Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнеса
Регион

20-ականների քարտեզը դեմարկացիայի առումով ամենաանխոցելին է. մասնագետների տեսակետները

Արտգործնախարարությունում հանձնախումբ է ձևավորվել` պատմաբանների, քարտեզագետների մասնակցությամբ։ «Հնարավոր բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք»,- ասում է պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Հիմա հանձնաժողովը պիտի աշխատի, գա ընդհանուր հայտարարի, թե որ տարբերակն ենք մենք ներկայացնում, ըստ այդմ էլ պետք է մեր հարևանների հետ գանք ընդհանուր հայտարարի, իհարկե ռուսների մասնակցությամբ», - «Ազատությանը» փոխանցեց Մելքոնյանը:

Հանձնաժողովը ի սկզբանե ղեկավարում էր նախարարության սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը, նա, սակայն, մեկ ամիս առաջ նշանակվեց Իրանում Հայաստանի դեսպան: Մինչև այս մի քանի հանդիպումներ էին եղել։ Ակադեմիկոս Մելքոնյանը կարծում է՝ ճիշտ կլինի սահմանազատման, սահմանանշման գործընթացում ներառել 20-ականների քարտեզ, քանի որ դեմարկացիայի առումով դա ամենաանխոցելին է:

«Մնացածների մեջ կար կամայական փոփոխություն, երբ ասում են, որ կոլտնտեսությունների մակարդակով կային էին որոշակի փոփոխություններ, որովհետև մեկ ընդհանուր խորհրդային պետության մեջ այդքան էական բան չէր, թե դու մեկ կիլոմետր կմտնեիր հարևանի տարածք, հետո դուրս կգայիր: Աշխարհագրական տեղանքը, ռելիեֆը ինչ ենթադրել է, ըստ այդմ էլ ճանապարհներն, օրինակ, անցկացրել են», - նկատեց Աշոտ Մելքոնյանը:

20-ականների վերջից սկած Հայաստանի սահմաններն անընդհատ վերաձևվել են՝ ըստ հարևանի գյուղատնտեսական պահանջարկի, օրինակ` Սև լճից մի կտոր, որպեսզի ադրբեջանցիների անասունները սարերում ջուր ունենան, Շուռնուխից մի կտոր, որպեսզի նրանց ոչխարներն էլ ալպիական մարգագետիններից չզրկվեն: Պայմանավորվածությունները կոլտնտեսությունների մակարդակով էին, բայց դրանք նաև քարտեզի գծեր էին փոխում:

«Ես վստահ եմ, որ մենակ հիմք ընդունելու համար մի 2 տարի պիտի բանակցեն, վստահ եմ` իրենք չեն համաձայնի 20-ականների, մերոնք չեն համաձայնի ուրիշ թվեր ու այսպես երկար», - ասաց սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը: Իր փորձով է ասում՝ դելիմիտացիայի հիմքում որ քարտեզը դնել, որոշումը արագ ընդունել չի լինի: Նա հայ-վրացական սահմանի գծման աշխատանքներին է մասնակցել շուրջ 12 տարի, այդ սահմանին էլ մի քանի հայկական գյուղեր՝ Ախքյորփի, Չանախչի, Հայաստանի հետ կոմունիկացիա չունենալու պատճառով Վրաստանին էին միացվել 1932-ին, 34-ին՝ այդ գյուղերի հողերը: Վրաստանի հետ սահմանազատում արվեց 38-ի քարտեզով, գյուղերը մնացին Վրաստանում:

«32-34-ին մենք Վրաստանին տարածք ենք տվել, հետևաբար վրացիները չէին համաձայնվի իջնեն այդ թվերը, եթե իջնեին 29 թվի սահմանազատումը, այդ տարածքները պիտի վերադարձնեին Հայաստանին, իրենք ասել են` մենք 38-ից չենք իջնելու», - նշում է Արմեն Աբրահամյանը:

Հայ-վրացական սահմանի աշխատանքը, որ սկսվել է 96 թվականին, դեռ չի էլ ավարտվել, Աբրահամյանը նույնն է ասում՝ 20-ականների քարտեզները միակն են, որ ներառում են բոլոր իրավական կողմերը՝ սահմանների կոորդինատները, մանրամասն նկարագրությունը և ի վերջո բուն քարտեզը: Ասում է՝ Հայաստանի սահմանները դրանից հետո փոխվել են, նույնիսկ ըստ քարտեզի տպագրման հասցեի՝ նախ Թբիլիսիում, ապա Բաքվում. «60-ականներից հետո սկսել են Բաքու տպելը, ու որոշ տեղեր անճշտություններ հենց այդտեղից են գալիս, կամայականություններ, մի քանի քառակուսի կիլոմետ այս կողմ գցել, այն կողմ գցել, էն էլ բան չի եղել»:

Նրա հեռախոսի մեջ մի քարտեզ է, բնականաբար ավտոմոբիլային, որով ճանապարհը միայն հայկական է, սահմանի սև գիծը նույնիսկ մոտ չէ Դեղնավուր Մ2-ին. «Ճանապարհը պետական` Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից 2-3 կմ գտնվում է խորքում դեպի Հայաստան»:

Խորհրդային Միության մինիստրների սովետի հաստատած խստագույն քարտեզ է, ինչո՞վ է զիջում մնացածներին, ասում է խորհրդային տարիներին պաշտոնավարած Քոչինյանը: Նա հրաշալի է հիշում, թե ինչպես էին ադրբեջանցիները սիրում ծավալվել դեպի հայկական բնակավայրեր՝ սկզբում հովիվն էր մոտենում, հետո նրա ընտանքիը, հետո ազգականները. «Ասում են` Շուռնուխի 12 տունն Ադրբեջանի տարածքում հայտնվեց, դա այդպես չի եղել. 60-ականների սկզբում Հայանտառը` Գորիսի մասնաճյուղը մասնավորապես, 6 փայտաշեն տուն է կառուցել ադրբեջանցի բանվորների համար, հետո դա դարձավ ադրբեջանական տարածք»: Վստահ է՝ եթե արխիվներից հանվեն սահմանների իրավական հիմքերը առանց ընթացիկ փոփոխությունների, հնարավոր կլինի սահմաններ գծել առանց կորուստների:

Շուրջ մեկ տարի է` խոսվում է Հայաստանի սահմանների ճշգրտման մասին, զուգահեռ սահմանի տարբեր հատվածներում արյունալի բախումներ են ծավալվում:

«Մենք այսօր միլիմետրի ճշգրտությամբ գիտենք` որտեղով են անցնում Սովետական Հայաստանի սահմանները, դե յուրե նշանակություն ունեցող սահմանները», - այս հայտարարությունը վարչապետ Փաշինյանը հնչեցրեց օրեր առաջ լրատվամիջոցների հետ անուղղակի շփման ժամանակ։

Մասնագետները տարակուսած են:

«Քարտեզը դնում ես դիմացդ, բայց քարտեզը չի արտացոլում կոնկրետ տեղանքը, երբ որ դու փոքրիկ բլրի կամ առվակի, աղբյուրի կողքով պիտի անցնես, մեջտեղով, թե շրջանցես ձախից: Սա խնդիր է, դրա համար էլ ես կարծում եմ, որ ոչ մի մասնագետ չի կարող ասել, որ այսօր միլիմետրով, այո, մենք վերջնականապես կարող ենք հստակ մեր սահմանների մասին խոսք ասել», - ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը:

Նա շեշտում է՝ քանի դեռ դեմարկացիայի փայտերը խրված չեն հողում միլիմետրի ճշտությամբ, ոչինչ պարզ չի լինի: Աշոտ Մելքոնյանն ասում է` որքան քարտեզը մեծացնես, այնքան թուփ ու բլուր կբացվի:

Քարտեզագիր Շահեն Շահինյանն էլ անհամբեր սպասում է, որ հրապարակվի այն, ինչի մասին խոսել է վարչապետը. «Եթե մենք միլիմետրի ճշտությամբ գիտենք Հայաստանի սահմանների տեղը, ինչո՞ւ այդ ինֆորմացիան չի հրապարակվում, որպեսզի հանրությունը ճիշտն իմանա: Թող պաշտոնական աղբյուրով հրապարակեն, գաղտնազերծված ընդ որում, գաղտնի նյութեր պետք չի հրապարակել»:

Քարտեզագիր Շահինյանը, որ գեոդեզիայի ու քարտեզագրության արդեն լուծարված պետական կազմակերպությունում բաժնի պետ էր, շեշտում է՝ Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել Հայաստանի սահմանների վերաբերյալ այն տեսակետը, որ տանում է դեպի բանակցային սեղան: