Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах
Культура

Շվեյցարիա, Սինգապուր, Հայաստան․ Ֆիլիպ Մորրիսի 3-րդ գիտահետազոտական կենտրոնն արդեն մեր երկրում է

Արամ Աբրահամյանի հետ զրույցում Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան պատմեց Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի կողմից հիմնված գիտահետազոտական կենտրոնի մասին, որը, ինչպես պարզեցինք, գտնվում է Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենքերից մեկում, խոսեց կենտրոնի նախագծերի մասին, համագործակցության ՀՀ գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների հետ, բացեց «գիտական էկոհամակարգի նախագծերի» փակագծերը՝ պատմելով մագիստրոսներին, ասպիրանտներին ու գիտական խմբերին տրամադրվող ֆինանսական ու մասնագիտական աջակցության մասին։ Ի վերջո, ինչու՞ է Ֆիլիպ Մորրիսի նման կորպորացիան առհասարակ ներդրումներ անում գիտության ու տեխնոլոգիաների մեջ, ինչո՞վ է միջազգային այս ընկերությանը գրավել Հայաստանը, ի՞նչ հեռանկարներ ունեն Հայաստանում։ Բոլոր այս հարցերի պատասխանները՝ ստորև բերված հոլովակում ու նյութում։

Առաջին հարցն ինքնին է առաջ գալիս․ Ֆիլիպ Մորրիսը հայտնի է որպես ծխախոտ արտադրող ընկերություն։ Ի՞նչը մղեց ընկերությանը ներդրումներ անել գիտահետազոտական բնագավառում։

Գիտե՞ք, Արամ, մի 10 տարի առաջ ես էլ ինձ նման հարց կտայի, բայց արդեն հիմա, երբ 20 տարվա աշխատանքային փորձ ունեմ այս ընկերությունում, ու կարող եմ ներսից հետևել, թե ինչպես է ծխախոտային ընկերությունը վերածվում տեխնոլոգիականի, անգամ ես զգում եմ կախարդանքի տարրեր։ Այնուամենայնիվ, դա փաստ է․ ընկերությունը վերափոխվում է։ Որպես ապագա մենք ընտրել ենք վերափոխումը գիտության ու տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ որպես մարդ, ով գտնվում է այստեղ՝ Հայաստանում, որտեղ մեր բիզնեսը զարգանում է գիտության ու տեխնոլոգիաների հետ ձեռք ձեռքի տված, շնորհիվ հետազոտությունների ու մշակումների մեր հայկական կենտրոնի։

Եկեք Հայաստանի մասին խոսենք։ Ի՞նչն է գրավել Ֆիլիպ Մորրիսին հենց Հայաստանում, ինչի արդյունքում որոշում է կայացվել այստեղ բացել ընկերության հետազոտական կենտրոնը, որը փաստացի երրորդն է աշխարհում։ Որքան գիտեմ՝ մյուս երկուսը գտնվում են Շվեյցարիայում և Սինգապուրում, այսինքն՝ մենք լավ ընկերախմբում ենք։

Հրաշալի, ես կասեի՝ յուրահատուկ ընկերախմբում։ Ֆիլիպ Մորրիսը գործում է բոլոր շուկաներում՝ ունենալով մեկ ընդհանուր սկզբունք․ դա միայն շահույթ ստանալը չէ։ Ֆիլիպ Մորրիսը բոլոր շուկաներում ձգտում է կառուցել թափանցիկ երկխոսություն բիզնեսի և պետության միջև, բիզնեսի և հասարակության միջև՝ հիմնվելով ընդհանուր արժեքներ ստեղծելու սկզբունքի վրա։ Եվ որոշ ժամանակ առաջ, երբ մեր ընկերությունը սկսեց վերափոխվել, մենք հնարավորություն ստացանք ներդրումներ անել այն շուկաներում, որտեղ աշխատում ենք ՝ հենց գիտություն ու տեխնոլոգիաներ զարգացնելու միջոցով։ Պետք է նշեմ, որ գիտությամբ Ֆիլիպ Մորրիսը զբաղվում է ամենալուրջ մակարդակի վրա։ Շվեյցարիայում գտնվող մեր առաջին հետազոտական կենտրոնում աշխատում են շուրջ 430 գիտնական աշխարհի 40 երկրներից։ Մեր համաշխարհային գիտական ցանցը ներառում է 30 երկրի գիտնականների համայնք։ Առանց ծուխ տեխնոլոգիաների համար մենք առ այժմ ստացել ենք մոտ 6000 արտոնագիր։ Գիտահետազոտական կենտրոնի վերաբերյալ խոսակցությունները սկսեցին ծավալվել դեռ մի քանի տարի առաջ։ Ասեմ, որ Հայաստանում եմ արդեն 4 տարի, և այս ընթացքում պատիվ եմ ունեցել շփվել հայ գիտության հսկաների հետ։ Ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի տարածաշրջանում յուրատեսակ տեխնոլոգիական, մաթեմատիկական, ինովացիոն կենտրոն դառնալու։  Փաստորեն, ամեն ինչ համընկավ․ Հայաստանը ուժեղ հարթակ է, մեզ մոտ էլ կար համագործակցելու ցանկություն։

Նշեմ ևս մի քանի հետաքրքիր փաստ։ Մոտ երեք տարի առաջ Հայաստանի կառավարությունը մեզ դիմեց նմանատիպ մի նախագիծ քննարկելու նպատակով։ Սկսեց երկխոսություն, ու Ֆիլիպ Մորրիսը նկատեց, որ Հայաստանում արդեն իսկ բարեհաջող գործում է մի քանի գիտահետազոտական կենտրոն՝ National Instruments, Synopsys և այլն։ Ու մենք, ըստ էության, սովորում էինք տեխնոլոգիական այդ կենտրոններից, ինչպես կարելի է Հայաստանում կառուցել մերը։

Գիտության ո՞ր ոլորտների մասին է խոսքը։ Որքան հասկանում եմ, բարձր տեխնոլոգիաներ, տվյալագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա։ Այսինքն, շատ են ուղղությունները։

Ասեմ այսպես․ մենք աշխատում ենք երկու հիմնական ուղղությամբ․ մեկն այսպես կոչված «in-house» նախագծերն են, որոնցով զբաղվում ենք մեր կենտրոնի ներսում։ Շվեյցարիայի հետ համագործակցելով, այդ նախագծերի շուրջ աշխատում են մեր կենտրոնի գիտնականներն ու ինժեներները, ինչպես նաև Հայաստանում գտնվող բավականին մեծ թվով տեխնոլոգիական սթարթափներ ու հետազոտական ինստիտուտներ։ Մյուս ուղղությունը, որ կրում է բավականին մոդայիկ «գիտական էկոհամակարգի զարգացում» անվանումը, վերաբերվում է գիտության ու կրթության ոլորտի ներդրումներին։ Պարզ խոսելու համար բերեմ օրինակ․ մենք աջակցում ենք այն ուսանողներին, ովքեր ինչ-որ պահի որոշում են զբաղվել գիտությամբ։ Աջակցությունը տրամադրում ենք մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերի տեսքով, նաև ֆինանսավորում ենք տարբեր գիտական խմբերի։ Մեր գործունեության մի մասն է նաև գիտաժողովների, կլոր սեղանների ու վարպետաց դասերի աջակցությունն ու կազմակերպումը հենց մեր կողմից։ 

Մեր երկիրը հիմա ծանր ժամանակներ է ապրում, այդ թվում նաև տնտեսական։ Ի՞նչ կարող է շահել ՀՀ տնտեսությունը Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի բացումով և այն գիտական ու ուսումնական ծրագրերի իրագործմամբ, որոնց մասին դուք խոսում եք։

Եթե հակիրճ, նշեմ միանգամից երեք բառակապակցություն․ մասշտաբավորում, ուլտիպլիկատիվ էֆեկտ ու համաշխարհային փորձ ու ճանաչում։ Եթե անդրադառնանք կետ առ կետ, առաջինը պետք է նշել Հայաստանի գիտական ներուժի ամրապնդումը։ Պատկերացրեք․ արդեն հիմա Հայաստանի գիտնականները հնարավորություն ունեն 30 երկրներում կառուցած մեր համաշխարհային ցանցի հետ շփվելու ու փորձի փոխանակում իրականացնելու։ Նրանց ուղղակիորեն հասանելի է նաև Շվեյցարիայի Նևշատել քաղաքում գտնվող մեր կենտրոնի ներուժը, որտեղ աշխատող գիտնականների մասին արդեն խոսեցինք։ Երկրորդ հետաքրքիր պահը հզոր ազդակն է հայկական տեխնոլոգիական սթարթափներին ու հետազոտական ինստիտուտներին։ Պարզ լեզվով ասած՝ եթե բիզնեսն ու վերազգային ընկերությունը գիտական նախագծերի պատվեր են իջեցնում տեղական ինստիտուտներին, ապա բնական է, որ ընկերությունն աջակցում է այդ թվում նաև ենթակառուցվածքների ու  սարքավորումների մեջ ներդրումներ անելով։ Սկսում է այսպիսի մի շրջապտույտ․ երբ վերը նշված սարքավորումները մնում են երիտասարդ ընկերությունների կամ հետազոտական ինստիտուտների մոտ, նրանք կարողանում են ձեռք բերած գիտելիքների հիման վրա օգտագործել այդ ենթակառուցվածքներն արդեն երկրի համար գիտական արտադրանք ստեղծելու համար։

Վերջապես, տնտեսապես շահեկան է աշխատատեղերի ստեղծումը։ Նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումները կանխում են «ուղեղների արտահոսքը» արտասահման։ Գիտության մեջ ներդրումները թույլ են տալիս բավականին հարմարավետ միջավայր ստեղծել գիտնականների համար, որպեսզի վերջիններս կարողանան զբաղվել գիտությամբ ու վարձատրվեն այնպես, ինչպես արժանի են։  Խոսելով ուսումնական ծրագրերի մասին, պետք է նշել, որ ուսանողների ու երիտասարդ գիտնականների մի մեծ համայնք հիմա ուղիղ մեսիջ է ստանում, որ գիտությամբ զբաղվելը հեռանկարային է։

Իսկ ինչու՞ որոշեցիք կենտրոնը բացել Երևանի Ճարտարագիտական համալսարանում։

Գիտե՞ք՝ դա մի տեսակ օրգանապես ստացվեց։ Որոշումը կայացվեց մի քանի տարի առաջ։ Համագործակցության վերաբերյալ բանակցությունների ժամանակ Պոլիտեխնիկն ինքը մեզ առաջարկեց իր 13-րդ մասնաշենքը, որը այդ ժամանակ գործնականում չէր շահագործվում։ Պետք էր շինությունը հիմնովին վերակառուցել, և մենք դա արեցինք։ Մնացին միայն հրաշալի տուֆից պատրաստված պատերը, իսկ մնացածը՝ այդ թվում երրորդ հարկն ամբողջովին, մենք ավարտին հասցրինք հայ դիզայներների ու շինարարների օգնությամբ։ Այդ ժամանակ Պոլիտեխիկում արդեն գործում էին մի շարք հետազոտական կենտրոններ ու լաբորատորիաներ․ National Instruments, Synopsys, Microsoft Innovation Center, որքան հիշում եմ՝ դռները բացեց նաև Schnider—ը։ Այսինքն, մեզ համար դա օրգանական որոշում էր՝ լինել նման ընկերությունների շարքում, նրանց կողքին։

Ինչպիսի՞ գիտակրթական ծրագրեր կան, որոնցով ներկայումս արդեն զբաղվում եք։ Եվ մի հարց էլ «գիտական էկոհամակարգ» արտահայտության վերաբերյալ․ երբ ես ասում եմ էկոհամակարգ, հասկանում եմ էկոլոգիա։ Կարծում եմ, այս դեպքում խոսքը էկոլոգիայի մասին չէ։

Այո, խոսքը էկոլոգիայի մասին չէ։ Ես արդեն հիշատակեցի, որ մեր մի ուղղությունը «in-house» նախագծերն են, երկրորդ ուղղություն՝ ներդրումներն ու աջակցությունը ուսանողներին ու երիտասարդ գիտնականներին։ Երբ մենք խոսում ենք էկոհամակարգի մասին, ըստ էության, դա մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերն են, որոնց մենք աջակցում ենք։ Մագիստրոսական ծրագրերից մեկը «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն է, մյուսը՝ «Համակարգային ինժեներությունը»։ Ամեն տարի մենք ընտրում ենք տասը ասպիրանտի, որոնց ամսական թոշակ է տրամադրվում 364.000 դրամի չափով։ Նպատակը՝ որպեսզի ասպիրանտը լրացուցիչ աշխատանք չփնտրի ու կարողանա կենտրոնանալ գիտության վրա։ Ասպիրանտները նաև հասանելիություն ունեն մեր շվեյցարական կենտրոնին՝ Կուբ-ին։

Պոլիտեխնիկից բացի, ի՞նչ այլ գործընկերներ ունեք մեր գիտական կենտրոնների ու գիտական ինստիտուտների շարքում։

Լավ հարց է․ երբեմն կարելի է մտածել, որ, եթե պոլիտեխնիկում ենք, ապա համագործակցում ենք միայն պոլիտեխնիկի հետ։ Ներկայումս մեր կենտրոնում աշխատում է 19 հայ գիտնական, ովքեր շվեյցարական կենտրոնի հետ համատեղ որոշակի ուղղվածությամբ նախագծերի վրա են կենտրոնացած։ Զուգահեռ նրանք նաև համագործակցում են տեղական ինստիտուտների և հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։ Այսպես, նախագծերի իրագործման համար մենք համագործակցում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Սլավոնական, Ամերիկյան համալսարանների ու մի շարք այլ ինստիտուտների հետ։ Փաստորեն, մենք կառուցել ենք մի շղթա կամ էկոհամակարգ տեղական բոլոր խոշորագույն կենտրոնների հետ միասին։

Պետական համալսարանի հետ կապված, դուք ասացիք, որ աջակցում եք «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին։ Ինչու՞ է ընտրվել գիտության հենց այս ուղղությունը, և ինչու՞մ է կայանում ձեր աջակցությունը։

Մարդկությունը ներկայումս «խեղդվում է» թվային տվյալների օվկիանոսում։ Եվ այն մասնագետները, ովքեր այդ օվկիանոսում լողալ գիտեն, հիմա մեծ արժեք ունեն։ Տվյալագետները հենց այն մարդիկ են, ովքեր կարող են ուղղորդել, համակարգել տվյալները, դուրս բերել օրինաչափություններ ու օգուտ քաղել այդ օվկիանոսից։ Հենց այդ պատճառով էլ ընտրվել է տվյալագիտությունը․ այն հիմա մեծ պահանջարկ ունի։ Ըստ վիճակագրության, մասնագետների պահանջարկը տարեկան աճում է մոտ 30 տոկոսով։ Ու հենց այդ պատճառով արդեն երրորդ տարին է, որ աջակցում ենք տվյալագիտության մագիստրոսական ծրագրին։ Փաստացի, ծրագրի շահառու է դարձել 43 ուսանող, ովքեր, ստանալով ֆինանսական աջակցություն, կարողացել են հոգալ իրենց ուսման ծախսերը։

Վերջին հարցը․ ի վերջո, նման կենտրոնի հիմնումը սոցիալական պատասխանատվություն կամ, այլ կերպ ասած, բարեգործությու՞ն է, թե՞ բիզնես նախագիծ։

Կարծում եմ, կենտրոնը ձեր նշած բոլոր ուղղությունների հատման կետում է։ PMI Science հետազոտական կենտրոնի հիմնումը Հայաստանում փայլուն օրինակ է, թե ինչպես ընկերությունը կարող է ստեղծել ընդհանուր արժեք բիզնեսի ու հասարակության միջև, պարզ ասած՝ shared value: Բնական է, որ ընկերությունը պետք է հարկեր վճարի և այդպես իսկ լինի հասարակությանը «օգտակար», կարող է օգտակար լինել բարեգործություն անելով, բայց շատ ավելի լավ է, երբ ընկերությունն իր արժեքը բերում է ներդրումների ու ստացված բիզնես նախագծերի միջոցով։ Ասում են․ ընկերությունները չեն փոխում աշխարհը․ դա անում են մարդիկ։ Եվ մեզ՝ Ֆիլիպ Մորրիս ընկերությանը, որ գտնվում է վերափոխման գործընթացի կիզակետում, պետք են մարդիկ, ովքեր այսօր կարող են նոր ապագա ստեղծել հենց այստեղ՝ Հայաստանում։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ համընկնում է։ Այդ դեպքում ինչու՞ չստեղծել համընդհանուր արժեք ներդրումների միջոցով՝ պարզապես բարեգործություն անելու փոխարեն։ Մեր դեպքում՝ գիտության, կրթության, մարդկային կապիտալի մեջ ներդրումներ կատարելու միջոցով, չէ՞ որ դա է երկրի տնտեսական աճի հիմքը։