Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 года
uncategorized

«Ամբողջ հույսն այն է, որ Պուտինը այս հարցը պետք է լուծի. Բա դուք ո՞վ եք. Դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր համար հասկանալի չէր, թե ինչու են 2018թ․ իշխանափոխությունից հետո հերոսական ճանապարհ անցած 3 գեներալ-գնդապետները հայտնվել են մեղադրյալի աթոռին, բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների, գնդապետների նակտամամբ․

«Այն փոփոխությունները կադրային, որ կատարվեցին նաև բանակում, հետևողականորեն փորձված գեներալների, զինվորականների մի մասը հեռացվեցին։ Ես ենթադրում եմ, որ սա բանակը գիտակցված քայքայելու մի գործընթաց է, ուղղակի այստեղ չէի կարողանում կողմնորոշվել՝ սա զուտ բանակի նկատմամբ անվստահության խնդի՞ր էր, որը գալիս էր դասալիքի կողմից, թե սա մեկ այլ՝ ավելի մեծ ծրագրի մի մաս է: Եվ կարծում եմ, որ այդ քրեական գործերը և այն փորձերը, որով վարկաբեկում էին տարբեր սպաների՝ իբրև կոռուպցիոն գործարքների մեջ, արվում էր մեկ նպատակով՝ վարակաբեկել բանակը: Բայց կրկնում եմ, դա եղել է պաթոլոգիկ անվստահությունի՞ց բանակի նկատմամաբ, թե՞ այն մեծ ծրագրի մաս էր կազմում, դժարանում եմ հիմա գնահատել, բայց դա փաստ է և դա էապես ազդեց նաև այս պատերազմի ժամանակ սպայական կազմի և գեներալների նակտմամաբ մարդկանց վերաբերմունքի վրա»։

Հարցին՝ մեկ ամիսը շուտով կլրանա, որ այդ խայտառակ, կապիտուլյացիոն ակտը ստորագրվեց, բայց մենք մինչ օրս չգիտենք, թե քանի զոհ ենք ունեցել մարտի դաշտում, հայտնի չէ մեր գերիների թիվը, վիրավորների թիվը խիստ մոտավոր է, անհետ կորածների թիվը հայտնի չէ: Դուք տեղյա՞կ եք մեր գերիների խնդրից, ի՞նչ իրավիճակ է, և ինչո՞ւ հնարավոր չէ վերադարձնել գերեվարված անձանց, նա պատասխանեց․ «Շատ զգայուն հարց է, չափազանց զգայուն հարց է և կապված է մարդկանց կյանքի հետ և հարազատների տառապանքների հետ: Որևէ պաշտոնական աղբյուրից ես որևէ թիվ չեմ լսել, դուք լսե՞լ եք»։

Դիտարկմանը՝ չեն հրապարակում թվերը, նա արձագանքեց․ «Ես միանշանակ կարող եմ ասել՝ հնարավոր չէ, որ պետությունը չիմանա զոհվածների, անհետ կորածների, գերիների թիվը։ Ուղղակի հանարվոր չէ: Եթե կառավարությունն աշխատում է Կարմիր խաչի հետ, ապա անհնար է, որ Կարմիր խաչը գերիհների թվերին չտիրապետի, կարող է մի քանի մարդ ավել-պակաս: Վերջապես իրենք իրականացրել են զորահավաք, կա բանակ, կան ցուցակներ, կոնկրետ մարդկանց հավաքագրել են, ուղարկել են Ղարաբաղ։ Հիմա մեկ ամիս անց իրենք չեն կարողանո՞ւմ հասկանալ, թե՞ ով է հետ եկել, ով՝ չէ, վերջը չե՞ն կարողանում ստուգել և ասել իրական թվերը: Ուղղակի հնարավոր չէ։ Սա կամ կազմակերպչական որևէ ընդունակությունների բացակայություն է, զրոյական լինել է նշանակում կամ միտումնավոր թաքցնել ավելորդ քաղաքական լարվածություն չստեղծելու համար: Ես կարծում եմ, որ երկրորդն է, որովհետև այստեղ առանձնապես կազմակերպչական շնորհք էլ չի պահանջվում, ընդամենը ստուգել:

Հիմա ևս պետք է ասեմ, որ երբ պետությունը ստախոս է դառնում, հետևանքները ողբերգական են յուրաքանչյուր քաղաքացու համար: Ես ասացի, որ պատերազմի սկսման 3-րդ օրը եղել եմ Ղարաբաղում, շատ ծանր օրեր էին և այդ օրերին 100-ի շրջանակներում օրեկան մարդ էր զոհվում: Արայիկ Հարությունյանն այդ բանը ճիշտ հայտարարեց, որ պաշտոնական հաղորդագրությունը 15-18 զոհ, հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ երբ ասում ենք մենք հաղթում ենք, մենք արդեն Գետաշեն ու Շահումյանում ենք, բայց այդ հաղթանկի գինը 100-ավոր զոհերն են։ Քանի որ լրիվ այլ բան էին մատուցում, իրենք պետք է նաև թաքցնեին զոհվածների թիվը: Այդ մեկ սուտն իր հետևից բերում է մեկ ուրիշ սուտ: Այդ դիակները Հայաստանին պետք չէին: Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե, օրինակ, պատերազմի առաջին շաբաթը ունես արդեն մոտ 700 զոհ, դու հայտարարել ես ընդամնեը 40-50-ի մասին և հանկարծ Հայաստանում հայտնվում է 700 դիակ, ի՞նչ պետք է անեին, ոնց պետք է բացատրեին: Դե, հիմա դուք ենթադրեք, թե ինչ էին անում այդ ամենը թաքցնելու համար: Հասկանալի՞ է՝ ինչ էր կատարվում։ Սա՛ է պատճառը»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց․ «Առաջին զինադադարը երբ եղավ, որ այդեպս էլ չաշխատեց, այն ժամանակ Ադրբեջանը հայտարարեց՝ հղում կատարելով Կարմիր խաչի վրա, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայակական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին, ինչու՞: Նաև չհերքեցին, քանի որ, այո, պետք չէ հավատալ Ադրբեջանի նախագահին, բայց երբ նա հղում է կատարում Կարմիր խաչին, և մերոնք չեն հերքում, սա ի՞նչ է նշանում՝ մեր կառավարությանն այդ դիակները պետք չէին, որովհետև ատանալով այդ դիակները, պետք է բացահայտվեր այն սուտը, որն ուղղակի հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի մասին: Եվ հիմիկվա այս խառնաշփոթը, այս անհասկանալի վիճակը հետևանք է այդ քաղաքականության, չի կարելի ստել պետարազմի մասին: Մենք առաջին պատերազմի ժամանակ միշտ ասել ենք՝ այս գյուղը կորցրել ենք, այս գյուղը գրավել ենք. չի կարելի ստել:

Իմ հարազատներից մեկը զոհվել է Մարտակերտում, Բելլայի քրոջ թոռն է՝ Հենրի Հարությունով, 20 տարեկան, ժամկետային զինծառայող։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին, հուղարկավորվել է այստեղ՝ Եռաբլուրում նույեմբերի 12-ին։ Մինչև երեկ զոհվածների ցուցակում այդ երիտասարդի անունը չկար։ Սրա անունն ի՞նչ դնեմ, փնթիություն՞: Եվ այդպիսի մարդիկ տասնյակն են, եթե ոչ 100-ավար, և այս իշախնությունը նույնսիկ մեկ վայրկյան մտածում է, որ ինքը կարող շարունակել նստած մնալ աթոռների վրա: Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ Եռաբլուրում հուղարկավարված նոյմբերի 12-ին մինչև այսօր զոհվածների ցուցակում չկա: Պորցիա-պորցիա բան են տալիս։ Ամեն մի զոհվածի հետևում ընտանիք կա, բարեկամություն կա, ընկերություն կա։ Էս ի՞նչ արհամարհանք է այդ մարդկանց նկատմամբ։ Քանի՞ ընտանիք են ստացել այն 10 միլիոն դրամը, որ հասնում է զոհվածներին կամ առաջին կարգի հաշմանդամներին։ Դուք գիտե՞ք թիվը։ Չնչին թիվ, եթե չեմ սխալվում՝ հարյուր թե ինչքան։ Կարող է սխալվեմ մի քիչ։ Ինչո՞ւ չեք տալիս։ Ինչի՞ չեք կատարում ձեր պարտականությունները։ Ո՞վ է Հայաստանում զբաղվում զոհվածների, անհետ կորածների հարցերով։ Դուք այդ պաշտոնյային գիտե՞ք»։

Լրագրողը նկատեց՝ խաղաղապահներն են սկսել զբաղվել։

«Հայաստանի գործը չէ՞, մենք կառավարություն ենք խաղաղապահներին կի՞ց։ Այդ խեղճ մարդիկ չգիտեն՝ ուր գնալ։ Գնում են պաշտպանության նախարարություն, էնտեղից գալիս են կառավարություն, էնտեղից գնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Ես չեմ լսել մեկ պաշտոնյայի, չեմ տեսել դեմքը, չեմ լսել ազգանունը, ով պատասխանատու է դրա համար։ Ամեն անգամ մեկ նոր մարդ է դուրս գալիս, մի նոր բան է ասում այդ մարդկանց։ Եվ ամբողջ հույսը, որ Պուտինը այս հարցը պետք է լուծի։ Բա դուք ո՞վ եք։ Դո՞ւք ով եք։ Դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը, մտածե՛ք ժողովրդի մասին»,-արձագանքեց երկրորդ նախագահը։
Ռազմիկ Մարտիրոսյան