Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи Украине
Досуг

Աշխատունակությունը բարձր է․ ապրիլի 19-ի աստղագուշակ

Խոյ: Հաջողություններ կունենաք անսպառ երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող  գործերում: Միապաղաղ աշխատանքը ձեզ համար չէ, ուստի  մի ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք ձանձրալի են, միևնույն է, հետագայում, դրանք անավարտ կմնան: Այսօր խուսափեք խոստումներ տալուց, քանզի իրականացնելը շատ ավելի դժվար կլինի, քան կարծում եք:

Շատերն այսօր կմտահոգվեն անձնական հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Լրջորեն կմտորեն այն մասին, թե ինչ կարելի է փոխել՝  հօգուտ սիրելիների: Կայացրած որոշումները կօգնեն  անցյալում թողնել մի շարք խնդիրներ:

Ցուլ:  Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող կլինի: Ասես կարդում եք մարդկանց մտքերը և, առանց ավելորդ հարցերի, կես խոսքից՝ հասկանում նրանց: Դա տարածվում է ոչ միայն հարազատների, այլև նրանց վրա, ում առաջին անգամ եք հանդիպում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում:

Աշխատունակությունը բարձր է: Տեղում նստած մնալ չեք կարող, ամենուր նոր տպավորություններ ու սուր զգացողություններ եք փնտրում: Բարեհաջող օր է նոր գործեր ձեռնարկելու համար: Փորձեք ձեր ուժերը նոր ոլորտներում: Արեք այն, ինչ նախկինում չեք համարձակվել: Վստահ եղեք, այդ ամենը ձեզ մոտ կստացվի:

Երկվորյակներ:  Օրվա առաջին կեսը հարմար է շփումների, ընտանեկան միջոցառումների, ընկերական կամ սիրային հանդիպումների համար: Հրաշալի տրամադրություն ունեք և դրական լիցքեր եք  տարածում շուրջբոլորը: Ամենուր ուրախ կլինեն հյուրընկալել ձեզ: Ձեր կողմից կազմակերպված ցանկացած միջոցառում հրաշալի կանցնի:

Օրվա երկրորդ կեսին որոշ խնդիրներ կծագեն: Զգացմունքային դաշտը կփոխվի, մանրուքների պատճառով կսկսեք նյարդայնանալ, անհանգստանալ, երբեմն էլ՝ պոռթկալ: Նման պահերին շատ կարևոր է վստահելի, մտերիմ մարդու աջակցությունը: Փորձեք անկեղծ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է:

Խեցգետին: Օրը բարեհաջող սկիզբ կունենա:  Աշխատանքն արդյունավետ կլինի: Անգամ, եթե ձեր առջև բարդ առաջադրանք է դրվում, վստահ եղեք, որ հաջողությունն ապահովված է: Այսօր իմաստ չունի ամեն բան ինքնուրույն անել, դիմեք նրանց, ովքեր պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այս ընթացքում աշխատեք թուլացնել ծանրաբեռնվածությունը: Կենտրոնացում պահանջող գործերը հետաձգեք: Ձեզ թույլ տվեք լիցքաթափվել, զբոսնել, հանգստանալ: Կարող եք ինքներդ ձեզ երես տալ փոքրիկ , հաճելի մանրուքներով:

Առյուծ:  Ստեղծագործելու համար լավ ժամանակ է: Անգամ առօրյա խնդիրներին անսպասելի լուծումներ կտաք, և ցանկալի արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Զբաղվեք երաժշտությամբ, նկարչությամբ, իսկ եթե նման ընդունակություններ չունեք, ապա կարող եք այցելել համերգասրահներ, ցուցահանդեսներ և մեծ բավականություն ստանալ:

 

Կգտնեք համախոհներ, ովքեր լիովին կկիսեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Անկեղծ կլինեք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, ինչը ձեզ հմայք կհաղորդի: Եթե հավելեք այս ամենին նաև իմիջի որոշ փոփոխություններ, ապա անմոռանալի տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում համակրում եք:

Կույս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի սկսվի, ավելի ուշ ամեն բան կկարգավորվի: Ոմանք ոգեշնչման նոր աղբյուրներ կգտնեն, ձեռք կբերեն նոր նախասիրություններ: Կսկսեք այլ կերպ նայել և գնահատել ձեզ շրջապատող մարդկանց:  Առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեք այն մարդու հանդեպ, ում տարիներ շարունակ ձեր ընկերն եք համարել:  Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Կարեղ եք բարդ գործեր ձեռնարկել, կողմնորոշվել խճճված իրավիճակներում: Ամեն բան վերլուծելու ձեր բացառիկ ունակությունը լիարժեք կդրսևորվի: Ձեզ կհաջողվի բացահայտել վերջերս կատարված իրադարձությունների իրական պատճառը:

Կշեռք:  Հրաշալի օր է սպասվում: Հնարավորություններ կընձեռնվեն իրականացնելու այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Այդ ամենին նպաստում են հարցերին ձեր ճիշտ մոտեցումն ու համառությունը, նաև այն հանգամանքը, որ ձեր կողքին ունեք վստահելի մարդ, ում կարող եք ապավինել ցանկացած հարցում: Հնարավոր է կարևոր տեղեկություններ ստանաք: Որոշ Կշեռքներ այսօր որոշումներ կկայացնեն, որոնք ապագայում կարող են ճակատագրական նշանակություն ունենալ:

Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Նպատակահարմար օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք փորձել ֆիթնես  մարզումների, ձեզ համար բոլորովին նոր, տարբերակներ:

Կարիճ:  Օրը լավ կանցնի , եթե ձեզ հաջողվի խուսափել վեճարից: Հատկապես աշխատեք զերծ մնալ սիրելիի հետ գժտվելուց: Անգամ եթե նրա քայլերը, կամ թույլ տված արտահայտությունները ձեր սրտով չեն, հնարավորինս զերծ մնացեք խիստ նկատողություններ անելուց , իսկ եթե, այնուամենայնիվ,  արտահայտվելու պահանջ զգաք , ապա դա արեք հանգիստ և ժպիտով:

Կհետաքրքրվեք կյանքի այն ոլորտներով, որոնց հանդեպ նախկինում անտարբեր եք եղել: Այն Կարիճները, ովքեր տանել չեն կարողանում գնումներ կատարելու գործընթացը, այսօր դա կանեն մեծ խանդավառությամբ: Ոմանք էլ  բավականություն կստանան թատրոններ և թանգարաններ այցելելուց:

Աղեղնավոր:  Այսօր միայն սեփական ծուլությունը կարող է խանգարել ձեզ հաջողության հասնել: Ալարկոտությունը վտանգավոր չի լինի արդեն օրվա երկրորդ կեսին, երբ   էներգիայի հոսք կզգաք և ամբողջ եռանդով գործի կանցնեք: Մտերիմները ձեր օգնությանը կդիմեն, և դուք սիրով կաջակցեք նրանց ,ինչը բարձր կգնահատվի:

Եթե անձնական կյանքում նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, ապա դրական փոփոխություններն անխուսափելի կլինեն: Սակայն գործելու համար շատ կարևոր է ճիշտ պահն ընտրելը: Ուշադրություն դարձրեք  մտերիմների տրամադրությանը, միշտ չէ, որ նրանք կհամաձայնեն ձեր դուդուկի տակ պարել:

Այծեղջյուր: Օրվա սկզբում  ինքնահաստատվելու պահանջ կզգաք: Ցանկությություն կունենաք բոլորին ապացուցել ձեր անկրկնելի լինելը: Ի ցույց կդնեք ձեր առավելությունները , կվստահեցնեք, որ բոլերից լավ եք գործից գլուխ հանում: Այդ հարցում գուցե և իրավացի եք, սակայն ՝ ոչ  նրբանկատ: Փորձեք ավելի  զուսպ լինել, այդ դեպքում  ձեզ,անպայման, կգնահատեն:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իսկ տրամադրությունը կբարձրանա: Բոլոր լուրջ հարցերը և կարևոր հանդիպումները ծրագրեք օրվա երկրորդ կեսին: Այս ժամանակահատվածում կարող եք նաև խոշոր գնումներ կատարել,  ձեռք բերել կահույք և ներքին հարդարման պարագաներ:

Ջրհոս: Հրաշալի օր է ցանկացած կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Կարող եք վաճառել բոլոր այն իրերը , որոց կարիքն այլևս չունեք: Ինքներդ կզարմանաք, թե որքան հետաքրքրված գնորդներ կհայտնվեն՝ պատրաստ վճարելու դրանց համար: Կարող եք հետագա համագործակցության ծրագրեր կազմել: Շատերը եկամուտի նոր աղբյուրներ կգտնեն:

Անձնական հարցերում հնարավոր է խնդիրներ ծագեն: Միշտ չէ, որ ձեզ հասկանալի են մտերիմների քայլերի դրդապատճառները, անկեղծ զրույցները ևս չեն օգնի՝ գնահատելու իրավիճակը: Ամեն դեպքում, շատ լուջ հարցեր այսօր չեն ծագի, անհանգստանալու կարիք չկա:

Ավելին․․․