Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»
Регион

Թուրքական իշխանությունները խոստովանում են՝ երկրի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել Ղարաբաղյան պատերազում

Թուրքական իշխանությունները հրապարակավ խոստովանում են, որ երկրի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել Ղարաբաղյան պատերազում՝ աջակցելով ադրբեջանական զինված ուժերին:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը անցած շաբաթ խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփելով տարբեր գերատեսչությունների նախորդ տարվա աշխատանքը, հայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում: Գովելով հետախուզական և պաշտպանական ուժերի երկրի ներսում և արտերկրում կատարած ծառայությունը՝ Օքթայը հայտարարել է՝ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, վերջերս էլ Աֆղանստանում ազգային անվտանգության կազմակերպությունը պատմական կարևորության օպերացիաներ է իրականացրել՝ սպասարկելով Թուրքիայի շահերը:

Այս համատեքստում նա ընդգծել է անցած տարվա պատերազմում ադրբեջանական զինված ուժերին ցուցաբերած աջակցությունը և Ադրբեջանի հաղթանակի գործում Անկարայի ներդրման գործոնը։

«Մեր սահմանների ներսում և սահմաններից այն կողմ պատմության ամենահաջող գործողությունները իրականացնելով հանդերձ տարածաշրջանում ձեռքբերումների մաս ենք կազմել՝ Լիբիայում հեղափոխականների դեմ մղված պայքարից մինչև Ղարաբաղի հաղթանակ», -ասել է Օքթայը:

Անցած տարվա պատերազմի առաջին իսկ օրերից Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարեց Ադրբեջանի կողքին լինելու մասին՝ անթաքույց աջակցություն ցուցաբերելով եղբայրական երկրին:

Այնուհանդերձ, ռազմական գործողություններին թուրքական հետախուզական ուժերի մասնակցության մասին պաշտոնապես նախկինում չէր հայտարարվել: Ընդհակառակը, պատերազմի ընթացքում Անկարան կտրականապես հերքում էր ռազմական օպերացիաներում այս կառույցի դերակատարության մասին պնդումները: Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը մասնավորապես մեղադրվում էր սիրիացի ջիհադիստներին Ղարաբաղ տեղափոխելու համար:

Այս մասին ակնարկել էր նաև Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ հայտարարելով, թե տեղյակ են Ղարաբաղում թուրքական հետախուզության աշխատանքի մասին: Նա նաև նշել էր, որ ռուսական կողմը ստույգ տվյալներ ունի ռազմական գործողությունների տարածքում Մերձավոր Արևելքից և Սիրիայից ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ:

Պաշտոնական Երևանը ևս պարբերաբար բարձրաձայնում էր թուրքական հետախուզության միջոցով պատերազմում օտարերկրյա զինյալների ներգրավվածության մասին:

Թեմայի շուրջ շվեդական Nordic Monitor պարբերականը գրում է, թե հայկական սփյուռքի կառույցները հետևողական աշխատանք են տանում Ղարաբաղում հակահայկական գործունեություն ծավալած գործակալներին հայտնաբերելու և պատերազմական հանցագործությունների համար միջազգային դատարաններում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մինչ այդ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության 2022 թվականի բյուջեի համար 3,5 մլրդ լիրա՝ շուրջ 255 մլն դոլար է հատկացվել: Nordic Monitor-ի տվյալներով, միայն 2020 թվականին թուրքական հեռախուզությունը մոտ կես միլիարդ լիրա՝ 68,5 մլն դոլար էր ծախսել գաղտնի օպերացիաների համար, գրեթե նույնքան էլ հաջորդ տարի էր հատկացրել այդ ծառայությանը: