Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Политика

«Չեմ կարծում, որ եթե ՍԴ–ն մի գործ քննում է, պետք է քաղաքական ուժերն անգործության մատնվեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հարցազրույցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, եթե մինչ ՍԴ–ի որոշումը ՀՀԿ–ն բանակցություններ էր վարում ՀՅԴ–ի հետ քաղաքական կոալիցիայի շուրջ, չի՞ նշանակում, որ ՀՀԿ–ի համար արդեն իսկ կանխատեսելի էր ՍԴ որոշումը:

– Ես չեմ կարծում, որ եթե ՍԴ–ն մի գործ քննում է, պետք է քաղաքական ուժերն անգործության մատնվեն ու որևէ գործ չանեն: Մենք ունեցել ենք մեր կարծիքը, ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականը տվել ենք, միջազգային դիտորդական առաքելությունները իրենց գնահատականը տվել են, նախօրեին ԵՄ Հարավային Կովկասի ներկայացուցիչը նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ շատ դրական էր գնահատել այս ընտրությունների կազմակերպումը և արդյունքների որակը, և մենք՝ որպես քաղաքական ուժ, ամեն օր պետք է ներկայացնենք մեր ծրագրերը: Իսկ ինչ որոշում էլ կայացներ ՍԴ–ն, մենք պարտավոր ենք այդ որոշմանը հնազանդվել:

– Սակայն ՍԴ–ն հնարավոր է անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները, իսկ դուք քաղաքական կոալիցիա էիք ստեղծում:

– Երբ որ ՍԴ–ն անվավեր ճանաչեր, էդ ժամանակ էլ կպատրաստվեինք նոր ընտրությունների: Ինչի՞ մասին է խոսքը:

– Քաղաքական իմաստով ՀՀԿ– ՀՅԴ կոալիցիան ավելի ֆորմալ բնույթ է կրում և թերևս միայն ՀՀԿ–ի համար է խնդիր լուծում՝ ՀՀԿ միակուսացական իշխանության ֆորմատը «կոտրելու» իմաստով:

– Շեշտադրումների հետ բացարձակ համամիտ չեմ: Նախ՝ համագործակցությունը երբեք չի լինում ֆորմալ: Այդ թվում նաև՝ ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի համագործակցությունը: Դա բովանդակային, ռազմավարական և ծրագրային համագործակցություն է: Այնպես չի, որ ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն համագործակցում են բացառապես իրար մարտավարական առումներով պաշտպանելու համար: Մենք ունենք մեր ծրագիրը, ՀՅԴ–ն՝ իր, երկրում կան բազում խնդիրներ, բազում մարտահրավերներ, և հիմնականում այդ մարտահրավերները հաղթահարելու, խնդիրները լուծելու հարցերում մենք ունենք ընդհանուր գնահատականներ:

– Սակայն, քանի որ ՀՅԴ մասնակցությունը շատ փոքր է լինելու իշխանության մեջ, չի՞ նշանակում, որ ՀՅԴ–ն «կցորդի» կարգավիճակով օգնելու է ՀՀԿ–ին իրագործել միակուսակցական կառավարումը:

– Միակուսակցական պետության մասին խոսողներն ընդամենը քաղաքագիտական առումով ոչ կոմպետենտ են: Ի՞նչ է նշանակում՝ միակուսակցական կառավարում մի պառլամենտում, որտեղ պառլամենտի 1/3–ը ըստ Սահմանադրության օպոզիցիային է տրված, մի համակարգում, որտեղ օպոզիցիան ունի լուրջ իրավունքներ, ի՞նչ միակուսակցականի մասին է խոսքը: Եղել են նորմալ ընտրություններ: Եթե ժողովրդավարական երկրում հաղթում է մի ուժ և դառնում է իշխանություն, պետությունը դառնում է միակուսակցակա՞ն: Իշխանությունը միակուսակցական չի, իշխանությունն էսօր էլ երկկուսակցական է՝ ՀՀԿ–ից ու ՀՅԴ–ից կազմված կառավարություն: Վաղն ինչպիսի ֆորմատ կլինի, կոալիցիոն փաստաթուղթը կստորագրենք, կերևա: Դաշնակցությունը կայացած քաղաքական ուժ է, և մենք ունենալու ենք նորմալ, իրավահավասար հարաբերություններ: Մենք կցորդների հետ կոալիցիաներ չենք կազմում:

– Իսկ 2018–ին հնարավո՞ր է քննարկվի ավելի ընդլայնված կոալիցիա:

– Մենք ապրում ենք 2017–ին, և ես 2018–ի զարգացումների մասին չեմ կարող խոսել:

– Պարոն Շարմազանով, տեղեկություն կա, որ ԱԺ նախագահի հարցում Սերժ Սարգսյանը Ձեր թեկնածության վրա է կանգնել զուտ այն պատճառով, որ Տաշիրի Կարեն Կարապետյանը ավելի սերտ առնչություն ունի վարչապետի թիմի հետ, դրա համար Սերժ Սարգսյանը Ձեզ է վստահում:

– Նախ՝ ես չգիտեմ մամուլի հրապարակումները որտեղից են, որովհետև ՀՀԿ ԳՄ նիստերում ոչ միայն քննարկում, այլ առհասարակ որևէ ակնարկ չի եղել ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և նախարարների նշանակման հարցում: Ուստի ո՛չ իմ, ո՛չ Գալուստ Սահակյանի, ո՛չ Արմեն Աշոտյանի և ո՛չ էլ այլ թեկնածություն չի քննարկվել: Ակնարկ էլ չի եղել: Ինչ վերաբերում է թիմերին, ՀՀԿ–ն մեկ միասնական ընտանիք է, որտեղ կա մեկ ղեկավար՝ Սերժ Սարգսյան: Խնդրում եմ, իմ գործընկերներին տարբեր թևերի մի վերագրեք, մենք մի միասնական օրգանիզմ ենք, էդ օրգանիզմն ունի մեկ ղեկավար՝ ի դեմս կուսակցության նախագահի:

– Տեղեկություններ կան, որ ՀՀԿ–ում անորոշ վիճակ է, քանի որ հայտնի չէ, ով է գնալու խորհրդարան, և պարզում են՝ ով ինչպես է ծախսել գումարները և որքան ձայն է բերել:

– Ես նախ՝ պաշտոնապես հերքում եմ, որ ՀՀԿ–ում որևէ մեկը դիմում է գրել, որովհետև մամուլը գրեց, որ ՀՀԿ–ում բոլորը դիմում են գրել: Որևէ մեկը ՀՀԿ–ում նախօրոք դիմում չի գրել՝ պատգամավորական մանդատից հրաժարվելով: Դիմում կգրեն նրանք, ովքեր կգնան գործադիր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում