Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
uncategorized

«Նայած՝ ինչ եք հասկանում ահռելի ունեցվածք ասելով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ–մայոր Միհրան Պողոսյանը` «Փաստ»–ի հետ զրույցում հարցին, թե իր ընտրողներին բացատրե՞լ է՝ որտեղի՞ց իրեն՝ պետական ծառայողին, նման ահռելի ունեցվածք, ասաց. «Նայած՝ ինչ եք հասկանում ահռելի ասելով։ Ահռելին շատ հարաբերական հասկացողություն է»։

Նշենք, որ օրինակ, ամիսներ առաջ օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանը 2013 թ. նոյեմբերին «Բյուրակն» ՍՊԸ–ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 5 մլն 147 հազար դոլար պարտքը:

Ներկայացնում ենք մեր զրույցը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ:

– Պարոն Պողոսյան, օֆշորային սկանդալից հետո Դուք հայտնվեցիք խորհրդարանում: Սա նշանակո՞ւմ է, որ Ձեզ հաջողվեց համոզել ու սիրաշահել իշխանությանը և կրկին արժանանալ Սերժ Սարգսյանի համակրանքին:

– Ես զարմանում եմ հարցադրման բնույթի վրա և բազմիցս ասել եմ՝ ինչ էր այդ օֆշորային սկանդալը: Համապատասխան իրավապահ մարմինները նույնպես դրա մասին հայտարարություն արեցին: Թե ես ինչպես եմ հայտնվել ԱԺ–ում, պետք է հարցնել այն 20 հազար ընտրողներին, թե իրենք ինչու են ինձ ձայն տվել և երևի կստանաք գոնե 20 հազար պատասխան:

– Նախընտրական շրջանում տեղեկություն կար, որ Ձեր շտաբը մինչև անգամ 50 հազար դրամ էր առաջարկում Ձեզ ընտրելու համար: Ասել է թե՝ բավական մեծ ծախսերով եք Դուք մտնում խորհրդարան:

– Ասում են, կարծում ենք, մտածում ենք..., պետք է ընդամենը հասկանալ, թե օրենքով սահմանված կարգով ինչպես են այդ ընտրությունները լինում: Այդ ամենն արել ենք օրենքով սահմանված կարգով: Եվ եթե այդ ամենը, կամ որևիցե մի քայլ օրենքով սահմանված չի եղել, տրվել է ժամանակ, որ այդ ամենը բարձրաձայնվի, որ այդ ամենը համապատասխան մարմիններին ներկայացվի: Եվ պետք էր ներկայացնել, որ պարոն Պողոսյանն էսպիսի բան ա արել...:

– Մամուլում բազմաթիվ ահազանգեր են գրվել:

– Մամուլում էսօր գրվում է ցանկացած հիմարություն: Մենք պետք է վերափոխվենք և պետք է փորձենք արհեստավարժ լինենք բոլոր բնագավառներում:

– Իսկ Դուք փոխվե՞լ եք արդեն, պարոն Պողոսյան:

– Ես ամեն օր եմ փոխվում:

– Պարոն Պողոսյան, իսկ Դուք Ձեր 20 հազար ընտրողներին բացատրե՞լ եք, թե որտեղից Ձեզ՝ պետական ծառայողին, Ձեր ահռելի ունեցվածքը:

– Գիտեք, ես շատ բան եմ բացատրել և ընտրողներին, և էդ ընտրողները իմ մեջ տեսել են էն ուժը, որի հետևից եկել են: Մենք խոսում ենք 20 հազար հոգու մասին: Ես կարծում եմ՝ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ վերցնի անգամ ՀՀ մի մարդու կարծիքը, ուր մնաց 20 հազար հոգու: Ես խոսում եմ 20 հազար հոգու մասին, և եթե 20 հազար հոգի իմ կողքին կանգնած ա եղել, համապատասխան պետք է այդտեղ արդեն գնահատական տրվի: Եվ համապատասխան պետք է կարծիք ձևավորել:

– Ի վերջո, հանրության համար էլ կբացահայտե՞ք՝ որտեղից Ձեզ այդ ահռելի ունեցվածքը:

– Գիտեք, ահռելի բառը շատ հարաբերական հասկացողություն է: Մի բան կարող է իմ համար ահռելի լինել, ձեր համար ահռելի չլինել: Ես պետք է հասկանամ՝ կոնկրետ ինչի մասին եք դուք խոսում, ահռելի ունեցվածք ինչ է դա նշանակում:

– Ասել է թե՝ Ձեզ համար դա ահռելի չէ՞:

– Ես չգիտեմ՝ ինչի մասին եք Դուք խոսում: Կարող է ձեզ համար ահռելի չէ: Եթե դուք ներկայացնեք՝ էս ցանկը ձեզ որտեղից, ես կասեմ՝ որտեղից, բայց եթե Դուք ասում եք օդում՝ ահռելի: Ձեզ համար կարող է դա ահռելի լինի, իմ համար դա կարող է շատ ավելի ահռելի լինի:

– Ցանկը բազմիցս հրապարակվել է, գրվել է այդ մասին, թե` Ձեր ստվերային հարստության, թե` հայտարարագրված:

– Եթե խոսվում է ստվերային հարստության մասին, դա պետք է ներկայացվի փաստերով: Եթե մի բան փաստ չի, դա արդեն կարծիք է: Եթե դա կարծիք ա, կարծիքին էդքան մեծ տեղ տալը ես կարծում եմ ... մի քիչ ժամանակ պետք է ունենանք, մենք զբաղված մարդիկ ենք, մենք գործունյա մարդիկ ենք, մենք շատ անելիքներ ունեցող մարդիկ ենք: Էսօր մենք ամեն կարծիքին սկսենք տալ որոշակի գնահատական, ժամանակը չի ների, դրա համար ամենաճիշտը փաստերով խոսելն է:

– Իսկ արդյոք ինտրի՞գ էր, որ վարչապետը հայտարարեց, որ ինքը չի ուզում Ձեզ հետ աշխատել:

– Վարչապետը կառավարության ղեկավարն է և ինքն է որոշում՝ ում հետ աշխատի և ում հետ չաշխատի: Եթե վարչապետն իր կարծիքն է ասել, ես գնահատում եմ դա և ասելիք չունեմ: Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ անկեղծ կարծիքի համար:

– Ի վերջո, չե՞ք կարծում, որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով Ձեր հանդեպ վերաբերմունքը փոխվեց և Ձեզ թույլ տրվեց մասնակցել ընտրություններին, և չի բացառվում, որ առաջիկայում այդ վերաբերմունքը կարող է այլ կերպ փոխվել կրկին:

– Իրավապահ մարմինները քննությունը 9 ամիս անցկացրել են, որից հետո բարձրաձայնվել է էն, ինչ–որ փաստ է: Եվ այդ շոուն արդեն անցավ, գնաց, մենք արդեն նոր ոլորտում ենք և չի կարելի մարդկանց թյուրիմացության մեջ գցել:

– Համոզվա՞ծ եք, որ նոր օֆշորային սկանդալ Ձեզ չի սպառնում:

– Ես համոզված եմ, որ ես աշխատելու եմ և ես համոզված եմ, որ ես աշխատելու եմ հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք ԱԺ–ից:

– Մենք ունենք և տնտեսական ոլորտում, և իրավական ոլորտում մեծ անելիքներ: Մենք ունենք էսօր բիզնեսի զարգացման համար բավականին լուրջ նախադրյալներ, որը ԱԺ–ն մի քանի օրենքներ ընդունելով, կկարողանա դրանց զարկ տա: Եռանդով լի եմ, պրակտիկ փորձով լի եմ, ես տեսնում եմ էն լրիվ ներուժը, որը ցանկալի ա և պետք ա, որ սառույցը տեղից պոկի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում