Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

«Ես անտեսված եմ, ինձ ոչ ոք չի հիշում». Թալիշում վիրավորված զինվոր

«Արդեն 11 ամիս է՝ պառկած եմ հիվանդանոցում, անտեսված եմ պետության կողմից: Շատ բան են խոսք տվել, իրենց խոսքի տերը չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ սենց մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր, ինչքա՞ն է շարունակվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախարարին այսպիսի հարցադրումներ արեց ապրիլյան պատերազմին Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը, որն արտերկրում բուժման կարիք ունի ու իր խոսքերով՝ դա որեւէ մեկին չի մտահոգում: Ռոլանդն արդեն 12 վիրահատություն է տարել, վնասված է ողնաշարը, հույս ունի, արտերկրում վերականգնողական կուրսերից հետո գոնե ոտքը կկարողանա գետնին դնել: Մեր հարցին՝ ինչո՞ւ ես զգում, որ անտարբերություն կա քո նկատմամբ՝ նա պատասխանեց. «Չեն հետաքրքրվում, չեն գալիս հարցնում՝ ոնց ենք, ոնց չենք: Արդեն 11 ամիս է՝ գամված են անկողնուն, պետության կողմից անտեսված եմ, ոչ մի աջակցություն չունեմ: Ապրիլին վիրավորվեցի, բերեցին հոսպիտալ, Սեյրան Օհանյանը եկավ, ասեց, որ ոչ մի բանի կարիք չենք ունենա, ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչ մի բանով էլ պետությունը մեզ չի օգնում: Մեր թազա վարչապետ է, նախագահ է, ինչ է՝ չեն եկել ստեղ:

Վիգեն Սարգսյանը չի այցելել թե՛ ինձ, թե՛ Զարգարյան Ավետիսին»: Մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը վիրավորված էր՝ «Սեպտեմբերի 21 եղավ ու Անկախության այդ օրը նաեւ Ռոլանդի ծնունդն էր՝ ոչ մի բան ՊՆ-ից չարեցին, չհիշեցին իրենց զինվորին, Բանակի օրն էլ ոչ մի բան ու որդիս առաջին կարգի հաշմանդամ է դարձել»: Հոր՝ Քաջիկի խոսքերով՝ 90 հազար դրամ թոշակ է ստանում. «90 հազարով ես այս երեխային ո՞նց պահեմ` Էդ ի՞նչ գումար է, որ տալիս են, մենք ծնող ենք, ամբողջ ամառ այստեղ ենք եղել՝ հիվանդանոցում ու չենք կարողանում աշխատել: Էսօր ուրիշից եմ պարտք անում, որովհետեւ գումար է պետք հոսպիտալում, շաբաթը 80-100 հազար դրամ եմ ծախսում՝ ծնունդ է, պամպերս է, էլ մենք ի վիճակի չենք…Վիրավորված եմ:

Սեպտեմբերի 21-ին թող մի հատ քաղցր վերցնեին, ասեին՝ Անկախության տոնն է, երեխուն շնորհավորենք, մի հատ էլ մենք դուխ տանք: Եկավ բանակի օրը…Ոչ մեկը մեզ չի հիշել: Եկել է մենակ Անահիտ Բախշյանը, շատ շնորհակալ ենք մենք իրենից իր ամեն աջակցության համար: Բա զինվոր ունեք, չգա՞ք մի հատ դուք ասեք՝ մալադեց, որ այս ձեւի հայրենիք եք պահում, հպարտանում ենք ձեզանով:

Այսօր մենք ենք մեր երեխով հպարտանում, ոչ թե իրենք: Թող մի հատ գային գովային, մի խոսք ասեին»: Մեր դիտարկմանը՝ այսինքն, խնդիրը միայն ֆինանսականը չի, այլ վերաբերմունքը, որը նույնպես չի եղել՝ Ռոլանդ Սահակյանը պատասխանեց, որ եթե չգան-գնան էլ, գոնե պետք է ապահովեն ֆինանսով. «Էլ ի վիճակի չենք, հորեղբայրս էլ չի կարողանում ամեն օր գալ-գնալ, երկու-երեք օրը մեկ է գալիս»: Հայրը պահանջում է՝ թող մեր որդուն տանեն դուրս՝ արտերկիր: Հորեղբայրը՝ Ղազար Սահակյանը հիշեց Սեյրան Օհանյանի խոսքերը, երբ նոր էր վիրավորվել Ռոլանդը. «Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ձեռքը ձեռին դրել է ու ասել է՝ Ռոլանդիկ ջան, դուք ոչ մի պրոբլեմ չունեք: Մի անգամ չաջակցեց հետո, տեսնի ոնց են: Այսօր մեր երեխեն անտեսվել է ԶՈՒ-ի կողմից: Նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ոչ մի աջակցություն չկա»:

Մենք փոխանցեցինք, որ կառավարությունը հետաքրքրվում է բուժման պայմաններով, որ հասկանա, թե որ կլինիկան ինչքանով կկարողանա օգնել ու օգտակար լինել՝ բուժումն արդյունավետ կազմակերպելու համար: Ռոլանդը չի հավատում, որ հետաքրքրվում են. «Իրանց գրպանի փողերն են պակասելու, դրա համար չեն հետաքրքրվում: Իսկ իրենց զինվորները, որ իրենց երկիրն են պահել, պաշտպանել, չեն ուզում հետաքրքրվեն զինվորներով՝ սաղ են, մեռած են»:

Մայրն արցունքն աչքերին հիշում է. «Հունվարի 8-ին բանակ գնաց՝ ապրիլի 4-ին ծանր վիրավորվեց: Անուշադրության են մատնել: Հենց մենակ այն, որ չեն գալիս, անտեսում են, մենակ դա շատ ցավալի է մեզ համար: Երեխեն մենակ մեր համար չի եղել սենց»: Ռոլանդ Սահակյանն ասաց, որ մոտ 10 օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանին իր մտերիմ մարդու միջոցով նամակ է ուղարկել, որ անձամբ իրեն հասնի, խնդրել է նախարարին հանդիպում իր հետ, բայց ոչ մի արձագանք չի ստացել. «Դա էլ նշանակում է, որ ես անտեսված եմ»:

Ռոլանդը ահավոր մեծ հիասթափություն է ապրում, սիրով է գնացել բանակ՝ հազար նպատակով. «Բայց գնացի՝ կոպիտ ասած հետ չեկա: Մեռած բերեցին այստեղ, բժիշկները սարքեցին մարդ: Ոչ մի բժիշկ հույս չուներ, որ ես կապրեմ»: Հայրն ասաց՝ «Էն ժամանակ, երբ տանում էին, ղեկավարությունը ծափ էր տալիս, դե հիմա մեկդ եկեք ծափ տվեք, ասեք՝ զինվոր ունենք՝ քաջ, հպարտ»:

Մեր հարցին՝ եթե գոնե Սեպտեմբերի 21-ին, Հունվարի 28-ին Ռոլանդին մեդալ տային, պարգեւատրեին, դա ձեզ կգոհացնե՞ր՝ հարազատները միանգամից արձագանքեցին՝ մեզ ոչինչ հետաքրքիր չէ. «Այսօր մեր երեխեն գոնե կարողանա իր այս ոտքը մի քիչ գոնե բարձրացնի: 11 ամիս է՝ սայլակի վրա է, պառկելախոցով էլ հենց հիմա տառապում է»: Ռոլանդ Սահակյանի խոսքերով՝ «Չեմ ուզում, էդ մեդալը թող պահեն իրանց, ուղղակի որպես խնդրանք՝ թող ինձ հանեն ոտքի: Ես այսօր խնդրում եմ, բայց մյուս անգամ համ ասելու եմ, համ պահանջելու եմ, համ էլ հայհոյելու եմ»:

Հարցին՝ եթե արտասահանում բուժման գումարը գտնվի, ի՞նչ ակնկալիքներ կան՝ Ռոլանդը պատասխանեց. «Շատերն են ասում, որ արտասահմանում շանս կա բուժվելու: Գնամ, թեկուզ չբուժվեմ, էս վիճակով հետ գամ, ես այսքան չեմ կոտրվի, պետությանն էլ չեմ մեղադրի, կասեմ՝ մարդիկ ամեն ինչ արեցին, ինձ անտեր չթողեցին: Հիմա կալյասկի վրա եմ, էլի չեմ զղջում, իմ երկրի, իմ ընտանիքի համար եմ գնացել բանակ, ուղղակի թող բարի լինեն գոնե աջակցեն»: Հարազատները վստահ են, որ իշխանությունները փափուկ բարձ են դնելու իրենց գլխի տակ ու մատը մատին չեն տալու.

«Իրենք մտածում են՝ թող մի տարի էլ պառկի հոսպիտալում, կզզվեն, իրանց երեխուն կվերցնեն կտանեն: Համակերպվենք, երեխուն դնենք սայլակի վրա տանենք: Բայց չի՛ լինելու: Եթե հույս ունեն, որ երեխուն պիտի սայլակով այստեղից տանեմ տուն՝ թող մոռանան…Էս երեխեն հակառակորդի գնդակի՛ց է ջնջխվել: 140 վիրավորներից մեր երեխեն ոնց որ յուրահատուկ լինի՝ չկա ոչ մի տեղ՝ անտարբերություն»: Մանրամասները՝ տեսանյութում:

Շարունակությունն՝ այստեղ