Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Политика

Սյունիքում հնարավոր զիջումների ֆոնին իշխանությունը փորձում է հեռացնել տեղի համայնքապետներին՝ նրանց փոխարինելով «խամաճիկային» ղեկավարներով, որոնք կլռեն․ Աննա Գրիգորյան

Սյունիքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ամենևին չէր խորշել սպառնալիքի տոնով ասել, որ Սյունիքի համայնքապետները հայտնվելու են բանտախցում, նրանց ասֆալտին փռելով են տանելու, և փորձում է իրականացնել այն, ինչ խոստացել է։ Այս մասին https://www.youtube.com/watch?v=f8ZdCBieV-Y-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը՝ խոսելով Սյունիքի համայնքապետների հետապնդումների մասին։

«Իհարկե, լավ կլիներ՝ երկրի անվտանգության առնչությամբ խոստումներ տար և իրականացներ, բայց սա է կարողանում անել, հետևաբար դրա մասին էլ խոստանում է՝ մոռանալով, որ մենք սահմանին նոր զոհեր, նոր գերեվարվածներ ունենք, էլ չեմ ասում՝ սահմաններ ունե՞նք, թե՞ ոչ»,-ասաց Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքական հետապնդում է իրականացվում Սյունիքի համայնքապետների նկատմամբ, որովհետև նրանք առաջինն են եղել, որ շատ կոշտ կերպով պահանջել են այս իշխանությունների հրաժարականը։

«Հրաժարական էին պահանջում՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունների կայացրած որոշումների հետևանքով է, որ այս պահին ադրբեջանցիները գտնվում են Սյունիքի տարածքում և Կապանի օդանավակայանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են տեղակայված, միջպետական ու միջհամայնքային ճանապարհներ են անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե նախընտրական շրջանում Սյունիքի համայնքապետներին կալանավորելու միջնորդությունները չէին բավարարվում, սակայն հետընտրական շրջանում բավարարվում են, պատգամավորն արձագանքեց․ «Մինչ ընտրությունները դատարանների անկախությունը փոքր-ինչ ակնհայտ էր, բայց ընտրություններից հետո, կարծում եմ, ավելի մեծ ճնշում է սկսել գործել իշխանությունների կողմից, և ունենք այն, ինչ ունենք»,-նշեց նա։

Աննա Գրիգորյանը համայնքապետների հետապնդումները պայմանավորում է երկու հանգամանքով՝ անձնական վրեժխնդրություն և Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններ։

«Այն, որ մանր վրեժխնդրություն կա, ակնհայտ է․ նույնիսկ բերման ենթարկելու ձևի մեջ դա կարելի է տեսնել, բայց նաև ակնհայտ է՝ Սյունիքի հետ կապված հնարավոր զիջումներ կարող են լինել, և այս իշխանությունները փորձում են մեջտեղից հանել այն մարդկանց, որոնք որևէ կերպ թույլ չեն տա դրանք և, ինչպես նախկինում, կոնսոլիդացնելու են համայնքային ներուժը, որ դեմ կանգնեն հակապետական հերթական քայլին, որ կկազմակերպվի իշխանությունների կողմից»,-ասաց նա։

Պատգամավորը նաև ընդգծեց՝ իշխանությունների հրաժարականը պահանջել են ոչ միայն Սյունիքի, այլև ՀՀ տարբեր մարզերի տարբեր համայնքապետներ, բայց նրանց նկատմամբ նման քաղաքական ենթատեքստ ունեցող հետապնդումներ չեն եղել։

«Հետևաբար, կարելի է հասկանալ, որ սա ոչ միայն վրեժխնդրություն է, այլև հնարավոր զիջումների ֆոնի ներքո փորձում են ուղղակի այնտեղից հանել տեղի համայնքապետներին ու նրանց փոխարեն նշանակել «խամաճիկային» ղեկավարներ, որոնք ուղղակի կլռեն, և հերթական զիջումները տեղի կունենան։ Ինչքան էլ իշխանությունները փորձեն ասել, թե միջանցքային տրամաբանության մեջ որևէ քննարկում տեղի չի ունենում, մենք նաև զուգահեռաբար լսում ենք՝ ինչ է ասում թշնամի երկրի ղեկավարը, և դա, կարծես, լուռ համաձայնությամբ հաստատվում է այլ երկրների կողմից, հետևաբար ունենք բոլոր իրավունքները՝ ենթադրելու, որ որոշակի զիջումներ սպասվում են, և այդ է հիմնական պատճառներից մեկը, որ քաղաքական հետապնդումներ են իրականացվում մեր համայնքապետների նկատմամբ»,-ասաց նա։

Ավելին․․․