Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» Через Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении
Политика

«Ելք»-ում փոշմանել են. Արամ Սարգսյանի քաղաքական ապագան անորոշ է

magaghat.blogspot.am-ում կարդում ենք․

Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են և այժմ կուսակցությունները ամփոփում են արդյունքները: Այդ ամփոփումը արտահայտվում է նաև յուրաքանչյուր թեկնածուի կատարած աշխատանքը հասկանալով ու գնահատելով, ու ըստ այդմ, որոշելով, թե ովքեր են մանդատ ստանալու ու գնալու ԱԺ, իսկ ովքեր ոչ: Բոլոր քաղաքական ուժերում այնպիսի վիճակ է, որ համամասնական ցուցակում զբաղեցրած հորիզոնականը դեռ Աժ-ում հայտնվելու երաշխիք չէ:
Նույն վիճակն է նաև ԵԼՔ դաշինքում: Այժմ դաշինքը զբաղված է յուրաքանչյուր թեկնածուի արած գործը գնահատելով: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այդ առումով ամենատխուր ու ոչ նախանձելի վիճակում է հայտնվել Արամ Սարգսայնը: Բանը նրանում է, որ նա ԱԺ ընտրություններին հավաքել է ընդամենը 520 ձայն, ինչն անսպասելի է եղել նաև ԵԼՔ-ի համար: Այժմ ներքին քննարկումներում այս թեման ամենաշատն է շրջանառվում, քանի որ խոսքը գնում է ոչ թե սովորական թեկնածուի, այլ ԵԼՔ-ի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող անձի մասին, այն դեպքում, երբ ավելի ցածր հորիզոնականներում գտնվող որոշ գործիչներ հավքել են տասնյակ անգամ շատ ձայներ: ԵԼՔ-ում հասկացել են, որ Արամ Սարգսյանի խայտառակ ցածր ցուցանիշները լրջորեն անդրադառնում են նաև դաշինքի հեղինակության վրա, հատկապես որ առջևում կրկին լուրջ ընտրություններ են դաշինքի համար:
Այժմ ԵԼՔ-ում լրջորեն քննարկվում է Արամ Սարգսյանին մանդատ չտալու տարբերակը: Ասում են, որ Արամ Սարգսյանը ինքն էլ տեղյակ է այդ ամենի մասին և այժմ գտնվում է տխուր հոգեվիճակում: Ավելին Արամ Սարգսյանին այժմ հեռու են պահում դաշինքի միջոցառումներից, լուրջ քննարկումներից ու խորհրդակցություններից քանի որ նա ոչ մի արդյունավետ բան չի կարող առաջարկել:
Դա արդեն իսկ երևում է ԵԼՔ-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների պատրաստություններում: Քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, իսկ շտաբի պետը՝ Էդմոն Մարուքյանը, իսկ Արամ Սարգսյանը չունի ոչ մի գործառույթ: Այլ կերպ ասած, Արամ Սարգսյանը ԵԼՔ-ում հայտնվել է թույլ օղակի կարգավիճակում, որին այդ իսկ պատճառով մեկուսացնում են կարևորագույն գործընթացներից:
Ի դեպ, Armtimes.am կայքում ընտրություններից մի քանի օր հետո հրապարակված «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է. վտանգավոր նախադեպ իշխանությունների համար» հոդվածում հստակ ակնարկ կա այս մասին, որ յուրաքանչյուր գործիչ պետք է գնահատվի ըստ իր գրանցած արդյունքների: «Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան: Եթե նախկինում տարբեր գործիչների անձնական ռեյտինգը եւ կատարած աշխատանքը չափելի չէր, ապա հիմա յուրաքանչյուրը կարող է գնահատվել ըստ իր անձնական վարկանիշի եւ աշխատանքի:
Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քո ռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժի թեկնածուն`4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելու ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները եւ որը պատրաստ էր ընտրություն կատարել այլ առաջնահերթություննեից ելնելով:
Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիր թեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, եւ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրը քո մեջ է»:
Հասկանալի է, որ այս հոդվածը Armtimes.am կայքում հենց այնպես չի հայտնվել, ու հենց այնպես չի հայտնվել հենց Armtimes.am կայքում: Հասկանալի է, որ այն գրված է նաև ներքին լսարանի համար, և հասկացողը ամեն ինչ հասկացել է: