Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Բարեգործների բարեգործը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք ունեցել ենք մեր պատմության մեջ հզոր մարդիկ, որոնց կերպարն այսօր խամրում է մեր հիշողության մեջ: Թեկուզ դրանք լինեն ոչ վաղ անցյալի իրողություններ:

Բայց այս մարդիկ կարող են իրենցով պարզապես ուսուցիչներ լինել մեր օրերի համար: Մեզ հիշեցնել ու իմաց տալ, որ առտնին խնդիրների համար կենաց կռիվ մղելուց զատ կան այլ արժեքներ, որոնք ավելի մեծ ուրախություն են պատճառում մարդուն և դառնում սփոփանք նրա հոգու համար ամեն ժամանակներում:

Եթե մենք մեր կյանքն ապրենք` հայացքներս նման արժեքների, ապա ժամանակի ընթացքում մեր հանրային ու հասարակական կյանքն էլ կդառնա ավելի հաճելի, ու մեր երկիրն էլ մեզ ` իր քաղաքացիներին, հնարավորություն կտա ապրել բարեկեցիկ, արժանապատիվ ու երջանիկ կյանքով իր իսկ հողի վրա:

Այսօր խոսենք Ալեքսանդր Մանթաշյանցի մասին:

Ո՞րն է բարեգործությունը

Գոնե ըստ իս բարեգործության ընկալման տարբեր դիտանկյուններ կան:

Բարեգործ է նաև նա, ում իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով. այսինքն` դու` ինձ, ես` քեզ սկզբունքով: Բարեգործ է նա, ով որբին մի կտոր հաց է տալիս: Եվ նա, ով հատկացնում է նույնքան, ինչքան ուրիշները, երբ ավելի քիչ ունի նրանցից: Բարեգործ է նա, ով, ինչպես Սուրբ գրքում է ասվում, լավությունն այնպես է անում, երբ մի ձեռքը չի իմանում, թե ինչ է անում մյուսը. աշխարհի մեծ սրբերի կենսագրության մեջ լի են նման դրվագները: Բարեգործ է նա, ով իր վրա եղած սև բծերը փորձում է թաքցնել բարերարական ինչ–ինչ ձեռնարկների տակ: Սա էլ է լինում:

Կա նաև բարեգործի մի տեսակ, ով ամբողջական կառույցի, չվախենանք ասել` պետական կառույցի գործառույթներ է կամավոր ստանձնում: Այսինքն` նրան չի առաջնորդում մարդկանց օգտակար լինելու պարզագույն ցանկությունը միայն. հարցի հանդեպ ցուցաբերում է կառուցվածքային մոտեցում:

Եվ երևի հենց այս վերջին հատկանիշներով է, որ հայկական իրականության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում Ալեքսանդր Մանթաշյանցը: Մոտ երկու դար առաջ ապրած այս մարդը մնում է բարեգործների բարեգործը:

Անհատ էր, բայց…

Նա պարզ մարդ էր, ակադեմիական խորը կրթություններ չէր ստացել, բայց ազգի ու իր հարաբերությունները կառուցել էր որոշակի հենքի վրա. պետք է աներ հնարավորը, որպեսզի ապահովեր ազգի ու ժողովրդի առաջընթացը:

Բարեգործական կամ ազգային օգնության որոշակի կառույց չէր, որպեսզի իր ծրագրերն ու գործունեության գաղափարական հիմքը խարսխված լիներ համապատասխան նպատակների վրա: Անհատ էր ընդամենը: Բայցև, անհատ լինելով, անում էր, թող տարօրինակ ու չափազանցված չհնչի, պետության գործառույթ:

Նավթային արքան, այսպես էին նրան կոչում ժամանակակիցները` քարյուղի արքա, որի ձեռքի տակ էին Բաքվի նավթարդյունաբերության մոտ 70%–ը, ով աշխարհի ամեն ծայրերում ուներ սեփական գրասենյակները, ով ամենամեծ բաժնետերն էր կովկասյան մեծագույն բանկի և ով 1905 թվականին համարվում էր ռուսաստանյան կայսրության թիվ մեկ հարուստը, վարում էր հստակ ու նպատակասլաց ազգային քաղաքականություն:

Նա աշխատանքի էր վերցնում հիմնականում հայերի, նա իր բանկերով վարկավորում էր նախ և առաջ հայերի բիզնեսները. առավել դյուրություններ էր ստեղծում վերջիններիս համար: Եվ նաև նրա շնորհիվ այս ընթացքում, երբ շահագործվել սկսեցին Բաքվի նավթահանքերը, հայկական իրականության մեջ գրանցվեց նկատելի առաջընթաց և սոցիալ–տնտեսական, և կուլտուր–մշակութային առումով:

Եթե չգիտեն

Անգամ այսօր քեզ թույլ ես տալիս մտածել` եթե մեր իրականության մեջ չլիներ Մանթաշյանցը, մենք որքանո՞վ կունենայինք Թումանյանին, նաև մենք որքանո՞վ կունենայինք Կոմիտասին: Վերցնենք հենց թեկուզ այս երկու հսկաներին, ովքեր անկյունաքարային նշանակություն ունեցան մեր ինքնագիտակցության ու ազգային զարթոնքի գործում: Մանթաշյանցն ապահովեց տնտեսական այն հիմքը, որի վրա կարող էր զարգանալ ազգի հոգևոր շենքը:

Միայն Թումանյանին չսատարեց, միայն Կոմիտասին չուղարկեց Գերմանիա ուսանելու: Նա բացեց դպրոցներ` և տարրական, և միջնակարգ, որտեղ ուսում ստացան հայ երեխան ու երիտասարդը: Նա հիմնեց մասնագիտական ուսումնարաններ, որտեղ հմտանալով` սեփական գործը սկսեց հայ մարդը:

Նա փնտրեց, տեսավ այն երիտասարդներին, տաղանդավոր ու շնորհալի այն երիտասարդներին, ովքեր ունակ էին սովորելու: Թոշակավորեց նրանց և ուղարկեց եվրոպական ու ռուսաստանյան բուհեր: Նրանցից մի մասը վերադարձավ ու ստացած գիտելիքները ծառայեցրեց երկրին ու ժողովրդին: Մի մասը մնաց, գործունեություն ծավալեց դրսում ու դրսի մարդուն ցույց տվեց, թե ինչ արժեն հայն ու հայ մշակույթն իրականում:

Չենք խոսում այլևս շինարարական ու վերականգնողական այն բազմաթիվ աշխատանքների մասին, որ կատարեց իր կյանքի ընթացքում: Որքան կառույցներ արեց Թիֆլիսում, որքան հայկական եկեղեցիներ վերանորոգեց, ազգային ինչպիսի ձեռնարկների մասնակցեց: Նրա համար, ի դեպ, երևութական էին և սահմանները. նա դրսում` արտերկրում ևս իր աջակցությունն էր ցուցաբերում և հայկական դատի ձեռնարկներին, և տարագիր հայրենակիցների կենցաղային հարցերի կարգավորմանը, և այնտեղի հայ մտավորականին:

Եվ մտածում ես` եթե այսօր չգիտեն, եթե լավ չեն պատկերացնում, թե պետությունն ի՞նչ համակարգված քայլեր պետք է անի ազգային առաջադիմությունն ապահովելու համար, մերօրյա բառով ասած` մշակութային, տնտեսական ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի, թող վերցնեն ու ուսումնասիրեն Մանթաշյանցի կյանքն ու գործունեությունը. շատ բան կգտնեն այնտեղ:

Աննկատ

Ընդհանրապես նրան այդքան էլ չենք հիշում, ընդամենը` դեպքից դեպք: Կամ էլ երբ ասացվածքի տեսքով արտաբերում ենք` հո Մանթաշովի թոռը չե՞ս:

Բայց փաստորեն այս մեծ հայը իրենով մեր իրականության մեջ բարեգործության մի նոր, բոլորովին այլ մակարդակի բարձրացված մշակույթ է ստեղծել: Որպես անհատ իր ուսերին է վերցրել խնդիրներ, որոնք պետության լուծման գործն են ըստ էության: (Մեր պատմության մեջ նման դեպքերը քիչ չեն: Երևի դա էլ լավ օրից չէ. պետության բացակայության պարագայում նման անհատներն են ապահովել մեր ճանապարհը ու բերել հասցրել այս օրերը):

Նկատի ունենանք. Մանթաշյանցը միայն բարեգործ չէր, նաև այլ որակների կրող էր, որոնց կարիքը զգում է այսօրվա հայը: Հզոր մարդ էր, հզոր` անհատականություն: Նաև պարզ մարդ էր, ու այդ պարզության մեջ իմաստուն էր նաև:

Նա, ի դեպ, պատահաբար չէր, որ հասել էր նման հաջողության. կարողացել էր մտնել շուկա, երբ այնտեղ էին արդեն Նոբել եղբայրներն ու Ռոտշիլդները: Մտել էր ու նվաճել այն, դարձել աշխարհի երևելի գործարարներից:

Գիտեր պրոֆեսիոնալիզմի հարգը. փող չէր խնայում ու եվրոպաներից հրավիրում էր բարձրակարգ մասնագետների: Բայց միևնույն ժամանակ անվրեպ էր գործում մարդու` նրա իմաստնությունը, նաև` ինտուիցիան: Ասում են` քայլում էր նավթային հողատարածքներով: Մեկ էլ կանգ էր առնում, ու ձեռնափայտով ցույց տալիս` այստե՛ղ փորեք: Փորում էին, ու նավթը դուրս էր գալիս:

Ազնվական էր, հպարտ, վսեմ կեցվածքով: Ժողովրդական լեզվով ասած` աղա մարդ էր: Քայլում էր փողոցով, հատկապես անցնում էր ուսանողների միջով, ու աննկատ նրանց գրպանն էր սահեցնում ոսկեդրամը. հեռու նկատող աչքից ու արածի շուրջ հնչող ծնծղաներից:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում