Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Общество

Ալիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. Բաբայան

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում Բաբայանն անդրադառնում է ռուսական շրջանակների հետ իր փոխհարաբերություններին․

 «Ե՛վ վերջին պատերազմը, և՛ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր գերտերությունների համար ընդունված գործընթաց է: Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական առաջնորդներին, ովքեր վայելում են բնակչության մեծ մասի վստահությունն ու դրական վերաբերմունքը:

Ռուսաստանի պարագայում այս կանոնը չգործեց, քանի որ բացի հատուկ ծառայություններից ու տարածաշրջանային պատասխանատուներից, այստեղ ակտիվորեն աշխատում են նաև մասնավոր խմբեր, որոնք հետապնդում են իրենց սեփական շահերը, ռուսական պետական շահի հետ ոչ մի առնչություն չունենող: Արցախյան ընտրություններից առաջ ինձ է դիմել հենց այդ 5-րդ շարասյունը, որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին: Վերջինս բավականին ենթարկվող ու կառավարելի անձնավորություն է, ինչն էլ վկայում է, որ նա կդառնա հարմար տեղական կամակատար և կիրագործի Արցախը Հայաստանից տարանջատելու ծրագիրը: Միակ խնդիրը նրա ցածր վարկանիշն էր բնակչության մոտ:

Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է 5-րդ շարասյան համար, միևնույն ժամանակ սպասարկում տարբեր շրջանակների, այդ թվում նաև քոչարյանա-սերժական շահերը: Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի մասնակիցը և գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից:

Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպառնալիքների. ինձ տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ են սկսելու, ինչպես նաև զրկելու են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեի, թե ում հետ գործ ունեմ, այնուամենայնիվ, ենթադրում էի, որ սպառնալիքներից այն կողմ նրանք չեն անցնի: Բայց ինտրիգներով և ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել, նրանց հաջողվեց կորզել այդ արգելքը:

Այնուամենայնիվ, ես չեմ զղջացել իմ որոշման համար` նույնիսկ նման գին վճարելով: Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ընդունում եմ քաղաքական ու պետական գործչի միայն մեկ՝ հայամետ դիրքորոշում և այլ վարքագիծ ինձ համար անընդունելի է: Այո, ես միշտ ընդգծել եմ, որ մեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով, մենք կոչված ենք Ռուսաստանի հետ գործընկերության, բայց այդ գործընկերությունը պետք է իսկապես լինի հավասարազոր: Ես միշտ բաց եմ արտահայտվել և, եթե քննադատել եմ Ռուսաստանին, ապա միացյալ Հայրենիքիս ուղղված սխալ գործողությունների և որոշումների պատճառով:

Եվ եթե ես միշտ պատրաստ եմ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչների հետ երկխոսության ու համագործակցության, ապա 5-րդ շարասյունների հետ խոսելու բան չունեմ: Վերջերս տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններին այդ խմբերը կրկին ակտիվացել են: Ավելին, այսօր նրանք բաժանվել են բազմաթիվ ճյուղերի, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջինն ապացուցել իր ռուսամետ կողմնորոշումը` չխորշելով անգամ հայ ժողովրդի և պետության շահերը ոտնահարելուց: Իհարկե, կարող եմ այդ` բազմիցս վերավաճառված խմբերին, խորհուրդ տալ դադարեցնել իրենց անձնական շահերը Ռուսաստանի պետական շահ ներկայացնելուց, բայց հասկանում եմ, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է:

Ավելին․․․