Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank
Политика

Նիկոլը թուրքական իր ծրագիրն իրականացնում է հայ ժողովրդի լուռ համաձայնությամբ և աչքերի առաջ, որպեսզի այն չդիտվի, որպես 1 անձի գործողություն, փորձում է սահմաններում տեսարաններ ստեղծել. Արտակ Զաքարյան

Նիկոլը թուրքական իր ծրագիրն իրականացնում է հայ ժողովրդի լուռ համաձայնությամբ և աչքերի առաջ, և, որպեսզի այն չդիտվի որպես մեկ անձի գործողություն, փորձում է սահմաններում տեսարաններ ստեղծել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով Գեղարքունիքի սահմանում լարված իրավիճակի պատճառով մեկ զոհի և այսօր 6 գերեվարվածների հանգամանքին:

«Չեմ կարծում, որ մեր Պաշտպանության նախարարությունը, բանակը չի հասկանում, որ այս լարվածության պայմաններում չի կարելի չկրակելու հրաման տալ, կամ թուրքին, որպես հակառակորդ, նոր են ճանաչում, և բացառել են զոհերի կամ գերեվարվելու հնարավորությունը, բանակը դա շատ լավ գիտի, ՊՆ-ն էլ շատ լավ այդ ռիսկերը հաշվի է առել, բայց այդ ռիսկերը հաշվի առնելու պարագայում չկրակելը կամ դիմադրություն ցույց չտալը, ոչ մի գործողություն չիրականացնելը, սա արդեն այն է, որ Նիկոլն Ալիևի հետ պայմանավորվել է՝ հայ ժողովրդի աչքին թոզ փչել և վերջում ստորագրել Հայաստանի տարածքների հաշվին հերթական դավաճանական փաստաթուղթը»,- ընդգծեց նա:

Զաքարյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը պետք է  դիմադրություն ցույց տար, թույլ չտար, որ ներխուժեն սահման, պետք է հաշվի առնեին, որ գերեվարվելու են և այնտեղ կրակելու իրավունք չունեցող զորքը կարող է նաև նման վատ վիճակում հայտնվել. «Գալիս են սահմանից խմբով զինվոր են առևանգում, զինաթափում, տանում են և սա քաղաքական դեբատնեի խնդի՞ր է դառել»:

Անդրառանալով Մակունցի այն հայտարարությանը, որ հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող գործողություններին, միգուցե օպերատիվ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների, Զաքարյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ն է ասե՞լ մի կրակեք սահմանների վրա, դիմել են խորհրդատվության համար, խորհրդատվություն է արել, ի՞նչ անի, տաջիկներին, ուզբեկներին ուղարկի, ասի՝ գնացեք, թույլ մի տվեք ադրբեջանցիները հայ զինվորներին գերեվարեն: Դու քո տունը չես կարողանում պաշտպանել, կողքի շենքի հարևանի վրա՞ ես մեղքը բարդում: Եթե չես կարողանում  քո պետությունը պաշտպանել, ռադդ քաշի, թող գան մարդիկ, որոնք կարողանում են պատասխանատվություն կրեն, հո կրակը չե՞նք ընկել: ՀԱՊԿ-ը և միջազգային կառուցները հայտարարություններ արել են, բայց դա Ալիևի ինչի՞ն է պետք, եթե այս երկրում ունի Նիկոլ անունով վարչապետ»:

Անդրադառնալով Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ հարուցված քրեական գործին, Զաքարյանն ասաց. «Ասենք թե քրեական գործ են հարուցել, հետո ի՞նչ, ոչինչ էլ չարեցին, Ալիևը վախեցա՞վ դատախազության քրեական գործից, այդ ամենը ժողովրդի աչքին թոզ փչելու համար է»։

Պատասխանելով հարցին, թե ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞ արդյոք, ՊՆ նախկին փոխնախարարն ասաց, որ սահմանի ուղղությամբ Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ առաջին իսկ ոտնձգության ժամանակ պետք է հայտարարվեր ռազմական դրություն։

«Նախ բանակը պետք է բերել համապատասխան մարտական պատրաստվածության աստիճանի, նաև գնահատեն թե ինչ չափով պետք է տարհանում լինի: Ռազմական դրությունը նշանակում է, որ պետությունը պետք է պատրաստել ռազմական բախումների: Մենք չգիտենք չէ՞ Ալիևի մտքով վաղն ի՞նչ է անցնելու, բա որ մի քանի քաղաքացիական անձիք առևանգեն: Կապիտուլյանտի հետ ոնց ուզում, վարվում են և երբ նա շարունակում է մնալ աթոռին՝ իր անձնական կաշին փրկելու համար, և պատրաստ է գերի հանձնել, զոհեր տալ ,միայն թե իր կաշին փրկի, թիկնապահներով շրջապատված լինի և իրեն ոչ մեկ, ոչ մի բան չասի, այդ երկրի հետ ինչ ասես կարող է տեղի ուենալ:

Ավելին․․․