տղամարդու, մեկը սպանվել է տեղում

1in.am\ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվեց անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:

16 տարեկան Սերյոժային մեղադրանք էր առաջադրված ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Անչափահաս տղայի մայրիկին է սկզբնապես տրվել օրինական ներկայացուցչի կարգավիճակ, սակայն նա նախաքննական միայն մեկ գործողության է մասնակցել, այնուհետև նրան գտնել հնարավոր չի եղել: Մայրը, ըստ տղայի խոսքերի, կալանքի տակ գտնվող որդու հետ կապ չի պաշտպանում…Գործով որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ ներգրավվել է Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից լիազորված իրավաբանը: Անչափահասի շահերը պաշտպանում էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Ֆանյանը:

Ըստ դատական ակտի՝ Սերյոժան ծնվել է 2000 թվականին Արմավիրում, հետո ընտանիքով տեղափոխվել են Նոր Կեսարիա գյուղ: Այնտեղ Սերյոժան սովորել է մինչև 5-րդ դասարանը և դուրս է եկել դպրոցից: Մեկ տարի անց ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, ապա նորից վերադարձել են Հայաստան: Սերյոժան ուսումը չի շարունակել, դպրոց չի գնացել, բայց 8-9 տարի զբաղվել է «Թեյքվանդոյով»: Մշտական բնակության վայր չունենալով՝ ընտանիքն ապրել է տարբեր անասնաֆերմաներում, մայրն ու Սերյոժայի եղբայրը զբաղվել են կթվորությամբ, իսկ Սերյոժան՝ անասնապահությամբ: Վերջին շրջանում նա հաճախակի է հեռացել ընտանիքից, վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է շինարարություններում, քնել է Հրազդանի կիրճում…

2016 թվականի հունիսի 23-ի առավոտյան Զովաշենի սարում, որտեղ այդ ժամանակ ապրում ու աշխատում էր Սերյոժայի ընտանիքը, նա վիճել է հոր հետ, հեռացել է ընտանիքից ու եկել է Երևան…

Փաստորեն՝ փողոցում հայտնված անչափահասը ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր, ովքեր ոչ մի անգամ դատարան չեկան…

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մշտական բնակության վայր չունեցող անչափահաս Սերյոժան դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Հրազդանի կիրճում ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:

Տուժողները 16-ամյա վտիտ, փոքրամարմին ամբաստանյալից մեծ էին մոտ երեք անգամ, նրանք դեպքի պահին 47-48 տարեկան էին…

Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:

Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:

Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, հայհոյանքը, քար է վերցրել գետնից ու հարվածել է Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:

Սերյոժան իր ողջ ցասումը պարպել է մյուս տղամարդու՝ Արսենի վրա՝ նրան հարվածներ հասցնելով քարով ու ձեռքով: Քարով հիմնականում հարվածներ է հասցրել Արսենի գլխին ու, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրան սպանել է տեղում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ Արսենի գլխի շրջանում բազմաթիվ ջնջխված վնասվածքներ են թվարկված՝ կյանքի հետ անհամատեղելի…

Դատարանում անչափահաս ամբաստանյալ Սերյոժան մեղսագրված ոչ մի դրվագով՝ ո՛չ դիտավորյալ սպանության, ո՛չ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքի օրն է ծանոթացել տուժողներ Լևոնի ու Արսենի հետ: Լևոնը «Նաբերեժնիի նարդիվանների մոտ» մոտեցել է իրեն, ասել է՝ լավ տղա ես, արի ծանոթանանք, շփվենք: Հետո նա իրեն փող է տվել և ուղարկել է ծխախոտ ու «մառոժնի» առնելու: «Չմերժեցի, գնացի, առա ու հետ էկա՝ նրանք արդեն նույն տեղում չէին…»:

Ամբաստանյալն ասաց, թե երկար փնտրել է Լևոնին ու Արսենին, ի վերջո հասել է նրանց «նավեսի» մոտ, այնտեղ տեսել է նրանց: Լևոնին է տվել ծխախոտը, բայց Լևոնը բարկացել է՝ ինչի՞ շուտ չբերեցիր, դու խաբել ես ինձ…

Ըստ Սերյոժայի՝ Լևոնը իրեն հայհոյել է՝ «սրբություն է հայհոյել»: «Սրբություն» ասելով՝ երևի մայրիկին նկատի ուներ, ով անգամ դատարան չէր գալիս՝ դատվող անչափահաս որդու կողքին լինելու համար…

Ըստ Սերյոժայի՝ Լևոնին հարցրել է՝ ինչո՞ւ հայհոյեց, իսկ Լևոնը քար է վերցրել, որ հարվածի:

«Ես մոտեցա, քարը Լևոնի ձեռքից վերցրի ու խփեցի իրա դեմքին… Ընկավ… Ուզում էի հեռանալ, Լևոնը հետևիցս քարեր էր շպրտում: Ես իրա շպրտած քարերը վերցնում, իրա վրա էի շպրտում: Ես չէի նայում՝ նրա մարմնի որ մասերին են դիպչում քարերը… Ես քարերով խփում էի, որ վարի չգնամ… Լևոնը փորձեց փայտ վերցնել՝ ինձ խփելու համար… Մի կողմ քաշվեցի… Լևոնը գետն անցավ ու փախավ… Մյուսը՝ Արսենը, նույնպես ինձ վրա քարեր էր շպրտում: Նավեսի տակ նստած էր: Խմած չէր, գիտակցում էր՝ ինչ է անում: Ես նրա շպրտած քարերը նրա վրա շպրտեցի: Նա ընկավ: Ես չմոտեցա, չգիտեի՝ մահացա՞վ, չմահացա՞վ, կպա՞վ, չկպա՞վ… Ես փախա…Ես չեմ փորձել դիտավորյալ սպանել նրանց: Ես միայն փորձել եմ պաշտպանվել… Մի քիչ հաջող եմ պաշտպանվել, որ սաղ եմ, ու… որ Լևոնն ա սաղ… Լևոնը ճիշտ չի ասում, ես իրանց հետ խորոված չեմ կերել, իրանցից փող ու ծխախոտ չեմ ուզել…»:

Ամբաստանյալը նշեց, որ Արսենը իր վրա քարեր էր շպրտում 2-3 մետր հեռավորությունից: Ինքը նրա վրա շպրտել է նրա շպրտած մեծ քարերը… «Ես նրան վերջին անգամ որ նայել եմ, նա ընկած տեղը շարժվում էր… Ես իմ կյանքին ուղղված վտանգ էի զգում… Ես պնդում եմ, որ Լևոնն է նախահարձակ եղել, նա է ինձ հայհոյել: Հետո էլ, յանըմ դուխով տղա էր, քար վերցրեց, որ խփի… Իրանք մեծ էին ինձանից: Ինչ որ ես արել եմ՝ վախից եմ արել…»:

Նախաքննական ցուցմունքում Սերյոժան ասել էր, թե Լևոնի ձեռքից վերցրել է քարը ու մեկ մետր հեռավորությունից հարվածել է նրա դեմքին: Լևոնն ընկել է: Հետո վեր է կացել, կռացել է, որ նորից քար վերցնի. «Ես միանգամից երկու քար վերցրի ու շպրտեցի նրա վրա: Քարերը դիպան նրա թիակին ու ոտքին… Հետո Լևոնը փախավ… Նավեսի տակ նստած Արսենը քար շպրտեց ինձ վրա, ես նրա վրա չորս հատ խոշոր քար եմ շպրտել, բոլորը դիպել են նրա գլխին: Նա ընկավ, գետնին ընկած շարժվում էր, ես փախա… Ես 8-10 անգամ չեմ խփել Արսենին, միայն քարով եմ խփել, ձեռքերով չեմ խփել…»:

Տուժող Լևոնը նշել է, որ իր ու Սերյոժայի կռվելու ժամանակ Արսենը նավեսի տակ էր, իր կարծիքով՝ քնած էր… Ինքը փախել ու չի տեսել, որ Սերյոժան քարերով հարվածել է Արսենի գլխին…

Ըստ Լևոնի ցուցմունքի՝ ինքը հաշվառման ու բնակության վայր չունի, շուրջ երկու ամիս ապրել է Հրազդանի կիրճում՝ Ատոմային էներգետիկայի վարչական շենքից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում: Այնտեղ է ծանոթացել նույնպես անօթևան Արսենի հետ, մտերմացել են, իրար հետ հաց են կերել, խմել են, իրար հետ էլ ապրել են «նավեսի տակ»: Արսենը զբաղվել է մուրացկանությամբ:

Դեպքի օրը՝ հունիսի 23-ի առավոտյան Արսենի հետ գնել են սպիրտ, հավի միս: Իրենց ապրելատեղում խորովել են միսը, կերել ու խմել են: Ժամը 17-ի սահմաններում իրենց է մոտեցել մի տղա, ներկայացել է Սերգեյ անունով, խնդրել է թույլ տալ, որ իրենց հետ հաց ուտի: Իրենք չեն մերժել, քանի որ նա ասել է, թե այդ օրն է ազատվել «Սովետաշենի» գաղութից… Հետո միասին նորից բարձրացել են «Երևան սիթի», սպիրտ են գնել: Հանդիպել են իրենց ծանոթ Ստյոպին:

Չորսով քայլել են դեպի Լեոյի փողոց, նստել են նստարանին, չորսով խմել են սպիրտը: Անչափահասն էլ է խմել… Հետո նա իրենից 200 դրամ է խնդրել, որ պաղպաղակ առնի: Ինքը չի մերժել, տվել է: Նա գնացել է խանութ:

Ստյոպը այդ ընթացքում հեռացել է: Սերգեյը վերադարձել է՝ երեք հատ պաղպաղակ է բերել, իրենք կերել են պաղպաղակը, նորից իրար հետ խմել են: Լեոյի փողոցում մնացել են մինչև ժամը 21.30-ը: Իր ծխախոտը վերջացել է, ինքը 300 դրամ է տվել Սերգեյին և ուղարկել է իր համար «Ախթամար» գնելու:

Սերգեյը ևս 200 դրամ է ուզել, որ «պրյանիկ» առնի: Ինքը դա էլ չի մերժել, տվել է: Նա գնացել ու չի վերադարձել: Մոտ մեկ ժամ սպասել են նրան: Արսենն ասել է, թե տղան իրենց խաբել ու թռել է: Ինքն էլ մտածել է՝ երևի 500 դրամը տղային պետք է եղել:

Տեսնելով, որ նա չի գալիս, իրենք նորից սպիրտ, ծխախոտ ու սնունդ են առել և իջել են ձոր՝ իրենց ապրելավայրը: Տեղ հասնելով՝ տեսել են, որ Սերգեյը նստած է այնտեղ: Երեքով նորից սպիրտ են խմել: Արսենը գնացել է քնելու: Ինքը Սերգեյին նախատել է, որ գումարը վերցրել ու գնացել է, նաև հայհոյել է նրան: Հետո էլ ձեռքով հրել է նրան, որից հետո Սերգեյը գետնից մեծ քար է վերցրել ու մոտ երկու մետր հեռավորությունից հարվածել է իր դեմքին: Արյունահոսություն է սկսվել: Ինքը ձեռքով բռնել է գլուխն ու կքանստել է: Սերգեյը քարով ևս երեք հարված է հասցրել իր գլխին: Ինքը պաշտպանվելու համար փայտ է վերցրել, դրանով հարվածել է Սերգեյին՝ չգիտի՝ հարվածը դիպե՞լ է նրան, թե՞ ոչ: Եվ վազելով անցել է գետն ու դիմել է փախուստի: Սերգեյն իրեն չի հետապնդել: Այդ ընթացքում Արսենը քնած էր, նա չէր միջամտում: Ինքը գետն անցնելով՝ գնացել է «Միկա» բենզալցակայան, որտեղ հանդիպել է բենզալցակայանում ապրող Սամոյին ու Ռուբոյին: Սամոն, իր վիճակը տեսնելով, զանգել է շտապօգնություն, իրեն տեղափոխել են հիվանդանոց: Ինքը չի տեսել՝ ինչպես է Սերգեյը հարվածներ հասցրել Արսենին…

Հիվանդանոց եկած քննիչները իրեն հարցրել են՝ ի՞նքն է կռվել Արսենի հետ, բայց ինքն ասել է, որ երեքով են եղել, ինքը Արսենի հետ չի վիճել, կարող են գնալ ու Արսենին հարցնել, նա կհաստատի: Քննիչներն ասել են, որ Արսենը մահացած է…

Լևոնը դատարանում ասել է. «Պետք չի ամբաստանյալին խիստ պատժել… Ջահել ա… Ես նրանից գումար չեմ պահանջում, ոչ մի պահանջ չունեմ…»:

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Սերյոժա Հ.-ն հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարմամբ, տկարամտությամբ, մտավոր հետամնացությամբ չի տառապել, չի տառապում, նա հանդիսանում է «Հոգեպես առողջ, սոցիալ-մանկավարժական բարձիթողի անձնավորություն»:

Սերյոժա Հ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Նրա հագուստների վրա առկա են եղել արյան հետքեր, հաստատվել է, որ դրանք տուժողների արյան հետքերն են:

Ըստ դատաբժշկական փորձագետի՝ տուժող Արսեն Պ.-ի գլխին քարով հասցվել է առնվազն 5-6 հարված, առաջին հարվածից հետո տուժողը եղել գետնին ընկած վիճակում… Ստացած վնասվածքներից նա մահացել է տեղում…

Դատարանը եզրակացրել է, որ արարքների կատարման պահին անչափահաս Սերյոժա Հ.-ն չի գտնվել անհրաժեշտ պաշտպանության կամ կարծեցյալ անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այդ առումով նրա առաջ քաշած վարկածը չի հաստատվել գործով ձեռք բերված գեթ մեկ ապացույցով: Դեպքի հաջորդ օրը հայտնաբերված Սերյոժա Հ.-ի մարմնին առկա են եղել միայն քերծվածքներ…

Սերյոժա Հ.-ն նախկինում դատապարտված չի եղել: Տուժողներին նա ստել է, թե նոր է ազատվել, այն էլ՝ անչափահասների համար չնախատեսված «Սովետաշենի» գաղութից…

Դատարանը անչափահաս Սերյոժա Հ.-ին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Սերյոժա Հ.-ն վերջին հաշվով դատապարտվեց 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունիսի 24-ից: