Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Досуг

Աստղագուշակ՝ մայիսի 11-ի համար

Խոյ: Օրը բարենպաստ է: Օգտվեք այդ հանգամանքից, որպեսզի մինչև վերջ հասցնեք նախապես սկսած գործերը: Շտապողականությունն անթույլատրելի է, որովհետև կարող եք թույլ տալ սխալներ, որոնց ուղղելը շատ ժամանակ կպահանջի: Կարող եք ընդունել ինչպես բարեկամների, այնպես էլ նոր գործընկերների խորհուրդները: Դաշնակիցները  ձեզ հուսախաբ չեն անի:

Ռոմանտիկ հարաբերություններ սկզբնավորելու համար օրը բարենպաստ է: Սակայն պատրաստ եղեք նաև, որ նախաձեռնություն պիտի ցուցաբերեք հատկապես դուք: Ցանկալի է, որ կարողանաք ժամանակ հատկացնել տարեց հարազատներին: Նրանք այսօր հատկապես կզգան ձեր ուշադրության ու խնամքի կարիքը:

Ցուլ: Մասնագիտական փորձարկումների համար օրը բարենպաստ է: Կարելի է համարձակ նոր գործեր ձեռնարկել՝ մտավախություն չունենալով, որ գլուխ չեք հանի: Գործընկերները դրական են վերաբերվում ձեր բոլոր ձեռնարկներին և առաջարկներին, և դա ձեզ տառացիորեն կթևավորի: Հնարավոր է՝ ստիպված լինեք պատասխան տալ այլոց սխալների համար:

Անձնական կյանքում դուք նույնքան ընկալված ու հասկացված չեք լինի: Մտերիմների հետ հարաբերությունները ձեզ ուրախություն են պատճառում, ռոմանտիկ հանդիպումից շատ հաճելի տպավորություններ կունենաք, սակայն ձեզ չի լքի այն զգացումը, որ ամենամտերիմ մարդիկ ձեզ մինչև վերջ չեն հասկանում:

Երկորյակ: Դժվար օր է: Կաշխատեք փախչել խնդիրներից, բայց նրանք կհետապնդեն ձեզ և լուծումներ կպահանջեն: Շրջապատի մարդկանցից խորհուրդներ սպասելն անիմաստ է: Այսօր նրանք իրենց հետաքրքրություններով են զբաղված: Հնարավոր է տհաճ խոսակցություն ղեկավարության հետ, չի բացառվում, որ գործընկերները լուրջ պահանջներ ներկայացնեն ձեզ:

Հիշեք՝ վճռական գործողությունների դիմելուց առաջ, պետք է ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը: Ոչ մի ոգևորություն և ներշնչանք՝ այսօր ձեզ կօգնեն միայն տրամաբանությունն ու առողջ մտածողությունը:

Խեցգետին: բավականին բարդ օր է, հարուստ իրադարձություններով, որնք հնարավոր չէ միանշանակ գնահատել: Աշխատեք գործել զգույշ, որովհետև յուրաքանչյուր վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Խուսափել բոլոր սխալներից , այնուամենայնիվ, չի ստացվի: Աշխատեք ուղղել դրանք հնարավորինս շուտ, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի հրաժարվել այլ ծրագրերից:

Փոքրիկ անհաջողություններին և տհաճ իրադարձություններին հանգիստ վերաբերվել կօգնի հումորի զգացումը: կարիք չկա, որ այսօր ձեզ հետ խոշոր գումար, արժեքավոր իրեր ու փաստաթղթեր ունենաք: Հնարավոր է որևէ տեղ մոռանաք դրանք կամ պարզապես կորցնեք:

Առյուծ: Դժվար օր է սպասվում: Նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար քիչ ջանք չի պահանջվի, իսկ լուրջ հաղթանակներ գրանցելու հավանականության աստիճանը նվազագույն է: Մարդիկ, ում հետ նախկինում լավ հարաբերությունների մեջ էիք, այսօր դժգոհ են ձեզնից, պահանջներ են ներկայացնում, վիրավորվում են չնչին բաներից: Զգացմունքային ֆոնի անկայուն վիճակը խանգարում է ձեզ ոչ ստանդարտ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել: Նշանի շատ ներկայացուցիչներ թույլ կտան անանխատեսելի արարքներ:

Ցանկալի չէ՝ խոշոր գնումներ կատարել, գործարքներ կնքել և պարտքով փող վերցնել: Եթե մտադիր եք ճամփորդել, վերաբերվեք դրան ամենայն պատասխանատվությամբ: Հույս մի դրեք, թե ամեն ինչ ինքն իրեն կստացվի:

Կույս: Անբարենպաստ միտումների ազդեցությունը մեծ է: Հատկապես դժվար է դասավորվում օրվա առաջին կեսը: Ձեր ձեռքերն, ասես, թուլացած են, չեք կարողանում գլուխ բերել անգամ ամենահասարակ գործերը: բայց Կույսերին կհաջողվի աստիճանաբար մշակել ճիշտ մարտավարություն և, արդեն օրվա կեսին, նշանի ներկայացուցիչները կնկատեն առաջին հաջողությունները՝ թեկուզ և աննշան, բայց տրամադրությունը բարձրացնող:

Օրվա երկրորդ կեսին կունենաք նոր գաղափարներ: Արժե դրանց շուրջ լավ խորհել և առաջիկայում իրականացնել: Մտերիմ մարդիկ կուրախացնեն ձեզ հաճելի անակնկալներով, հնարավոր է երկար սպասված լուր ստանաք:

Կշեռք: Նայեք ուղիղ ճշմարտության աչքերին: Այսօր դա ձեզ այնքան էլ հաճելի չի լինի, բայց անհրաժեշտ է: Որքան շուտ հասկանաք, թե իրականում ինչ է տեղի ունենում ձեր շուրջ, այնքան արագ կսկսեք գործել: Վստահեք ձեր ուժերին: Դաշնակիցներն այսօր ձեր կողքին կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ հասնի պարգևները բաժանելու ժամը:

Օրը բարենպաստ է կին գործընկերների, տարիքով բարեկամուհիների, ընկերուհիների հետ շփվելու համար:Արժե մի քանի ժամ նվիրել առևտրին՝ դուք, ամենայն հավանականությամբ, հաջող գնումներ կկատարեք: Բայց, ահա, իմիջի կտրուկ փոփոխությունից խուսափեք՝ արդյունքը կարող է հիասթափեցնել:

Կարիճ: Հավատարիմ մնալով կյանքում ունեցած ձեր սկզբունքներին և չմոռանալով զսպվածության մասին՝ դուք կկարողանաք հաղթահարել ձեր ճանապարհին գոյացող բոլոր խոչընդոտները: Նոր գործերը կամ ռիսկեր պարունակող նախաձեռնություններին ձեր մասնակցությունը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների: Մի ներքաշվեք վեճերի մեջ՝ դրանք միայն կնյարդայնացնեն, ձեզնից լրացուցիչ էներգիա կխլեն, բայց ճիշտ ճանապարհի չեն բերի:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնացեք կենցաղային խնդիրների վրա: Սեփական հարմարավետության ապահովումը կարող է պահանջել զգալի ծախսեր: Հնարավոր են կենցաղային տեխնիկայի վերանորոգման հետ կապված խնդիրներ:

Աղեղնավոր: Ինչ-որ բան այնպես չի ստացվում, բայց դուք չեք հասկանում, թե հատկապես ինչը: Ձեր բազմաթիվ հարցերը, որոնցով դիմում եք շրջապատի մարդկանց, նյարդայնացնում են նրանց: Ձեր խնդրանքները մերժվում են ավելի հաճախ, քան սովորաբար էր նման բան տեղի ունենում: Դուք վիրավորվածություն եք զգում, ուշադրության պակաս: դա կարող է մտերիմ մարդկանց հետ վեճերի հանգեցնել:

Ֆինանսական պատկերը նույնպես հաճելի չէ: Փողը չի բավականացնում, բայց դուք նույնիսկ չեք էլ մտածում խնայողություն անել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկ հիվանդությունների սրացում:

Այծեղջյուր: Դժվար թե հնարավոր լինի օրը բարենպաստ համարել: Բարդություններից խուսափելու լավագույն տարբերակը, թերևս, ակտիվության նվազեցումն է՝ պահպանելով, սակայն, կյանքում որդեգրած սկզբունքներին հավատարմությունը: Ձեր առջև ոչ վատ առաջընթացներ են բացվում: Պետք է միայն կարողանալ օգտվել հնարավորություններից և պահպանել նպատակաուղղվածությունն ու ոգու ուժը:

Մի ջանացեք ժողովրդականություն վայելել այն մարդկանց շրջանում, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները, մի փորձեք առաջատարի դիրքեր նվաճել կոլեկտիվում: Քննադատությանը վերաբերվեք հանգիստ, հնարավոր է՝ ստիպված լինեք պատասխան տալ ուրիշի սխալների համար, ինչը կօգնի ձեզ կարևոր փորձ ձեռք բերելու հարցում Խուսափեք վեճերից, հաշիվներ մի մաքրեք և մի աշխատեք անպայման ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Ժամանակի հետ ձեր ճիշտ մոտեցումները բոլորի համար նկատելի կդառնան:

Ջրհոս: Աստղերը նախազգուշացնում են առողջական խնդիրների և աննշան, բայց տհաճ վնասվածքների հնարավորության մասին: Ձեզնից են կախված օրվա ծրագրերի, բայց պետք է հիշեք, որ այսօր  էներգետիկ պոտենցիալը այնքան էլ բարձր չէ, իսկ դա նշանակում է, որ պետք է քիչ աշխատել, իսկ շատ հանգստանալ, քան այդ անում էիք սովորաբար:

Կարևոր որոշումների ընդունումը պետք է հետաձգել, իսկ հեռավոր ազգականների և ոչ այնքան ծանոթ մարդկանց հետ ծրագրած հանդիպումները՝ ընդհանրապես չեղյալ համարել: Պատահական հանդիպումների մեջ ճակատագրի կամքը մի փնտրեք, որքան էլ այդ հանդիպումները ռոմանտիկ իրավիճակներում լինեն: Ձևավորված հարբերությունները տխուր վերջաբան կունենան:

Ձկներ: Թեև օրը զերծ չէ դժվարություններից, բայց հազիվ թե դուք այն անհաջող անվանեք: Ճիշտ գնահատելով իրադարձությունները՝ դուք երբեք խուճապի մեջ չեք հայտնվի, երբ իչ-որ բան ընթանա ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: մանր տհաճություններից չեք կորցնի հոգեկան հավասարակշռության վիճակները և, ընդհանրապես, ձեզ շատ խելամիտ կպահեք, և շրջապատի մարդկանց կմնա միայն հետևել ձեր օրինակին:

Մտերիմները հետևում են ձեր խորհուրդներին և ճիշտ են վարվում: Դուք բացառապես ճիշտ խորհուրդներ եք տալիս: Ձկներն այսօր առանց որևէ դժվարության կգրավեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, կլսեն բազում հաճոյախոսություններ, չի բացառվում նաև՝ սիրո խոստովանություն: