Սամվել Կարապետյանը քննարկում է Armenia TV-ին գնելու գործարքը
Shabat.am-ը գրում է.
Shabat.am-ի աղբյուրները հայտնում են, որ Սամվել Կարապետյանին առաջարկել են գնել «Պանարմենիան մեդիա գրուպը», որի մեջ մտնում են «Արմենիա», «Արմնյուզ» և «ATV» հեռուստաընկերությունները, Թերթ.am և Բլոգնյուզ.am կայքերը, «Ռադիո ջան» և «ԼավՌադիո» կայանները և «ԹիՎի Մոլ» շաբաթաթերթը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ բոլոր այս լրատվամիջոցներն ունեն ֆինանսկան խնդիրներ և տնտեսապես շահավետ չեն, իսկ դրանցից որոշները նույնիսկ մեծ վնասներով են աշխատում: Ընտրություններից հետո իրենց ներկայիս սեփականատերերի համար դրանք կորցնելու են նաև քաղաքական օգտակարությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: