Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Վարուժան Հոկտանյան. «Շատերը միտումնավոր են «Ազդարարման համակարգի» մասին օրենքը իջեցնում «գործ տվողի» մակարդակի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է ազդարարությունը որևէ կապ չունի «գործ տալ» հասկացության հետ, բայց որոշները գիտակցաբար, թե դժբախտաբար 37 թվականի դեպքերը հիշեցնելով այն իջեցնում են գավառական մակարդակի:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Խորհրդային Միությունում նույնպես ազդարարը շատ հեշտությամբ վերածվում էր «գործ տվողի», որը բավականին լուրջ խնդիր է: Եվ այն մշակույթը, որը կար մեր երկրում դա նախկին խորհրդային տարիներին ձևավորված ոչ անկախ պետական մարմիններ ունենալու հետևանք էր:

«37 թվականին այս կամ այն անձին մեկուսացնելու համար ինչ–որ մեկին ասում էին, թե ում դեմ ինչ է պետք գրել: Այ դա էր «գործ տալը», իսկ ազդարարն այն մարդն է, ով տեսնելով տվյալ համակարգում առկա խայտառակ իրավիճակը, այդ մասին հայտնում է կամ իր ղեկավարներին, կամ ոստիկանությանը»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Երբ երկրում գործում են կլանային համակարգեր, իսկ մտածողությունը՝ «կլանը սրբություն է» մակարդակի է, բավականին բարդանում է ազդարարություն անելը, համոզված է մասնագետը: Եվ այդ կարծրատիպերը կոտրելու համար կա՛մ պետք է ունենալ ժամանակակից հասարակություն, որտեղ հանրային ծառայողներն, իրավապահներն ու մնացած բոլոր պետական պաշտոնյաները ոչ թե պաշտպանում են էլիտայի կամ իշխող քաղաքական ուժի շահերը, այլ միայն օրենքով իրենց վերապահված գործառույթներն են իրականացնում:

«Եվրոպական շատ երկրներում կամ Սինգապուրում, որը Հայաստանի նման ավտորիտար պետություն է, հաջողվել է ազդարարությունը բարձրացնել առաջնային կարևորություն ունեցող հարցի մակարդակի: Քաղաքական ազդարարությունը պատժվում է Սիգապուրում, բայց սոցիալական ու տնտեսական հարցերին վերաբերող հարցերի դեպքում այն խրախուսվում է»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016 թվականին հրապարակած տվյալների համաձայն 42 երկրների շարքում հայաստանյան բնակչության 77%–ի կարծիքով ազդարարությունը բացասական երևույթ է:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի կարծիքով դա դժբախտաբար խոսում է այն մասին, որ ազդարարությունն այնքան պրովինցիալ մակարդակի վրա է, որ նույնիսկ «գործ տվողի» և ազդարարի տարբերությունը չգիտեն: Եվ այս պայմաններում դժվար է կանխատեսել, թե «Ազդարարման համակարգի» մասին օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո որքանով կկիրառվի:

«Դա բավականին լուրջ մտահոգություն է, քանի որ եթե դիտարկենք նախկինում ընդունված այլ օրենքներ, ապա տպավորություն է ստեղծվում, որ օրենք ընդունելու ժամանակ քաղաքական կամք ունենք, բայց օրենքները կիրառելու կամ չկիրառելու դեպքում պատիժներ կիրառելու ժամանակ քաղաքական կամքը բացակայում է: Ինչ վերաբերում է օրենքը «գործ տվողի» մակարդակի իջեցնելուն, ապա հասարակության մի մասը միտումնավոր է դա անում, իսկ մի մասը անգիտակցաբար: Համակարգը, որը հիմա կա, նույն խորհրդային ժամանակների ավտորիտար համակարգն է, երբ հանրային ծառայողը ոչ թե օրենքներով էր առաջնորդվում, այլ ամեն ինչ պայմանավորվում էր վերադասի հանդեպ նվիրվածության աստիճանով: Այդ պարագայում ազդարարի ինստիտուտը կարող է դառնալ անկիրարկելի: Ներկա հակակոռուպցիոն ռազմավարության նպատակը պետք է բարեխիղճ հանրային ծառայողի դաս ձևավորելը լիներ, ով պետք է առաջնորդվի օրենքներով և ոչ թե իր վերադասի հանդեպ նվիրվածությամբ: Եվ եթե երկրում չկա այդպիսի դաս, ազդարարին մշտապես կասեն «գործ տվող» և կսկսեն հալածել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Բացի այդ, պայքարը պետք է համակարգված լինի և եթե միաժամանակ չեն վերացվում այն խնդիրները, որոնք հանրային ծառայողին խանգարում են դառնալ վեբերյան մոդելի դասական հանրային ծառայող, ապա այն կշարունակի մնալ այն, ինչ այսօր ունենք:

«Մենք հիմա ունենք սովետական տիպի հանրային ծառայողներ, որոնք առաջնորդվում են ոչ թե գործող օրենքներով ու կանոնակարգերով, այլև՝ միայն հավատարմության սինդրոմով: Այն տարիներին դա կուսակցությանը հավատարիմ լինելն էր: Հետո կամաց–կամաց կուսակցության գաղափարախոսության արժեզրկումը կուսակցական գաղափարախոսական հավատարմությունից հանգեցրեց անձնական հավատարմության: Եվ եթե հիմա մենք ունենք այդպիսի հանրային ծառայողներ, ապա հնարավոր չէ պատկերացնել, թե օրենքն ընդունվելուց հետո ինչպես կգործի»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Նրա կարծիքով օրենքը «գործ տալու» հետ համեմատելով վարկաբեկվում է, բայց եթե ներկա հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը խթանվի և ձևավորվի օրինավոր հանրային ծառայողի դաս, ապա հնարավոր կլինի օրենքի կիրարկման հարցում դրական սպասումներ ունենալ:

Բերելով Վրաստանի օրինակը նա նշեց, որ այնտեղ էլ ժողովրդի մեջ կոռուպցիայի դեմ պայքարի հանդեպ հավատը սկզբում մեծ չի եղել և ժողովուրդը դրան նայել է ինչպես ժողովրդական հեքիաթներում՝ հրեշի դեմ միայնակ կռվող տղայի կամ Մսրա Մելիքի դեմ կռվող Սասունցի Դավթի նման: Բայց 2–3 տարի կողքից նայելուց հետո սկսեցին հավատալ, ազդարարել ու երկիրը դուրս բերեցին այդ կոռուպցիոն խավարի միջից:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում