Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк
uncategorized

Խոսրով Հարությունյանը Արմեն Աշոտյանի ստացած ձայների և իր հեռանկարային պլանների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձայների 78 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ ընտրված Խոսրով Հարությունյանը, ով Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահն է և պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով, ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից ավելի շատ ձայներ էր հավաքել: Անդրադառնալով այս հարցին Խ.Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքն ընտրության արդյունքները չի վերլուծել: Փոխարենն ընդամենը փաստն է արձանագրել:

«Նույնիսկ եթե ինձ հարցնեք, թե իմ մյուս գործընկերները ձայների ինչ հարաբերակցությամբ են ընտրվել, ես կդժվարանամ պատասխանել: Անկեղծ լինելու համար ասեմ, որ Արմեն Աշոտյանի մասին ասել, որ իր անհատական որակներով, մասնագիտական կարողություններով, էրուդիցիայով, պատգամավորական գործունեության համար անհրաժեշտ որակներով օժտված չէ, շատ վիճելի պնդում կլինի: Այդուհանդերձ նա հայտնի է որպես մի քիչ կոշտ քաղաքական անձնավորություն, բայց ի տարբերություն ոմանց հրապարակային գործիչ է: Նա հայտնի է նաև իր խիստ գնահատականներով, կոշտ ձևակերպումներով, որոնք դիպուկ են, սակայն ոմանց, կարող են դուր չգալ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Արմեն Աշոտյանի քվեարկության արդյունքներն ավելի շատ անձնավորված էր, ավելի շատ պարունակում էր իր անձի հետ կապված բաղադրիչներ»,– ասաց Խ. Հարությունյանը:

Խոսելով իրեն տրված ձայների մասին, որը մոտ մեկ երրորդով ավելի է Աշոտյանից, Խ.Հարությունյանն ասաց, որ իր թեկնածության օգտին քվեարկածներն, ամենայն հավանականությամբ, հաշվի են առել իր փորձառությունը, անցած ճանապարհը, տնտեսության ոլորտում տեղեկացվածության մակարդակը:

«Ի դեպ, սա բավականին պարտավորեցնող է, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թեկնածության օգտին «կողմ», ինչպես նաև «դեմ» քվեարկածներին հուսախաբ չանեմ»,– ասաց Խ. Հարությունյանը:

Խոսելով այն խոսակցությունների մասին, թե ՀՀԿ–ն իր շարքերում համապատասխան մասնագետ չունենալու պատճառով է Խ.Հարությունյանին նման առաջարկ արել, պատգամավորն ասաց, որ համաձայն չէ այդ տեսակետին:

«Չէի ցանկանա, որ հասարակությունը մտածեր, որ ես ամենա–ամենան էի Հանրապետականում: ՀՀԿ–ի շարքերում և պատգամավորական կորպուսում շատ են արժանիքներ ունեցող մարդիկ, և նրանցից մի քանիսը շատ հաջող կարող էին այս պաշտոնը զբաղեցնել: Բայց այլ հարց է, որ բոլոր հավասար պայմանների պարագայում, ես մյուսներից տարբերվում եմ իմ փորձառությամբ»,– ասաց Խ. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր Խ. Հարությունյանը բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել` ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ, փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար և այլն: Եվ իր կարծիքով ավելի շատ այս հանգամանքն է իր դերակատարումն ունեցել, քան ՀՀԿ–ում համապատասխան կադր չունենալը:

Խոսելով տնտեսական խնդիրների, օրենսդրական բացերի մասին նա նշեց, որ հանձնաժողովին վերապահված ոլորտները առանձին–առանձին ուսումնասիրելով պետք է փորձեն վերհանել խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները:

Նա նաև նշեց, որ չի բացառվում արտագնա նիստեր կազմակերպելու աշխատաոճ ընտրի, քանի որ տեղում խնդիրների մասին խոսելն ավելի օգտակար կլինի: Դա նաև հնարավորություն կտա հասկանալ, թե օրինակ՝ նախորդ գումարման ԱԺ–ի կողմից սահմանամերձ բնակավայրերին տրված հարկային արտոնություններն ինչու չօգնեցին, որ տեղի բիզնես դաշտն ակտիվանա: Հանձնաժողովի նորընտիր նախագահը նաև մտադիր է այլ երկրների համանուն խորհրդարանական հանձնաժողովների հետ կապեր հաստատել, ինչը նրա կարծիքով կարող է բավականին օգտակար լինել: Խ Հարությունյանը նաև ասաց, որ հանձնաժողովն իր ծրագրերով պետք է փոխլրացնի կառավարության աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի սայլը տեղից շարժել:

Զրույցի վերջում Խ.Հարությունյանը նշեց նաև, որ խորապես համոզված է և չի կասկածում, որ իր սերնդին, այնուամենայնիվ, կհաջողվի մեր երկիրը երկիր դարձնել և հույս հայտնեց, որ երկրի հաջողությունները կտեսնեն ոչ թե մեր ծնված ու դեռ չծնված թոռները, այլ՝ ներկայի տարեցները նույնպես: