Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

2016 թվականը փակել ենք 260 միլիոն դրամ շահույթով. Արթուր Բադալյան

Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի մամուլի ասուլիսը: Ներկայացնելով վարկային կազմակերպության գործունեության արդյունքները՝ Արթուր Բադալյանը նշել է, որ ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված «Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի» շրջանակներում և նպատակ ունի աջակցել ձեռնարկատիրության զարգացմանը, ՀՀ համայնքների համաչափ զարգացմանը:

Կազմակերպության առջև շահույթ ստանալու առաջնային խնդիր, ինչպես շուկայում գոյություն ունեցող մյուս ընկերությունների դեպքում, չեն դրվել: Նպատակը միայն վարկային կազմակերպության գործունեությանը բնորոշ ռիսկերի` թույլատրելի սահմաններում պահպանմամբ ինքնածախսածածկվելն ու մատչելի պայմաններով ֆինանսավորում իրականացնելն է ՓՄՁ հատվածին` վարկերի, երաշխիքների, լիզինգների և ֆինանսական այլ գործիքների կիրառմամբ:

«Մենք ֆինանսավորում ենք կառավարության կողմից գերակա և ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղերը, չենք ֆինանսավորում ներմուծումը և առևտուրը:

Ֆինանսավորում իրականացնելիս սերտորեն համագործակցում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ»,- նշեց Արթուր Բադալյանը:

Որոշ դեպքերում, ըստ բանախոսի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն ֆինանսավորում է նաև իրենց գործունեությունը նոր սկսող ՓՄՁ-ների. «Այս ուղղությամբ «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքել ենք համագործակցության պայմանագիր, որով սահմանված առաջնահերթությունների շրջանակում հիմնադրամի կողմից նախապես ընտրված շահառուներին, համապատասխան բիզնես ծրագրերի ներկայացման դեպքում, հիմնադրամի երաշխավորությամբ կարող ենք տրամադրել վարկեր»,- ասաց «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենը:

2016 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից, Արթուր Բադալյանի խոսքով, վարկավորվել է 50 ձեռնարկություն: Վարկերը տրամադրվում են մինչև 7 տարի մարման ժամկետով, բացառապես ՀՀ դրամով: 2017 թվականի ընթացքում արդեն մոտ մեկ միլիարդ դրամի վարկավորում է իրականացվել (20 ծրագիր): Կազմակերպությունը Հայաստանի համայնքներից ստացել է մոտ 95 ներդրումային ծրագիր:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին՝ Արթուր Բադալյանն ասաց, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9 %, որից 7 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից արդյունքում` ֆերմերը վճարում է 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետում` կախված տեխնիկայի տեսակից:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկաներն ապահովագրել է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո): Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքներից գոյացած եկամուտների սեզոնայնությունը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն սահմանել է լիզինգառուներին հարմար վճարումների ժամանակացույց:

«Գործունեության ողջ ընթացքում մեր կազմակերպությունն աշխատել է շահույթով: 2016 թվականը փակել ենք 260 միլիոն դրամ շահույթով, որից հարկեր ենք վճարել, շահույթն ուղղվում է նաև գլխավոր պահուստի համալրմանը, կապիտալի մեծացմանը»,- շեշտեց Արթուր Բադալյանը՝ հավելելով, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից արժանացել է «Օրինապահ հարկ վճարող» հավաստագրի: