Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Право

1975 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Լոռիում փայտահատը 12-ամյա աղջկան անտառում բռնաբարել և կացնի հարվածներով սպանել էր

1in.am\ 1975 թվականի մարտի16-ի առավոտյան Կիրովականի մերձակա գյուղերից մեկի գյուղխորհուրդ մտավ գյուղացիներից մեկը և հայտարարեց, թե անչափահաս դուստրը գիշերօթիկից տուն չի եկել, բարեկամների տներում չի եղել՝ անհետացել է:

Հարազատները սեփական ուժերով աղջնակին բարեկամ-ծանոթ-ընկերների տներում փնտրել էին երկու օր և, հուսահատվելով, հայտարարեցին նրա անհետ կորչելու մասին:

12-ամյա Նունեն մարտի 13-ին, ժամը 18-ի սահմաններում ընկերուհու հետ դուրս էր եկել հարևան գյուղի գիշերօթիկից, որպեսզի տուն գնա: Ճանապարհին ընկերուհիները բաժանվել էին՝ ամեն մեկը գնացել էր իր ճանապարհով, բայց Նունեն տուն չէր հասել:

Գյուղխորհրդից անմիջապես տեղեկացրին միլիցիային: Աղջկա որոնումները սկսվեցին: Սանրվեց երկու գյուղերի միջև ընկած ամբողջ տարածքը, նաև՝ ոչ խիտ անտառակը:

Աղջնակի դիակը հայտնաբերվեց հենց անտառակում՝ խաշամով ու ճյուղերով ծածկված:

Դիակի զննությամբ պարզվեց, որ գլուխը վնասված է:

Ակնհայտ էր, որ սպանությունը կատարվել էր այլ վայրում, հետո դիակը տեղափոխել ու թաքցրել էին: Աղջնակի բաճկոնակի վրա սոճու փշեր էին կպած, խոտեր…

Աղջկա անհետանալու օրից սկսած՝ մերձակա անտառում կատարվել էին սանիտարական անտառահատումներ, տղամարդիկ էին աշխատել, մեքենաներ էին երթևեկել:

Իրավապահների ուշադրությունը գրավեց սպանված աղջնակի տատիկի պատմածը՝ մարտի 13-ի երեկոյան նա մոտակա անտառում տեսել էր անծանոթ տղամարդու՝ կացինը ձեռքին: Երբ տուն էր գնացել, որոշ ժամանակ անց շների հաչոց էր լսել: Պատուհանից դուրս էր նայել ու բակում տեսել էր նույն տղամարդուն: Տղամարդը մտել էր տատիկի տուն, լուցկի էր խնդրել, ծխել էր, 10-15 րոպե լուռ նստել ու դուրս էր եկել:

Անտառտնտեսությունից պահանջեցին այդ օրերին սանիտարական անտառահատումներ կատարած տղամարդկանց ցուցակը: Ուշադրություն գրավեցին երկու եղբայրներ՝ Գուրգենն ու Մովսեսը՝ նրանք աշխատել էին դիակի հայտնաբերման վայրի մոտակայքում:

Գուրգենի արտաքին տվյալները համապատասխանում էին տատիկի նկարագրած տղամարդու տվյալներին:

Գուրգենի կենսագրության ուսումնասիրությունից հայտնի դարձավ, որ նա հիմնականում բացասական է բնութագրվում, «խոպանչու» համբավ ունի և, ամուսնացած լինելով, ըստ լուրերի՝ Ռուսաստանում բազմաթիվ կանանց հետ կապեր էր հաստատել:

Գուրգենի եղբայրը հարցաքննության ժամանակ հայտնեց, որ մարտի 13-ին, ժամը 18-ին ինքը վերջացրել է աշխատանքն ու տուն է գնացել, իսկ եղբայրը մնացել է աշխատավայրում:

Գուրգենը հայտնեց, որ, իրոք, եղբոր գնալուց հետո ինքը մնացել է անտառում, ապօրինի կերպով սոճի է կտրել՝ որպես շինանյութ վաճառելու համար:

Գուրգենին մի քանի անգամ հարցաքննեցին, խաչաձև հարցեր տվեցին, առերեսեցին Նունեի տատիկի հետ:

Ի վերջո Գուրգենը խոստովանեց, որ ինքն է բռնաբարել աղջկան, իսկ սպանել է ոչ թե դիտավորյալ, այլ՝ անզգուշաբար…

Ըստ Գուրգենի պատմածի՝ մարտի 13-ին ինքը անտառի արահետով քայլելիս հանկարծ տեսել է, որ իրեն ընդառաջ է գալիս մի աղջիկ: Որոշել է բռնաբարել նրան: Հավասարվելով աղջկան՝ հարվածել է նրա գլխին: Աղջիկը վայր է ընկել: Ինքը նրան քարշ է տվել անտառի խորքն ու բռնաբարել է: Հետո նստել է կոճղին, ծխել է:

Մտածել է՝ աղջիկն ուշաթափված է: Բայց երբ նա երկար ժամանակ մնացել է անշարժ՝ հասկացել է, որ մեռած է: Մոտեցել է, համոզվել, որ աղջիկը մահացած է: Շալակել է մարմինը, տարել է ավելի սակավամարդ տեղ, ծածկել է խաշամով ու ճյուղերով և հեռացել է:

Գուրգենը պնդում էր, թե աղջկա գլխին հարվածել է աղյուսի կտորով՝ նրա դիմադրությունը հաղթահարելու նպատակով: Իսկ աղյուսի կտորը նետել է մոտերքում ինչ-որ տեղ:

Ճանաչելով երեխային՝ հատուկ այցելել է նրա տատիկին, որ պարզի՝ ինչ են խոսում, բայց վախեցել է հարցուփորձ անել:

Գուրգենին կալանավորեցին:

Նա մանրակրկիտ ցուցմունքներ տվեց նաև քննչական փորձարարության ժամանակ՝ անտառում: Նա ցույց տվեց այն տեղը, որտեղ բռնաբարել էր աղջկան: Խոտերի վրա արյան հետքեր հայտնաբերվեցին: Մանրազնին հետազոտվեց այն կոճղի շրջակայքը, որի վրա, ըստ ցուցմունքի, բռնաբարությունից հետո նստել ու ծխել էր Գուրգենը: Սակայն կոճղի շրջակայքում ծխախոտի քնթուկներ, լուցկու հատիկներ չկային: Դա կասկածելի թվաց իրավապահներին:

Կասկածելի էր նաև այն հանգամանքը, որ Գուրգենը պնդում էր, թե աղջկան հանդիպելու պահին իր ձեռքին կացին չի եղել: Կացինը, իբր, թողել էր հատված սոճու մոտ: Աղջկա գլխին երկու անգամ հարվածել է աղյուսով, աղյուսը նետել է մոտակայքում:

Բայց Գուրգենի մատնացույց արած վայրում աղյուսի կտոր չհայտնաբերվեց:

Գուրգենի կինն ու զոքանչը հայտնեցին, որ մարտի 13-ին Գուրգենը անտառ էր գնացել կացնով: Վերադարձել էր ուշ երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում: Նա անտրամադիր էր, մտահոգ, նրա պիջակն ու տաբատը թաց էին: Հաջորդ առավոտյան, երբ նորից անտառ էր գնում, կացինը կարծես թե ձեռքին էր…

Գուրգենի տանը կատարված խուզարկությամբ կացին չհայտնաբերվեց:

Մի քանի օր անց խուզարկություն կատարվեց Գուրգենի եղբոր տանը ու մարագում կացին հայտնաբերվեց, որի մետաղական մասին բրդաթելիկներ կային:

Պարզվեց՝ այդ թելիկները համընկնում էին սպանված աղջկա գլխարկի բրդաթելիկներին:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվեց, որ աղջնակին կենդանության օրոք էին բռնաբարել: Գլխի վնասվածքները երկուսն էին՝ մեկը հասցվել էր, երբ աղջիկը երեսնիվայր էր ընկած եղել, մյուս հարվածը հասցվել էր, երբ աղջիկը պառած էր եղել մեջքի վրա:

Հաստատվեց, որ Գուրգեն Մ.-ն նախ բռնաբարել է աղջնակին, հետո նրան սպանել է՝ կացնով երկու հարված հասցնելով գլխին: Իսկ պատմելով աղյուսով հարվածելու մասին՝ Գուրգենը ցանկանում էր խուսափել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար պատասխանատվությունից:

Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան, նկատի ունենալով հանցագործության առանձնակի ծանրությունը, հանրային վտանգավորությունը, ամբաստանյալի անձը՝ Գուրգեն Մ.-ին դատապարտեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: