Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team
Экономика

7 տոկոս տնտեսական աճ 2022 թվականի համար ներկայիս իրավիճակում և ձևավորված մթնոլորտում հնարավոր չէ․ Վարդան Արամյան

2021 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,2 տոկոս է, բայց կառուցվածքի տեսանկյունից այս ցուցանիշում շարունակում են առաջնորդող դեր խաղալ տնտեսության ոչ արտահանելի հատվածը՝ ծառայություններ, առևտուր, շինարարություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրային ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու, Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ ամփոփելով 2021 թվականը։

Նա նշեց, որ որպեսզի ասենք թե այս ցուցանիշը լավ է թե վատ, այն նախևառաջ պետք է դիտարկել  2020 թվականի՝ ճգնաժամային տարվա  մեր տնտեսական անկման ցուցանիշի համատեքստում, որը կազմել է -7.4%, և մյուս կողմից պետք է համեմատվենք համադրելի երկրների հետճգնաժամյան զարգացումների հետ․ Այսինքն ասենք թե տարածաշրջանում և համադրելի երկրներում  ինչիպիսին է եղել անկումը և նրանք ինչ արագությամբ են վերականգնվում։ Ըստ այդմ, նախ պետք է արձանագրել, որ  2020 թվականին տարածաշրջանում ամենավատ, իսկ ԵԱՏՄ երկրների շարքում երկրորդ դիրքում ենք գտնվել տնտեսական անկման ցուցանիշով։ Նա նկատեց, որ 2021թ-ին փաստորեն մենք չենք կարողանում հետ բերել 2020 թվականի տնտեսական առումով կորցրածը։

«Սիրում ենք համեմատվել միշտ Հարևան Վրաստանի հետ․ Վերջինս 2020թ-ին ունեցել է -6․8% անկում՝ մեր -7․4%-ի դիմաց։ Եվ դա էլ այն դեպքում երբ տուրիզմի հաշվեկշիռը Վրաստանում մինչ 2020թ-ի ճգնաժամը կազմում էր շուրջ ՀՆԱ 14%, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը գրեթե զրոյական է եղել: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 2020թ-ի լոքդաունի էֆֆեկտը Վրաստանի վրա ավելի ուժեղ ազդեցություն պետք է թողներ այլ հավասար պայմաններում և հանգեցներ ավելի խորը անկման, բայց ունենք հակառակը։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա տնտեսական վերականգման արագությանը, ապա Վրաստանն իր ավելի ցածր անկման ֆոնին վերականգնվեց բավականին արագ՝ 10 ամսվա շտապ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 10․5%, այսինքն արդեն հետ է բերել 2020թ-ին տնտեսության կորցրածը և դեռ մի բան էլ 2019թ-ի համեմատ աճ գրանցել»- Նշեց Արամյանը։

Վարդան Արամյանը մտահոգիչ համարեց նաև 5.2% աճի կառուցվածքը ։ «Երբ ավելի ենք խորանում, թե որոնք են եղել այս աճին նպաստող գործոնները, ապա դրանք երկուսն են, որոնք ի դեպ կառավարության գործողությունների շնորհիվ չեն, այլ գլոբալ զարգացումների արդյունքում են։ Առաջինը՝ Հայաստան փոխանցվող ֆիզիկական անձանց տրանսֆերտների շուրջ 58% աճն է՝ 11 ամիսների կտրվածքով, երկրորդը՝ արտաքին առևտրի պայմանների բարելավումն է, հիմնականում մետաղների համաշխարհային գների ավելի քան 50% աճի շնորհիվ, որն էլ ՀՀ-ին նույն ծավալի արտադրանք արտահանելու դեպքում ապահովում է ավելի շատ արտարժութային եկամուտ։ Իսկ անկախ քո կամքից ֆինանսական միջոցների ներհոսքին սովորաբար արձագանքում է տնտեսության ոչ արտահանելի հատվածը (առևտուր, ծառայությունների, կապիտալ շինարարություն)։ Ուստի երբ նայում ենք 5․2% աճի կառուցվածքին, ակնհայտ երևում է, որ մեզ մոտ շարունակվում է  պահանջարկով քաշվող տնտեսական աճի ֆենոմենը, որը խիստ վտանգավոր է և սկսել է 2018 թվականից հետո խորանալ»,–ասաց նա։

Անդրադառնալով 2021 թվականի բյուջեի ցուցանիշներին, նա ցավով նշեց, որ այս տարի ևս կապիտալ ծախսերը թերակատարվելու են։ «2021 թվականի կապիտալ ծախսերի ճշգրտված ծրագիրը 229 միլիարդ է, մինչև նոյեմբեր կարողացել են իրականացնել 159 միլիարդ կապիտալ ծախսեր, իսկ սա նշանակում է, որ շուրջ 70 միլիարդը նրանք դեկտեմբերին պետք է ծախսեն, ինչն անիրատեսական է։ Դրա հետ մեկտեղ, համավարակի շոկի և պատերազմի հետևանքներից հետո մեզ անհրաժեշտ էր խորքային վերանայել բյուջեի ընթացիք ծախսերի կառուցվածքը, վերաիմաստավորել ընթացիկ ծախսերի գծով ստանձնած պարտավորությունները, նոր գերակայություններ սահմանել, փորձել միջոցներ ազատել և դրանք վերաուղղել առաջինը պաշտպանական նպատակներին և երկրորդը տնտեսական ոլորտին, որպեսզի կարողանաինք ամրացնել տնտեսական աճի պոտենցլյալը»,–ասաց նա և նշեց, որ դա  ինչ խոսք ոչ ամբոխահաճո և դժվար, սակայն խիստ անհրաժեշտ աշխատանք է։

Նա նշեց, որ թեև 2022 թվականի բյուջեի հիմքում դրված խնդրահարույց բարձր տնտեսական աճի ցուցանիշի և հարկային մուտքերի ՀՆԱ-ում 0,9 տոկոսային կետով բարելավման հաշվին կապիտալ ծախսերն աննախդեպ ավելացվել են, սակայն այս երեք տարվա կառավարության վարքագիծը հաշվի առնելով՝ այս ցուցանիշի կատարումը խիստ կասկածելի է;

Վարդան Արամյանը կարևորեց, որ թեև 2022 թվականի բյուջեն նախագծվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ, բայց մեծ ռիսկեր է պարունակում, որովհետև տնտեսական աճի ցուցանիշը խիստ հավակնոտ և անիտարեսական է։ «7 տոկոս տնտեսական աճը 2022 թվականին այսպիսի իրավիճակում և մթնոլորտում հնարավոր չէ, եթե, իհարկե, հրաշք տեղի չունենա կամ այնպիսի արտաքին  գրոծոններ չլինեն, ինչպես այս տարի»,–ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացմանը որպես տնտեսությանը խթանիչ հնարավորության, նա ասաց, որ նախ պետք է իմանալ, թե ինչ ձևաչափով և պայմաններով են այդ հաղորդակցությունները բացվելու։ «Պետք է հիշել, որ դա ոչ միայն մեր տնտեսությանն է օգուտ բերելու, այլ նաև Ադրբեջանի և Թուրքիայի, ուստի այստեղ տեղին է հարաբերական օգուտները դիտարկել։ Ընդ որում, այլ հավասար պայմաններում սովորաբար փակ երկրների համար հաղորդակցությունների բացման դեպքում մրցունակ տնտեսությունը խեղդում է ոչ մրցունակ տնտեսությանը, իսկ մենք Թուրքիայի տնտեսության համեմատ ոչ մրցունակ ենք»,–ասաց նա և նշեց, որ մենք պետք է հաշվի առնենք, որ տնտեսություններում կապիտալի սեփականատերը միշտ լինում է պայման թելադրող, ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական երկրներում ԱՄՆ-ն կամ այսօր Վրաստանում Թուրքիան և Ադրբեջանը։

«Ինչ վերաբերվում է ճանապարհներին, ապա որպեսզի այդ ճանապարհները մեր տնտեսության համար էֆեկտ տան, այն պետք է հանգեցնի տնտեսվարողի համար դեպի Ռուսաստան և այլուր տրանսպորտային ծախսերի էական կրճատման։ Եթե հիմա այդ հաղորդակցությունները գծվեն այնպես, որ տնտեսվարողը Ռուսաստան հասնելու համար պետք է ամբողջ Ադրբեջանով շրջապտույտ կատարի, նոր մտնի ռուսական շուկա, փոխարենը, որ շատ անգամ ավելի կարճ ժամանակում կարող է հասնել նույն արտահանման շուկան, ապա դա շահավետ կարող է չլինել, այսինքն այստեղ հաշվարկի խնդիր կա, քանի որ տրանսպորտային ծախսերը հաշվում են տոննա/կիլոմետր սակագնով։ Ադրբեջանի, Թուրքիայի դեպքում իրենց մոտ քիչ թե շատ հստակություն կա, որ այդ ճանապարհը Ադրբեջանի մի տարածքը ուղիղ կապելու է իր մեկ այլ տարածքի՝ Նախիջևանի հետ, իսկ Ադրբեջանը մեծ ինտեգրացիա ունի Թուրքիայի հետ։ Տվեք ինձ հստակ տրանսպորտային երթուղիները ինչ պայմաններով, ինչ երթուղիներով, ինչ տարիֆներով են լինելու և միայն այդ դեպքում կարելի է հստակ դատողություն անել տնտեսական արդյունքների մասին, հիմա ամեն ինչ շատ օդի մեջ է»,–ասաց նա։