Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

«Ծպտուն հանես` վիզդ կկտրեմ»․ Երևանում վերելակի մեջ ծեծել են աղջկան

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Հովսեփ Մելքոնյանի և Գևորգ Թորոսյանի գործի դատական քննությունը:

20-ամյա Հովսեփն ու նրա կրկնակի տարիքն ունեցող Գևորգը մեղադրվում են որպես զենք օգտագործված առարկայի՝ դանակի գործադրումով խմբի կազմում նախանական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 4-րդ կետերով:

Գևորգ Թորոսյանը մեղադրվում է նաև կողոպուտ և կողոպուտի փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին և 34-176 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ Հովսեփ Մելքոնյանը խմբի կազմում ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Գևորգ Թորոսյանի հետ:

2016 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 18-ն անց 15-ի սահմաններում Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մուտքում նրանք հետևել են վերելակ մտնող Լիանա Ե.-ին, նրա հետևից երկուսով մտել են վերելակ:

Ըստ նախնական դերաբաշխման, վերելակի ընթացքի ժամանակ Հովսեփը սեղմել է վերելակի «կանգ» կոճակը:

Այդ ընթացքում Գևորգը հարձակվել է Լիանայի վրա, ձեռքերով քաշելով՝ աղջկան գցել է վերելակի խցիկի հատակին:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Գևորգը իր մոտ եղած դանակը պահել է Լիանայի պարանոցին, սպառնացել է «վիզը կտրել»: Այդ ժամանակ Հովսեփ Մելքոնյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ընկած աղջկա մարմնի տարբեր մասերին, Գևորգը դանակով ճանկռվածքներ է արել աղջկա պարանոցին ու կրծքին՝ սպառնալով ավելի լուրջ վնասել:

Գևորգն ու Հովսեփը պահանջել ու հափշտակել են Լիանայի Ե.-ի պարանոցի՝ 150 հազար դրամ արժողությամբ ոսկե շղթան, շղթայի վրա եղած 2 ոսկե խաչերը՝ յուրաքանչյուրը՝ 25 հազար դրամ արժողությամբ: Հափշտակել են նաև Լիանա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել են՝ 60 հազար դրամ, 70 ուկրաինական գրիվնի, 15 ԱՄՆ դոլար, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայականը:

Այդ ժամանակ բացվել է վերելակի դուռը: Ընկած տուժողից ավելին հափշտակելու ակնկալիքով, ըստ մեղադրանքի, Հովսեփ Մելքոնյանը քաշել ու ցանկացել է հանել աղջկա մատներին եղած մատանիները՝ 400 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, բայց մատանիները հափշտակել չի հաջողվել:

Վախենալով բռնվելուց՝ Հովսեփն ու Գևորգը դիմել են փախուստի՝ ընդհանուր առմամբ հափշտակելով տուժողի՝ 298 հազար 445 դրամի գույքը:

Այդ նույն օրը՝ ցերեկով՝ ժամը 14-ի սահմաններում, Գևորգը Հարավ-Արևմտյան թաղամասում կողոպուտի փորձ էր կատարել՝ քաշել ու ցանկացել էր պոկել Զինա Ջ.-ի պարանոցի ոսկե շղթան՝ 180 հազար դրամ արժողությամբ, բայց տուժողը դիմադրել էր, Գևորգը հանցանքն ավարտին չէր հասցրել:

Հոկտեմբեր ամսին Գևորգը Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի բակում քաշել-պոկել էր Արմինե Ա.-ի պարանոցի ոսկե շղթան՝ 250 հազար դրամ արժողությամբ: Գևորգին հետապնդել էին, սակայն նա ավելի արագավազ էր դուրս եկել ու կարողացել էր շղթայով հանդերձ փախչել:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Հետազոտվեց Երևանի Չեխովի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կայանի մուտքի հատվածի տեսագրությունը, որ կատարված էր 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ից 13-ի միջակայքում: Երևում էր, որ շենքերի բակի կողմից մի տղամարդ վազելով անցնում է տեխսպասարկման կայանի մուտքի մոտով: Նրա դեմքը չէր երևում: Քիչ անց երևում էր ևս մի վազող տղամարդ:

Բանն այն է, որ այս երկրորդ տղամարդը եղել է տուժող կնոջ պարանոցից ոսկե շղթա պոկած Գևորգին հետապնդողը, նա տեսանյութի զննության ժամանակ մատնացույց է արել, որ առաջին վազողը շղթան պոկողն է, երկրորդն ինքն է՝ հետապնդողը: Նա Գևորգի հետևից չի հասել, նրան կորցրել է տեսադաշտից: Այդ հետապնդող տղամարդու հետևից վազել է նաև տուժողի դուստրը:

Քրեական գործին կցված են հափշտակված ոսկե զարդերի լուսանկարները:

Ըստ անձին ճանաչման ներկայացնելու արձանագրության՝ տուժող Զինա Ջ.-ն ճանաչել է Գևորգ Թորոսյանին՝ նրա դեմքի ձևից, մարմնի կազմվածքից, հասակից: Կինը պնդել է, որ Գևորգն է եղել այն անձը, ով ցանկացել է կողոպտել իրեն: Գևորգ Թորոսյանը հրաժարվել էր ստորագրել արձանագրությունը՝ առանց պատճառաբանության:

Հրապարակվեց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Հովսեփ Մելքոնյանը ճանաչվել է մեղսունակ, նա հոգեկան որևէ հիվանդությամբ չի տառապում, արարքի կատարման պահին հոգեկան գործունեության խանգարված վիճակում չի եղել:
Հրապարակվեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Դավթաշենի շենքի վերելակի մեջ հարձակման ենթարկված Լիանա Ե.-ն վնասվածքներ էր ստացել աչքի, ծնկների, սրունքների շրջաններում՝ արյունազեղումների ձևով, պարանոցի, կրծքավանդակի շրջանում՝ ճանկռվածքների ձևով: Ըստ եզրակացության՝ արյունազեղումները բութ առարկայի ներգործության հետևանք էին, իսկ ճանկռվածքները՝ սուր կտրող-ծակող գործիքի: Լիանա Ե.-ին պատճառվել էին առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Արմինե Ա.-ին անրակի շրջանում պատճառվել էր թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Հրապարակվեց ոստիկանության Շենգավիթի բաժնում Արմինե Ա.-ի կողմից տրված հաղորդումը, որ անծանոթ տղամարդը իրեն է մոտեցել թիկունքի կողմից, պոկել է ոսկե շղթան և դիմել է փախուստի:

Հրապարակվեցին նաև տուժողներ Լիանա Ե.-ի և Զինա Ջ.-ի տված հաղորդումները:

Լիանա Ե.-ն հաղորդումը տվել է դեպքից հինգ օր անց, ինչը պատճառաբանել է, թե մինչ այդ մերձավորների հետ փորձել է սեփական ուժերով գտնել վերելակում իր վրա հարձակված երիտասարդներին:

Հրապարակվեցին հեռախոսային վերծանումների արձանագրությունները, համաձայն որոնց՝ ամբաստանյալների հեռախոսները ըստ հարձակումների ամսաթվերի՝ սպասարկվել են հարձակումների տարածքների ալեհավաքների կողմից:

Զննվեցին իրեղեն ապացույց ճանաչված հագուստներ՝ կարմիր մարզական վերնազգեստ ու կապույտ ջինս, որոնք ավազակային հարձակման ժամանակ եղել են Հովսեփ Մելքոնյանի հագին:

Հրապարակվեցին չորս հատորանոց քրեական գործի առաջին հատորում տեղ գտած փաստաթղթերը:

Հովսեփ Մելքոնյանը ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 2016 թվականի նոյեմբերի 9-ին, ձերբակալվել է: Նոյեմբերի 11-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ըստ փաստաթղթերի՝ Հովսեփը պիտանի է ճանաչվել զինծառայության համար, բայց 2014 թվականի նոյեմբերի 21-ին հանձնաժողովը նրան 3 տարով տարկետում է տվել՝ մինչև 2017 թվականի հոկտեմբեր:

Տարկետման ժամկետում Հովսեփ Մելքոնյանը հասցրել է մեկ անգամ արդեն դատվել՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 2-ի դատավճռով նա «Երևան մոլից» գողության փորձ կատարելու համար դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի, որի վճարումը թույլատրվել է չորս ամսվա ընթացքում: Տուգանքի վճարման մասին տեղեկատվություն չկա:

Երկրորդ ամբաստանյալի՝ Գևորգ Թորոսյանի նկատմամբ 2016 թվականի նոյեմբերի 19-ին այս գործով հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել ու ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել երեք օր անց՝ նոյեմբերի 22-ին:

Գևորգ Թորոսյանը ավելի «լուրջ» հանցավոր անցյալ է ունեցել՝ 2006 թվականի ապրիլին նա ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու համա դատապարտվել է 10 տարի ազատազրկման: 2013 թվականին համաներման կիրառմամբ մի փոքր կրճատվել է պատժի չկրած մասը: Գևորգը ազատություն է դուրս եկել 2015 թվականի մայիսի 11-ին: Իսկ 2016 թվականի նոյեմբերի 19-ին արդեն այս գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում…

Այս գործով ամբաստանյալները դեռ չեն հարցաքննվել: Քրեական գործում առկա փաստաթղթերի հրապարակումն ավարտելուց հետո դատարանը կանցնի ամբաստանյալների ցուցմունքներն ունկնդրելուն, եթե նրանք ցանկանան ցուցմունք տալ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին: