Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
Политика

Ի՞նչ նպատակով է Ղարիբաշվիլին հանդիպել Փաշինյանի հետ. Տարասով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այց է կատարել Երևան, որի մասին նախապես չէր հայտարարվել, ինչն էլ ստիպել է փորձագետներին մեծ ուշադրություն դարձնել այցին: Այս մասին գրում է ռուս ականավոր քաղաքագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցով փորձագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ այցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուն ընդառաջ:

Հեղինակը հիշեցնում է, որ նմանօրինակ այցով սեպտեմբերի սկզբին Վրաստան էր մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հասկանալի է, որ բարձր մակարդակով ինտենսիվ շփումները Երևանի և Բաքվի միջև պատահական չեն, իսկ ակտիվ ռեժիմով վարվող քաղաքական երկխոսությունն առարկայական բնույթ ունի և չի սահմանափակվում միայն երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի քննարկմամբ»:

Տարասովը հիշեցնում է նաև, որ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցին հաջորդեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել հայ վարչապետի առաջարկը հանդիպելու վերաբերյալ: Այդպիսով, ինչպես նկատում է հեղինակը, թուրք առաջնորդն, ըստ էության, արագացրել է այդ նախաձեռնությունը՝ Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցք բացելու պայման դնելով Երևանի առաջ:

«Դրանից հետո սկսեց թվալ, թե Թբիլիսիի միջնորդական ջանքերի ռեսուրսները սպառվել են, սակայն Ղարիբաշվիլին որոշել է դուրս չգալ «մեծ խաղից» և վերսկսել միջնորդական երկխոսությունը: Դատելով եղելությունից՝ հենց այդ հարցն է եղել Երևանում Փաշինյանի հետ նրա երկխոսության կենտրոնական թեման: Հետաքրքիր է նաև այն, որ հայկական կողմը, մեկնաբանելով բանակցությունները, շեշտը դրել է երկկողմ համագործակցության հարցերի վրա, մինչդեռ ինքը Ղարիբաշվիլին իր թվիթերյան հաղորդագրությամբ հայտնել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է «նոր խաղաղ նախաձեռնությունը և հանուն խաղաղության և տարածաշրջանում զարգացման մեծ հնարավորությունների՝ միջնորդական ակտիվություն դրսևորելու Վրաստանի պատրաստակամությունը»»,- նշում է փորձագետը:

Խոսքը «Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների խաղաղ նախաձեռնության» մասին է, որի մասին վրացի վարչապետը խոսել էր ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս: Իհարկե, այդ փաստաթղթում չի նշվում, թե անդրկովկասյան երկրներից բացի էլ որ տերությունները կարող են հրավիրվել Թբիլիսիում ենթադրվող առաջին հանդիպմանը: Կիրառվում է «միջազգային գործընկերներ» անորոշ եզրույթը: Վրացի փորձագետները մատնանշում են, որ Ղարիբաշվիլիի նախագծում չի նշվում Ռուսաստանը և հարցականի տակ է նաև Իրանը:

«Այդ իսկ պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի վարչապետը հակախաղ է սկսել Մոսկվայում վերահաստատված «3+3» աշխարհաքաղաքական նախագծի (ՌԴ-Թուրքիա-Իրան և Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) դեմ: Սակայն նա, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը դժվար թե ներգրավվի որևէ հակառուսական դաշինքում: Այնուամենայնիվ կան կարևոր նրբություններ»,- նկատում է քաղաքագետը:

Վերջինս ընդգծում է, որ Ղարիբաշվիլին Երևանում է հայտնվել Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Կարելի է ենթադրել, որ Թբիլիսին Երևանի միջոցով փորձում է որևէ առաջարկ փոխանցել Կրեմլին: Սակայն նման մտորումները հանգեցնում են նրան, որ Վրաստանում ակտիվորեն քննարկվել է «3+3» բանակցային ձևաչափը: Այս առումով Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին սկզբում հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա դժվարություններին՝ «Վրաստանն ինչ-որ կերպ պետք է ներկայացված լինի նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում»: Սակայն ավելի ուշ նրան «ուղղել են». ԱԳՆ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը մասնավորեցրել է, որ «Թբիլիսին չի դիտարկում մասնակցությունն այսպես կոչված՝ «3+3» ձևաչափին Ռուսաստանի հետ»: Թբիլիսիի այս տատանողական դիրքորոշումը բավականին հատկանշական է:

«Մյուս կողմից չի բացառվում, որ Ղարիբաշվիլին Փաշինյանին ուղերձ է փոխանցել Էրդողանից: Թուրքական կառավարության անդամներն անսպասելիորեն սկսեցին խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին՝ որևէ պայմաններ չառաջադրելով: Այնպես որ եթե որոշակի իրողություններ համադրենք ժամանակագրական շղթայով, ապա պետք է խոստովանել, որ Ղարիբաշվիլիի և Փաշինյանի զրույցը Երևանում կարող էր լինել շատ հագեցած, որը ցույց է տալիս Վրաստանի նկատելի ակտիվությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ, թեև Թբիլիսիի նախաձեռնությունները, դժվար թե, հաջող լինեն»,- գրում է Տարասովը՝ մեբերելով Զալկալիանիին. «Մենք պատրանքներ չունենք, որ տիրապետում ենք այնպիսի ռեսուրսի, որը թույլ կտար Վրաստանին միջնորդ դառնալ քաղաքական թեմաներով, սակայն կա հնարավորություն միջնորդ դառնալ տնտեսական և հումանիտար փոխգործակցության թեմայով»:

Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ Տարասովը մեջբերում է բրիտանացի քաղաքագետ, Conciliation Resources լոնդոնյան կենտրոնի կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրեն Բրոերսին, որի կարծիքով՝ «Անդրկովկասում ամեն ինչ հայտնվել է տենդային շարժման մեջ, քանի որ այնտեղ նկատվում է արևմտյան և միջազգային կազմակերպությունների ազդեցության անկումը և կոշտ մրցակցության մեկնարկն՝ արտաքին տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի և Իրանի կողմից»: