Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team
Экономика

ՀՀ կառավարությունը 2022-2026թթ. համար նախատեսում է ապահովել տարեկան միջինը 7% տնտեսական աճ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը  հաստատել է ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝ 2020թ. COVID-19 համավարակի հետևանքով աշխարհի բոլոր տնտեսությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսությունը կրեցին մեծ վնասներ: Իսկ ՀՀ տնտեսությունը ենթարկվեց նաև երկրորդ՝ Արցախյան պատերազմի ցնցմանը:

2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը թիրախավորում/նպատակադրում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ: Միջնաժամկետում միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության ներուժը՝ ինչն իր հերթին կբարձրացնի տնտեսության ներուժային աճը և կհաստատվի նոր՝ առավել բարձր մակարդակում:

Վերջինիս ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն՝ ներդրումներն ուղղելով տնտեսության արտահանելի հատված, դեպի տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ, ապահովելով կապիտալի բարձր արտադրողականություն: Որդեգրված նմանատիպ ներդրումային քաղաքականության պայմաններում միջնաժամկետում 7 տոկոս տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է հիմնական միջոցներում ներդրումների տարեկան միջինում 12.5 տոկոս իրական աճ (տարեկան լրացուցիչ միջինում շուրջ 270 մլրդ դրամ), ինչը հիմնական միջոցների կշիռը ՀՆԱ-ում 2019թ. համեմատ 2026թ.-ին կբարձրացնի շուրջ 5.4 տոկոսային կետով: 

Բարձր տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է աշխատուժի և կապիտալի արտադրողականության բարձրացումը, ինչը հնարավոր է իրականացնել նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմամբ, աշխատուժի որակի բարձրացման և կրթական միջոցառումների իրականացմամբ: Դրա համար անհրաժեշտ է միջինում 5.3 տոկոս ընդհանուր գործոնային արտադրողականության աճ: Նպատակին հասնելու կարևոր գործոններից է նաև արտահանումը. ներդրումների բարձր աճին կհաջորդեն կանխատեսվող հորիզոնում ապրանքների և ծառայությունների արտահանման ավելի բարձր աճերը: Այս զարգացումները կարտացոլեն տնտեսության արտահանելի հատվածի արտադրողական ճյուղերի էական բարելավման ազդեցությունը: Ընդ որում՝ կապահովվի նաև ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման մակարդակի բարձրացումը:

Հարկաբյուջետային քաղաքականությունը միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը: Բարձր տնտեսական աճի պայմաններում նախատեսվում է սահուն կերպով նվազեցնել կառավարության պարտքի բեռը: Հարկաբյուջետային կանոններով սահմանված սահմանային շեմից՝ 60 տոկոսից պարտքի բեռի նվազեցումը հնարավորություն կտա ստեղծել «հարկաբյուջետային տարածք» հնարավոր շոկերին արձագանքելու նպատակով: Տնտեսական աճի տեմպերի արագացումը և հարկային քաղաքականության ու վարչարարության ջանքերի շնորհիվ հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի էական բարելավումը հնարավորություն կընձեռի հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտներ և հետևաբար ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել երկարաժամկետ տնտեսական աճը խթանող կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսպես, կանխատեսվող հորիզոնում կապահովվի կապիտալ ծախսերի շարունակական աճ, որոնց կշիռը ՀՆԱ-ում 2026թ. կհասնի շուրջ 6 տոկոսի:

ՀՀ կառավարությունը պարտքի բեռի նվազեցման ծրագրի իրականացման համար ծրագրում է 2022-2026թթ նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ գումարային առումով 1.1 տոկոսի չափով: Ծախսերի նվազեցումը նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային կանոններին համահունչ ընթացիկ ծախսերի գծով նվազեցման միջոցով, որոնց կշիռը ՀՆԱ-ում կնվազի շուրջ 3.9 տոկոսային կետով մինչև 2026 թվականը: Միաժամանակ, նախատեսվում է ընթացիկ ծախսերի կշռի նվազեցմանը զուգահեռ մեծացնել տնտեսության երկարաժամկետ աճին նպաստող կապիտալ ծախսերի կշիռը՝ մինչև 2026 թվականը հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5.7 տոկոսին, ինչը հնարավորություն կտա տնտեսական աճի արագացման շնորհիվ նվազեցնել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Այսպիսով՝ կապահովվի ՀՀ տնտեսության կայուն առաջընթացը և մրցունակության բարձրացումը՝ բարելավելով տնտեսության կառուցվածքը ի օգուտ արտահանելի ճյուղերի: Ընդ որում՝ տնտեսության ներուժի բարձրացումը և աճի տեմպերի արագացումը կապահովվի ի հաշիվ ներդրումների բարձր աճի, արտահանման աճի արագացման, պետական բյուջեից ենթակառուցվածքներում կապիտալ ծախսերի ավելացման և կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ակնկալվող արտադրողականության աճի:

Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է մի քանի հանգամանքների վրա. «Նախ օրենքով մենք ունենք պարտավորություն այսօր ընդունել Միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Սա մեր այսօրվա վերջին ժամկետն է: Երկրորդ՝ մենք ունենք ընթացակարգեր, մյուս կողմից ունենք նոր իրողություններ: Ընթացակարգերն այն են, ինչ որ ասացի, նոր իրողությունն այն է, ինչի մասին ասել եմ ընտրություններին հաջորդած կառավարության հենց առաջին նիստին: Առաջիկայում պետք է ընդունենք Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, և մեր ողջ հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: Հետևաբար առաջիկայում Կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ՝ ամբողջությամբ պետք է հենված լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  նախընտրական ծրագրի վրա: Կապ չունի, թե որ գերատեսչությունները կղեկավարեն  կուսակցական պատկանելիություն ունեցող անձինք, որ հատվածը կղեկավարեն անկուսակցական անձինք՝ ամբողջ պետական   մարմնի ռեսուրսը պիտի կենտրոնանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացման վրա: Առաջիկա 5 տարում դա է մեր անելիքը, մենք այլ անելիք չունենք: Իհարկե, հընթացս չի բացառվում, որ կարող են նոր ծրագրեր ներառվեն»:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ճկուն փաստաթուղթ է, որը պետք է այսօր ընդունել և սկսել աշխատել: «Արդեն վաղուց հանձնարարականները տրված են Կառավարության ծրագրի նախագծի, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Եվ ի վերջո 2022 թվականի բյուջեն ամբողջովին պետք է կազմվի այդ տրամաբանության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այսօր անհրաժեշտ է մտածել  նախընտրական ծրագրով միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: «Մասնավորապես, մեր նախորդ քննարկմանը ես հանձնարարական եմ տվել՝ շարքը, որ մենք սկսել էինք դեռևս ընտրություններից առաջ՝ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունների ընթացքը, ապահովելու վերաբերյալ: Ես ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ մենք առնվազն մի քանի տասնյակ այդպիսի նախագծեր կառավարության նիստով հաստատելու ենք և դնելու ենք իրականացման հոսքագծի վրա»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չունենք մի նախագիծ, որը չի իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով. «Այսինքն՝ մենք այդպիսի խնդիր չունենք և, հետևաբար, եկեք ավելի շատ  կենտրոնանանք ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու վրա»:

Օրենսդրական նախաձեռնություն. կկանոնակարգվի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի,  արտաքին առևտուրը

Գործադիրը հավանություն է տվել  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի և մոլիբդենի խտանյութ, ֆեռոմոլիբդեն) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման,  վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Սկսած 2020 թ. ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին՝ 24,000 ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։ Օրինագծով երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթից կուղղվի մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը: Մասնավորապես, նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացմանը: Նախատեսվում է նաև խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցենլով վնասակար արտանետումները:

Հիմնավորման համաձայն, նախագիծը հանդիսանում է ժամանակավոր լուծում` մինչև ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական և խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ: Երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` երկրի ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկումը ապահովելու համար և ստեղծել «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամ` որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը: Վերոնշյալ նպատակների իրականացումը լինելու է հիմնադրամի առաքելությունը: Բազմաթիվ երկրեր արդեն իսկ ունեն նմանօրինակ հիմնադրամներ` որոնք զբաղվում են ընդերքի շահագործումից գեներացվող եկամուտների տնօրինմամբ:

Ավելին․․․