Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team
Общество

Կերակրողը. Մարատ Ջանվելյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

68 տարեկանում մահացավ հայտնի գործարար, բարեգործ, «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» և «Արզնի կաթ» ընկերությունների հիմնադիր–նախագահ Մարատ Ջանվելյանը:

Ներկայացնում ենք մեր վերջին հոդվածը նրա գործունեության մասին:

Հայաստանի, և ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի ամենամեծ գյուղատնտեսական ձեռնարկությունը` «Արզնի» թռչնա–տավարա–խոզաբուծական ԲԲԸ–ն է:

Ձեռնարկությունը հիմնադրեց այս ոլորտում դեռևս խորհրդային ժամանակներում քաջ հայտնի Մարատ Ջանվելյանը, ով երկար տարիներ գլխավորել էր երկրի խոշորագույն թռչնաբուծական ֆաբրիկաները: Այն գյուղատնտեսական ամբողջական համալիր է, որն ունի, որքան էլ զարմանալի թվա, աշխատանքային իր ուրույն փիլիսոփայությունը: Այստեղ միահյուսված են ժամանկակիցն ու ազգային–ավանդականը: Օգտագործվում է տեղական հումքը, բայց օգտագործվում է իր արտադրանքը դրսի աշխարհում մրցունակ դարձնելու նպատակով: Կիրառվում են ոլորտի վերջին գիտական ձեռքբերումները, որի նպատակը, սակայն, բնությանը հավատարիմ բնամթերքի արտադրությունն է:

Մարատ Ջանվելյանը մեր երկրի ներկա լավագույն ձեռնարկատերերից է, և միաժամանակ, իր բառով ասած, ընդամենը կերակրող է: Պարզ անասնապահ է, ինչպես իր Ավետ պապը 300 տարի առաջ:

Ֆաբրիկան, ինչպես անվանումն է հուշում, զբաղվում է թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ և տավարաբուծությամբ: Մոտավոր հաշվարկներով տալիս է երկրի` այս ոլորտի մթերքների ներքին սպառման 25–30%–ը: Եթե հանրապետությունն այսօր տարեկան սպառում է մինչև 300 մլն հատ ձու, դրանից 120 մլն–ը մատակարարում է «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ–ն: Ընդ որում, ասում է, որ այստեղ ամեն ինչ լավ է. կարողացել են հասնել թռչնաբուծության ժամանակակից չափանիշներին և մսարտադրության, և ձվարտադրոթյան առումով:

Այ, հետաքրքիր աշխատանքներ են իրականացվում տավարաբուծության և խոզաբուծության մեջ: Առաջ անցնելով ասենք, որ իր պատմության մեջ առաջին անգամ, հանձին այս ֆաբրիկայի, Հայաստանը խոզ արտահանեց, ավելի որոշակի` խոզամայրեր:

Ասենք, որ ֆաբրիկան ունի 5000 գլուխ մայր խոզ: Բայց դրանք հեց այնպիսի խոզեր չեն: Ընթանում են ակտիվ տոհմային–սելեկցիոն աշխատանքներ ցեղերի բարելավման ուղղությամբ: Հենց այդպիսի խոզատեսակներն են, որ քննություն էին բռնել միջազգային շուկայում:

Նույնը և` տավարաբուծության մեջ. Ավստրիայից բերվել են աշխարհում հայտնի կաթնատու և մթերատու կովերի լավագույն տեսակները` հոլշտեյներ և սմենտալներ ու կատարվում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ եռացեղ նախիր ստանալու նպատակով:

Կերակրողը

Աշխարհում հիմնականում գյուղատնտեսության ոլորտին տրվում է դոտացիա: Բայց մեզ մոտ ոչ միայն դոտացիա չկա, այլև խոշոր տնտեսությունները հարկվում են 20%–ով: Այ, այս հարցն է, որի հետ չի կարող համաձայնել գործարարը: Նման մոտեցումը պարզապես հարվածում է տնտեսությունների խոշորացմանը: Իսկ գյուղատնտեսական խոշոր տնտեսությունները ռեալ ռեսուրս են նաև ազգային անվտանգության առումով: Այն, ինչ ի վիճակի է անել խոշորը, անկարող են կատարել միջին և մանր տնտեսությունները: Հենց թեկուզ վերջին` աֆրիկյան ժանտախտի տարածման դեպքերը խոզերի մեջ: Իրենց մոտ վարակի որևէ դեպք չարձանագրվեց: Ավելին` նոր խոզամայրեր տրամադրեցին այլ տնտեսությունների, և կամաց–կամաց երկրում վերականգնվում է դրանց քանակությունը:

Էլի թվարկենք` իրենք այսօր կատարում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ, որը նախկինում անում էին գիտահետազոտական ամբողջական ինստիտուտներ, հզոր սելեկցիոն կայաններ: Անգամ կոմբիկերի գործարանի գործն են անում: Ու… այս ամենի դիմաց կրկին հարկվում են: Փաստորեն, համարվելով խոշոր, անհավասար պայմաններում է գործում ոլորտի մյուս ձեռնարկությունների համեմատությամբ: Գուցե այդ մոտեցումը տնտեսության այլ ոլորտներում արդարացված է, բայց գյուղատնտեսությունն ուրիշ է, ունի իր սպեցիֆիկան:

Իսկ որքա՜ն արժեն այն կապերը, որ ստեղծել են այլ երկրների գիտնականների հետ և ըստ անհրաժեշտության օգտվում են նրանց ծառայություններից:

Նա, երբ մտնում էր այս գործի մեջ, գիտեր խնդրի ողջ ծանրությունն ու բարդությունը: Գիտեր, որ մեր երկիրը դեռևս ի վիճակի չէ օգնել ֆերմերին: Բայց որևէ մեկը պետք է անե՞ր այն, թե` ոչ: Իր բառերով ասած` երեխան կաթ պետք է խմե՞ր… Ուստի և իրեն բիզնեսմեն չի համարում: Ընդամենը կերակրող է, ի՞նչ բիզնեսմեն: Բիզնեսմենը ամենուր իր շահն է փնտրում, փողը դնում է անպայման ավելին ստանալու նպատակով, իսկ ինքը անում է մի գործ, որը գուցե և չանեն ուրիշները, նա կերակրում է, նա անասուն է պահում, որովհետև երեխային կաթ է անհրաժեշտ:

Կգա մի օր…

Այսօր արհեստական սննդամթերքի օգտագործման այս դարաշրջանում մեր երկիրը կարելի է կղզյակ համարել, ուր դեռևս արտադրվում է էկոլոգիապես մաքուր սնունդ: Մենք, գոնե առայժմ, վայելում ենք այն: Ինձ առաջին հերթին հետաքրքիր էր հենց այդ հանգամանքը «Արզնի» ֆաբրիկա այցելելիս. ի՞նչ են ուտում այստեղի անասունները, ինչո՞վ են կերակրվում, և, համապատասխանաբար, ինչպիսի՞ մթերք է առաջարկվում մեզ` սպառողներիս:

Պարզվեց` այս հարցում Մարատ Ջանվելյանն առավել քան նախանձախնդիր է. միայն մաքուր սննդամթերք: Ինչ հնարավորություն տալիս է մեր բնությունը, պետք է օգտագործվի: Եվ օգտագործվի նպատակային ձևով, ավելին` ծրագրված–մշակված քաղաքականությամբ: Այ, հենց այդ քաղաքականությունը մենք պետք է ունենանք, ու ամրագրենք մեր երկրի սննդարտադրության ռազմավարության մեջ: Փառք, Աստծո, բնությունն այդ հնարավորությունը տվել է մեզ:

Ու ավելի առաջ է գնում իր ենթադրությունների մեջ. Բաքվի նավթը ամեն ինչ չի որոշում. բնությունը մեզ էլ է հարստություն տվել: Ունենք լեռնային սառնորակ ջուր, ալպյան այնպիսի արոտավայրեր, որոնք լիարժեք օգտագործելու դեպքում կարող են մեզ տալ նույն արդյունքը, ինչ իրենք ստանում են նավթից:

Այսօր, ըստ ֆերմերի, կոլխոզ–սովխոզների վերացումից հետո մեր լեռնային արոտավայրերի մոտ 60%–ը չի օգտագործվում, կարելի է ասել, մատնվել են անտերության: Եվ, ընդհանրապես, չենք էլ պատկերացնում, թե ամեն տարի ձյան տակ ինչպիսի հարստություն ենք թողնում, վիտամիններով հագեցած ինչպիսի բուսածածկույթ: Եթե կարողանանք մեր անասուններին կերակրել դրանցով, դրսից ներկրվող անասնակերի կարիք հիմնականում այլևս չենք ունենա: Էլ չենք խոսում արհեստական կերերի, առավել ևս` հորմոններով հագեցված կերերի մասին:

Մեր խնդիրը կովերի, ընդհանրապես` անասունների կաթնատվությունն ու մթերատվությունը բարձրացնելը պետք է լինի: Եթե հասնենք դրան, բուծենք լավագույն ցեղերն ու ցեղատեսակները, ապա կարող ենք, իր բառով ասած, Հայաստանում ունենալ կաթի հեղեղներ: Մսի առումով` նույնպես:

Իսկ ինքն ի սկզբանե ձգտել է նման չափանիշի ու արդեն իսկ հասել է որոշակի արդյունքի: Այսօր նրա կովը տալիս է օրական 15 լիտր կաթ: Կովկասում կովն այդքան կա՞թ տա` հեշտ բան չէ:

Ջանվելյանն ավելի առաջ է գնում իր ծրագրերի ու մտահղացումների մեջ. կգա մի օր, երբ մենք կկարողանանք արտահանել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Աշխարհի երեխաները կսնվեն մեր երկրում արտադրված մանկական կերով: Սա կարող ենք ընտրել որպես թիրախ, դարձնել մեր երկրի ռազմավարությունը: Այն ըստ էության ռեալ և իրագործելի ծրագիր է:

«…ցլիկի միսը ձիգ է»

Իսկ ի՞նչ է ուտում իր` Ջանվելյանի անասունը:

Նրանք ունեն իրենց սեփական հողատարածությունները, որոնց վրա ցանում են եգիպտացորեն և արևածաղիկ: Նաև` առվույտ: Կթու կովերը ձմեռվա սեզոնին ուտում են սիլոսացված այս բույսերը, իսկ ամառվա ութ ամիսներին նախիրը հանում են Գեղամա լեռները, ուր սնվում են ալպյան բուսականությամբ:

Մյուս անասունների` մոզիների, երինջների, մեծ հորթերի պարագայում քիչ այլ է: Հենց հիմա, ձմեռվա այս կեսին այդ անասունները արածում են Արաքսի ափին` եղեգների մեջ: Երբ գարունը գա, գա ամառվա տաքը, նրանք 10 օր ճանապարհ կկտրեն ու կանցնեն Հաղարծին վանքից վերև ընկած արոտավայրերը և կսնվեն տեղի խոտածածկույթով: Ահա` այսպես, ընդամենը` այսքանը:

Հավերն ուտում են Ռուսաստանից ներկրված եգիպտացորեն և հայաստանյան գարի, ցորենի կուտ` ավելացրած նաև վիտամիններ, այլ անհրաժեշտ բաղադրամասեր:

– Մեկ–մեկ դժգոհում են, թե իմ ցլիկի միսը ձիգ է: Բա, ձիգ պետք է լինի, բա` ի՞նչ: Տարին տասներկու ամիս դրսում է, բնության մեջ: Հիմա հարցնեմ` վայրի կենդանու միսը փափո՞ւկ է լինում:

Ավետ պապը…

Նրա նախնիները 300 տարվա տոհմիկ անասնապահներ են: Ասում է, որ գեներով է ժառանգել հակումը այս գործի նկատմամբ: 1860–ական թվականներին Ավետ պապը Հարավային Կովկասի խոշոր անասնապահներից էր, նրա ունեցած մայր ոչխարի գլխաքանակը հասնում էր 3000–ի: Սննդամթերքով ապահովում էր Թիֆլիս քաղաքի բնակչությանը: Նրա նախիրը և հոտը ութ գյուղերի միջով բարձրանում էին սարերը: Ասում են` միշտ իր տղաներին հիշեցնում էր` ես ինձ չեմ ների, եթե բնակիչները չգան–չհավաքվեն ճանապարհի շուրջ ու չդիտեն, թե ինչպես են անասուններն անցնում իրենց գյուղի միջով:

Մարատ Ջանվելյանը, այո, հասել է իր Ավետ պապուն. մի անգամ նրա նախիրը` 1500 գլուխ անասունը, ժամ ու կես փակեց Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհը, մինչև դուրս եկավ անտառներից ու շարժվեց առաջ: Իսկ այնտեղ այդ պահին գտնվող գերմանացի տուրիստները զարմացած մի բան էին ասում. մենք չէինք պատկերացնի, որ Հայաստանում Ավստրալիա կգտնենք. այսպիսի որակի անասուն, այսպիսի քանակությամբ…

Գեներն էլի իրենցն անում են. անասնապահությամբ է զբաղված Ջանվելյանների ողջ տոհմը, բոլորն այս գործի մեջ են, մեծով–փոքրով: Անգամ 9–ամյա թոռնիկը` Գևորգը գիտի ինչն ինչոց է և լավ էլ պատկերացնում է, թե պապիկն ինչ է անում:

Ընտանիքն էլ տոհմիկ հայկական ընտանիք է իր ապրելակերպով, իր սովորույթներով, իր նիստ ու կացով: 13 հոգի ապրում են մի տան մեջ: Բաբոյով, տատով–պապով, հայր ու մայրով, թոռնիկներով: Չորս սերունդ:

Ես հենց այսպես եմ պատկերացնում այս գործը հայոց մեջ, երբ ազգային– ավանդական սկզբունքները գրագետ և առանց բարդույթի համակցվում են ժամանակակից աշխարհի ձեռքբերումներին, գիտության խոսքին: Այս ոլորտը` գյուղատնտեսությունը հենց այս ելակետով կարող է զարգանալ և միտված լինել ապագային:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: