Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Общество

Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել ՀՀ նախագահին․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախատեսվում է նախագահ Սարգսյանի այցը Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ նա պետք է հանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հատկանշական է, որ նախագահի կայքում այլևս չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։ Դա կարող է երկու պատճառ ունենալ․ մեկ, որ այդ այցը չի կայացել, այսինքն` Կատարի կողմը չի ցանկացել ընդունել Արմեն Սարգսյանին՝ ճանապարհի կեսից իրենց հանդիպելու ծրագրով, երկրորդ, որ այցը և դրա մանրամասները գաղտնի են պահվում և թաքցնում են հանրությունից՝ պայմանավորված դրանց ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթով։

Հանրապետության նախագահի պաշտոնը 2018 թվականի ապրիլի 9-ից ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն արդեն հասցրել էր երկու անգամ լինել Կատարի Պետությունում։ Առաջին այցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 17-ին, տիկնոջ ուղեկցությամբ և ձևակերպվել է պաշտոնական այցի ձևաչափով։ Այցի ընթացքում Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ, ինչպես նաև դրա կառույցներից մեկը հանդիսացող Կատարի ազգային գրադարան, հանդիպել Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի, Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների, Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ, մասնակցել հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։

Կարելի էր ենթադրել, թե ինչ արդյունքներ կարող էին լինել պետության համար բարձր մակարդակի նման հանդիպումներից հետո։ Բայց բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահ է ունեցել ինքը՝ Արմեն Սարգսյանը դեռ պետք է պարզվի հետագայում։

Զարմանալիորեն, իր մի քանի օրվա հագեցած օրակարգով այցից հետո, Արմեն Սարգսյանը որոշել է կրկին Կատարի Պետություն այցելել իր նախորդ այցից ընդամենը մոտ մեկ ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին, այս անգամ առանց տիկնոջ՝ աշխատանքային այցի ձևաչափում։ Երկկողմ հարաբերություններում սա թերևս ռեկորդային ինտենսիվություն է պաշտոնյայի մեկ երկիր այցելության իմաստով։ Ինչևէ, դեկտեմբերի այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կրկին հանդիպումներ է ունեցել գրեթե նույն մարդկանց հետ, ում հետ հանդիպել էր մոտ մեկ ամիս առաջ նաև մասնակցել «Դոհա ֆորում»-ի բացմանը։

Եթե հաստատվի Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն նաև 2021 թվականի հուլիսի այցը, որին մասին ոչինչ չի խոսվում, ապա ստացվում է, որ երկու տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը այդ երկիր այցելել է երեք անգամ։

Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած «պաշտոնական» և «աշխատանքային» ձևակերպում ստացած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչը պաշտոնական վկայություն է այն բանի, որ այդ այցերը կրել են ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթ (Հանրապետության նախագահի մակարդակով վերջին այցն արձանագրվել է 2017 թվականի մայիսին, երբ Կատարի Պետություն է այցելել Սերժ Սարգսյանը, որին 2017 թվականի հունիսի հաջորդել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը)։

Արմեն Սարգսյանի պարագայում ամեն ինչ շատ «յուրահատուկ» է։ Նախ, մինչ օրս Կատարի Պետությունից ոչ մի մակարդակով պատասխան այց չի եղել Հայաստանի Հանրապետություն՝ խախտելով դիվանագիտական փոխադարձության սկզբունքը և ցույց տալով Կատարի Պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արմեն Սարգսյանի այցից հետո չի հաջորդել ոչ մի մակարդակի այցելություն՝ ո՛չ արտաքին գործերի նախարարության, ո՛չ այլ գերատեսչությունների, ո՛չ խորհրդարանականների մակարդակով, ինչը հավելյալ վկայություն է այն բանի, որ Արմեն Սարգսյանը Կատար է այցելել ոչ թե պետական, այլ մասնավոր գործերով։ Այո․ Կատարում կա փող, Կատարում կա շատ փող, Կատարի իշխանությունները խնդիր ունեն ոչ նավթային արդյունաբերության և բիզնեսի զարգացման, իսկ Կատարի ներդրումային հիմնադրամի միջոցով՝ իրենց հարստությունը դիվերսիֆիկացնելու և տարբեր երկրներում բաշխելու իմաստով։ Բնականաբար, դա չի կարող անտարբեր թողնել իր կենսագրության մեջ պաշտոնապես նշող Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու և խնամքով Ամուլսարը շահագործող Lidian International ընկերության հետ իր կապերը թաքցնող Արմեն Սարգսյանին։

Այս ամենը դուրս է գտնվում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից, քանզի Արմեն Սարգսյանը, հանցակցելով Նիկոլ Փաշինյանի ազգակործան և հակապետական նախաձեռնություններին, հլու հնազանդ կերպով կատարում է նրա բոլոր պահանջները՝ մոռացության մատնելով ոչ միայն Հայաստանի քաղաքացի լինելու հայտնի տեղեկանքի պատմությունը, այլև բազմաթիվ բիզնես շահերն ու նախաձեռնությունները, որոնց մի մասին շահառուն կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ կողմից հիմնադրված և ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որի դոնորների մի զգալի մասը հանդես են գալիս «անանուն» գաղտնագրով, իսկ Աննա Հակոբյանի հետ Արմեն Սարգսյանը «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին հարցերը քննարկել է դեռևս 2018 թվականի նոյեմբերի 8-ին (Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am))։

Պետական դիրքն ու հնարավորություններն անձնական կարիքներին ծառայեցնելու գործելաոճը նոր չէ բոլոր ժամանակների ժպտացող խորամանկի համար։ Դեռ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթներում արձանագրում էր, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և իր ընտանիքում Հայաստանի միակ քաղաքացին է, որը Հայաստանի քաղաքացիություն ստացել է միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից դեսպանի, իսկ հետո՝ նախագահի պաշտոն պետք է ստանա։

Ի դեպ, չորս տարի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում պաշտոնավորման ժամանակաշրջանում, ես այդպես էլ չեմ տեսնել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից անցկացվող Եվրոպայում ՀՀ դեսպանների տարածաշրջանային խորհրդակցություններին, ինչպես նաև Հայաստանում ոչ շատ հաճախ կազմակերպվող դեսպանների խորհրդաժողովներին։ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա, առհասարակ, Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենք գրեթե չի մտնում։ Նա աշխատել է Լոնդոնում գտնվող իր մասնավոր գրասենյակից՝ կենտրոնանալով իր անձնական գործերի վրա, իսկ դեսպանության գործերը հանձնարարել դեսպանության ավագ դիվանագետներից մեկին՝ հրաժարվելով անձամբ կատարել ՀՀ ԱԳՆ-ից ստացվող հանձնարարականները։ Թերևս նաև դրանով է պայմանավորված հայ-բրիտանական հարաբերությունների անմխիթար վիճակը՝ կաղապարված Արքայական ընտանիքի հետ «բարեկամության» թվացյալ շղարշով։

Ավելին․․․