Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Общество

Ադրբեջանի հետ պատերազմի վտանգը պահպանվում է

Տարածաշրջանային մակարդակում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց էլ պատերազմի վտանգը պահպանվում է։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքում իրականացված հերթական սադրանքն ու առաջխաղացումը դրա վառ ապացույցն են։ Պետք է հաշվի առնել, որ թուրքական կողմը Բաքվին անընդհատ հրահրում է Հայաստանի դեմ սադրանքների, որպեսզի դրանից հետո հայտարարի, թե Ադրբեջանին մենակ չեն թողնի Հայաստանի դեմ պայքարում։ Ըստ այդմ, թուրքական կողմը իր ցուցաբերած աջակցության համար փոխհատուցում է պահանջելու։

Այսպիսի գործելակերպի միջոցով Թուրքիան շարունակաբար առիթ է փնտրում Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու ու Բաքվին իրենից կախվածության մեջ գցելու նպատակով։ Անկարան, ըստ էության, չի բավարարվում նրանով, որ Ադրբեջանում իր զինված ուժերի ներկայացուցիչները մշտական գտնվում են միայն Ակնայի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում։ Թուրքիան ձգտում է Ադրբեջանում ռազմաբազա հիմնել, մշտական ռազմական ներկայություն ապահովել, որի ենթատեքստում Ռուսաստանին քիչ-քիչ տարածաշրջանից դուրս մղելն ու պանթուրքական ինտեգրացիոն գործընթաց նախաձեռնելն ու նոր նախագծեր իրականացնելն է։ Պատահական չէ, որ Թուրքիան ԱՄՆ-ից նոր F 16 կործանիչներ գնելու իր մտադրությունը հիմնավորում է Ռուսաստանին տարածաշրջանում զսպելու հեռանկարով։

Ճիշտ է՝ Մոսկվային ու Անկարային հաջողվում է որոշակի հարցերում համաձայնության գալ, սակայն ռազմավարական տեսանկյունից այս երկու երկրների շահերը բախվում են։ Նախ՝ Ռուսաստանը և Թուրքիան իրար հակադիր ռազմաքաղաքական դաշինքների ներկայացուցիչներ են։ Եվ շահերի բախման հարցը տեսանելի է ինչպես Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայի հարցում, այնպես էլ Արցախի խնդրում։ Պատահական չէ, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո յուրաքանչյուր կարևոր քայլի ձեռնարկումից առաջ Բաքուն խորհրդակցում է Անկարայի հետ։
 

Ուստի, սրանով նկատելի է դառնում Թուրքիայի ձգտումը Ալիևի ձեռքերով շագանակներ հանել կրակից՝ տորպեդահարելով Արցախյան հակամարտության շուրջ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը։ Թուրքիայի կողմից եկող աջակցությամբ է պայմանավորված նաև այն, որ Ադրբեջանը իրեն այնքան վստահ է զգում, որ ոչ միայն չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնության պահանջները և չի վերադարձնում գերիներին, այլև նոր ներխուժումներ է կազմակերպում դեպի ՀՀ ինքնիշխան տարածք։

Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի հարցը մեկընդմիշտ փակվի։ Դրա համար էլ Ալիևն ու Բայրամովը անընդհատ կրկնում են, թե Արցախյան հիմնախնդիրը լուծվել է ռազմական ճանապարհով։ Սակայն Անկարային ու Բաքվին մեծապես անհանգստացնում է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հարցը, դրա համար էլ Ադրբեջանն Արցախում պարբերաբար խախտում է հրադադարը, փորձում ահաբեկել արցախցիներին, այնպիսի պայմաններ ստեղծել, որ Արցախը դատարկվի, ու հայերը հեռանան։ Նրանց երազանքների տրամաբանությամբ, երբ Արցախում հայ չմնա, ապա անիմաստ է դառնալու նաև ռուս խաղաղապահների մնալու հարցը։

 

Իսկ ռուս զինվորականների ներկայության փոխարեն խաղաղապահ առաքելության անվան տակ Արցախում կտեղակայվեն թուրքական ստորաբաժանումները։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտներ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման համար, իսկ Ալիևը պարբերաբար քննադատում է համանախագահողներին, թե ի վիճակի չեն եղել Արցախյան հարցը լուծել։ Այսպիսի գործելակերպի ներքո ևս տեսանելի է Անկարայի հրահրող ձեռքը։

 

Չէ՞ որ Թուրքիան միշտ ձգտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մաս կազմել, դրա համար էլ անընդհատ փորձել է ի ցույց դնել, որ այն չի կարող արդյունավետ գործել, ուստի անհրաժեշտ է փոխել այդ ֆորմատը։ Ճիշտ է՝ Մինսկի խմբի համանախագահությանը քիչ դեպքերում է հաջողվել առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում, այնուամենայնիվ, այդ ձևաչափի առկայությունը կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում։

Ավելին՝ այստեղ