Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Общество

Պատմության ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել է անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին. Արշակ Սրբազան

Չափազանց տխուր մտածումներով ենք պաշարված, բայց Սուրբ Ծննդյան տոնը լավատեսություն է ներշնչում մեզ, որ մղձավանջը, տկարությունը, ողբերգությունը կհաղթահարենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Աղթոքը մի ճանապարհ է, որով մենք կարողանում ենք հաղորդակցվել մեր ննջեցյալների հետ։ Թող Աստված հանգստություն տա բոլոր ննջեցյալներին՝ նախեւառաջ մեր նորօրյա պատերազմում զոհված նահատակների հոգիներին, այլեւս բոլոր ննջեցյալների հոգիներին։ Այս արարողությունների ընթացքում մենք նորոգվում ենք, նախ հաղորդում ենք մեր ննջեցյալների հետ, երկրորդը անդրադառնում ենք նաեւ մեր ապագային. սա մի ճանապարհ է, որը յուրաքանչյուր մահկանացու անցնելու է»,- ասաց Արշակ Սրբազանը։

Անդրադառնալով երեկ մատուցված Սուրբ պատարագին, որին  պետական այրերը ներկա չէին, Արշակ Սրբազանն արձագանքեց, որ դա պետական պաշտոնյաների որոշումն է. «Մենք այսօրվա իրավիճակով պայմանավորված հրավերներ եւ շնորհավորանքներ չենք ուղղել Սուրբ Ծննդյան առիթով եւ հետեւաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ։ Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որեւէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»։

Հարցին՝ արդյոք դա դիտարկվո՞ւմ է որպես արհամարհանք եկեղեցու նկատմամբ, Արշակ Սրբազանը շեշտեց, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք ոչ ոք չի կարող դրսեւորել.

«Ես չեմ կարող որեւէ բացատրություն տալ այդ առնչությամբ, միայն կարող եմ ասել, որ եկեղեցու նկատմամբ արհամարհանք չի կարող դրսեւորել ոչ ոք։ Համենայնդեպս եկեղեցին այն հաստատությունը չէ, որի նկատմամբ որեւէ մեկը կարող է մտածել, որ որեւէ մեկ կարող է արհամարհանք դրսեւորել։ Եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով՝ արհամարհանքն ինքնաբերաբար վերադարձվում է։ Նույնն է, որ արհամարհանք դրսեւորես Աստծո նկատմամբ»։

Անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու դեմ արշավանքներին, Արշակ Սրբազանը նշեց, որ այդպիսի երեւույթներ նկատվել են.

«Առիթ ունեցել եմ ասելու, որ, այո, քայլեր դիտվել են՝ ուղղված եկեղեցուն։ Երբեմն դա հակում կար բացատրելու հետհեղափոխական էյֆորիայի պրոցեսներում, հակում կար իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ դրսեւորված մեղմ ասված՝ եկեղեցու նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքով, երբեմն դա փորձում էին ներկայացնել որպես մասնավոր եկեղեցականների դեմ ուղղորդված քայլեր։ Դժվարանում եմ ամբողջական բացատրություն գտնել այդ քայլերին, բայց որ այդպիսի երեւույթներ նկատվեցին, կարծում եմ՝ անզեն աչքով էլ նկատելի էր»։

Անդրադառնալով տարածված այն լուրին, թե Սուրեն Պապիկյանն է ուղղորդում եկեղեցու դեմ շարժումը, Սրբազանը դժվարացավ պատասխանել. «Տեսել եմ այդ տեղեկատվությունը, բայց դժվարանում եմ՝ հաստատել կամ հերքել։ Միայն կարող եմ ասել, որ որոշ պետական պաշտոնյաներ իրենց մասնավոր էջերում տարածում էին թե եկեղեցու, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ինչ-որ ակտեր իրականացնելու վերաբերյալ քարոզչություն»։

Հարցին, ըստ իրեն, ինչո՞ւ իշխանությունը պետք է դեմ լինի եկեղեցուն, Սրբազանն ասաց. «Վկայութուն չունեմ ասելու, որ դա կենտրոնացված ուղղորդմամբ իրականացվում է։ Կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական այդ պաշտոնյաները, որոնք այդպիսի քարոզչություն իրականացրել են, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Կարող եմ ենթադրել, որ որոշակի քաջալերանք կա»։

Լրագրողի դիտարկմանը, որ եկեղեցին դժվարին ժամանակներում պետության կողքին է եղել, եւ հարցին՝ արդյոք հիմա պատրա՞ստ է եկեղեցին կանգնել պետության կողքին, Սրբազանը պատասխանեց, որ պետության ներկայացուցիչներն անգամ պետականության գոյության պայմաններում պետք է փորձեն եկեղեցու հետ ինստիտուցիոնալ լուծումներ գտնել.

«Եթե մենք խոսում ենք պետության գործառույթները ստանձնելու՝ եկեղեցու հանձնառության մասին, ապա եկեղեցին պետական գործառույթներ ստանձնելու առումով նման հանձնառություն չի կարող իրականացնել, որովհետեւ ունենք պետություն։ Այլ խնդիր է, որ ընդհանրական առումով պետական մեր այրերը, պետության ներկայացուցիչները անգամ պետականության գոյության պայմաններում պետք է փորձեն եկեղեցու հետ ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, որպեսզի ցանկացած նման ճգնաժամային իրավիճակներում եկեղեցին կարողանա փոխարինել պետությանը, պետական գործառույթներ ստանձնել, եթե այդպիսի անհհրաժեշտություն կա, որովհետեւ ազգապահպանական գործառույթը միայն պետությանը չէ վերապահված, պետությունը չէ միակ երաշխավորը ժողովրդի կենսունակության ու հարատեւության ապահովման համար։ Պետության ու եկեղեցու միջեւ պետք է ձեւավորել ոչ թե այնպիսի մթնոլորտ, որը տպավորություն ձեւավորի, որ մրցակցային է, այլ այդ հարաբերությունները պետք է հենվեն գործակցային տրամաբանության վրա։ Կարծում եմ՝ նման ճնգնաժամային իրավիճակները մեզ հստակ ուղերձ են հղում, որ մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք եկեղեցու եւ պետության հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու ուղղությամբ»։

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական ներկայացնելու հորդորին եւ Սիսանում հոգեւորականի՝ վարչապետի ձեռքը չսեղմելուն, նա նշեց, որ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը.

«Դա չպետք է դիտարկել անձի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն, պետք է դիտարկել Հայաստանում ստեղծված վերջին ճգնաժամային իրավիճակի մեջ, եւ թիվ մեկ պատասխանատուի ունեցած թերությունների անկարողության հետեւանք։ Մեր պատմության ողջ ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել եւ եկեղեցուց դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այս իրավիճակում այն անձը, որը կրում էր թիվ մեկ պատասխանատվությունն այս գործնթացներին։ Չափազանց անհասկանալի կլիներ հանրային տեսանկյունից, եթե եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում, իսկ ինչը վերաբերում է մեր համոզումներին՝ ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երեւույթին»։