Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Общество

ՀՀ-ն չհայտարարված, բայց փաստացի պատերազմական իրավիճակում է․ երկրում գտնվող թշնամական զորախումբը եկել է իրեն խոստացվածի հետևից և երաշխիք ունի, որ չի արժանանալու ռազմական դիմադրության․ Վ․ Մարտիրոսյան

Հայաստանը գտնվում է չհայտարարված, բայց փաստացի պատերազմական իրավիճակում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանն ու այսօր նախատեսված բանակցություններում ադրբեջանական կողմի չներկայանալուն։
Ըստ Մարտիրոսյանի՝ իշխանությունը փորձում է ստեղծել իմիտացիա, թե իրավիճակը վերահսկվում է, մինչդեռ չի կարող պետությունում անվտանգային իրավիճակը վերահսկելի համարվել այն պարագայում, երբ սահմանը խախտել է թշնամի պետության զինվորական ուժը։ Ադրբեջանի՝ բանակցություններին չներկայանալը, քաղաքագետի խոսքով, նշանակում է, որ այդ երկիրն այլ ասելիք, քան նախկինում ասվածը, չունի, և իր նախապայմաններից ու պահանջներից չի նահանջելու։

«Իրականությունն այն է, որ մեր պետության տարածքում գտնվում է թշնամական զորախումբ՝ այն էլ՝ շատ հանգիստ ռեժիմով, ինչը նշանակում է, որ այդ զորախումբը երաշխիք ունի, որ չի արժանանալու ռազմական դիմադրության, և եկել է իրեն խոստացվածի հետևից։ Սա է այն հենաքարը, որից պետք է սկսել այս ողջ գործընթացի պարզաբանումը։ Պատերազմից հետո Փաշինյանը 6-ամսյա ժամանակահատված էր խնդրում՝ ներքին գործընթացներում իր քաղաքական շնչառությունը կայունացնելու համար, որ հետո նաև կարողանա բավարարել այն խոստումները, որոնք, իմ կարծիքով, տրվել են։ Ադրբեջանցիներն ուղղակի չեն եկել ու հավաքվել այն տարածքներում, որտեղ հիմա են»,-ասաց նա։

Վլադիմիր Մարտիրոսյանը նշեց, թե այն տեղեկատվական «թմրանյութը», որ տրվում է հասարակությանը հանգստացնելու համար, որևէ կապ չունի իրական մարտահրավերների հետ։

«Մենք այսօր ոչ միայն այս մարտահրավերներն ադեկվատ չենք գնահատում, այլև խորացնում ենք դրանք՝ չլուծելով և վերջնականապես «սպանելով» պետության բոլոր ոլորտների, այդ թվում՝ անվտանգային դիմադրողականությունը։ Մեր երկրի անվտանգային շեմը հատած և այլևս մեր երկրում գտնվող թշնամական զինվորական խմբավորումների առկայությունը հարձակում չներկայացնելու՝ իշխանության փորձը ընդունել կարող են միայն Նիկոլ Փաշինյանի փոքր ընտրազանգվածի ներկայացուցիչները»,- ասաց նա՝ նշելով, թե մյուսները հասկանում են, որ այն  իրավիճակը, որում այսօր գտնվում է ՀՀ-ն, կոչվում է պատերազմական։

«Պետության կառուցվածքային տրամաբանության տեսանկյունից անհնար է հասկանալ՝ ինչ է նշանակում, երբ քո սուվերեն տարածք մուտք են գործում թշնամի երկրի զինված ներկայացուցիչներ․ դա այլ կերպ ձևակերպել, քան պատերազմական իրավիճակ, անհնար է։ Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ միայն ԱՄՆ Պետդեպի հայտարարությունից հետո հասկանում, որ ռեալ է պատերազմի վտանգը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն, քաղաքագետն ասաց, թե դրա ենթատեքստը հետևյալն է՝ ՀՀ-ն փորձում է իր անվտանգային խնդիրների լուծման հիմնական բեռը դնել ՀԱՊԿ-ի վրա՝ նույնիսկ չփորձելով գնալ լուծման՝ սեփական ռազմական պոտենցիալի օգտագործմամբ, ինչը, քաղաքագետի խոսքով, միայն ուղղակի հակամարտության մեջ մտնելը չէ։

«Մենք չենք բանակցում մեր սուվերեն տարածքը խախտած թշնամական զորախմբի ղեկավարության հետ, այդ ֆունկցիոնալությունը օտարել ենք մեզնից՝ դնելով միջազգային անվտանգային կառույցի վրա, որի մասն ենք։ ՀԱՊԿ-ի՝ կտրուկ քայլերի գնալը այս պարագայում կբացառեմ, կարծում եմ՝ կգնա պրոցեսների զսպման, ոչ թե այս կամ այն կողմի պաշտպանության ուղղությամբ։ Մի բան հստակ է՝ ՀՀ-ն իր անվտանգային համակարգի կենսունակությունն ապահովելու որևէ քայլ չի կատարել, բարձիթողի իրավիճակ է եղել, անվտանգային հարցի լուծումը թողնվել է հովիվների վրա, և սա անմիջականորեն խոսում է այն մասին, թե երկրի ղեկավարությունն ինչպիսի վերաբերմունք ունի իր պետության անվտանգային համակարգի, օրեցօր ավելացող մարտահրավերների նկատմամբ»,- ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը։