Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Политика

Ո՞ւմ է ուղղված Պուտինի նախազգուշացումը

Չնայած օրերս Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման կոչ անող բանաձևի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի կարծիքը միանշանակ չէ, և Ֆրանսիան հայտարարում է, որ չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, հենց Արցախի կարգավիճակի հարցի շուրջ էլ ներկայումս ծավալվում են կարևոր զարգացումները։ Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳՆ-ների վերջին հաղորդագրություններից երևում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները շարունակելու հարցում Հայաստանը և ՄԽ արևմտյան համանախագահ երկրները կոնսենսուս ունեն։ Ի տարբերություն Հայաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի,  ինչպես ակնհայտ դարձավ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններից, ռուսական միջնորդության համար Արցախի կարգավիճակի հարց ներկայումս գոյություն չունի, քանի որ այդ հարցում Ռուսաստանը ճանաչում է ստատուս-քվոն, և կարգավիճակի հարցի քննարկումը պայմանավորում է փախստականների ու բոլոր տեղահանվածների իրավունքների դիտարկումից ու պաշտպանությունից հետո։ Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններից հրաժարումը Հայաստանի համար հավասարազոր կլինի ինքնասպանության։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, պատասխանելով հարցին, թե ո՞ւմ էր ուղղված այս նախազգուշացումը, և այս հարցով հնարավո՞ր են հայ-ռուսական տարաձայնություններ, ասաց, որ Ռուսաստանն իր դիրքորոշումները հստակ ձևակերպել է, որը հակամարտող կողմերն ընդունել են և ստորագրել հայտարարություն, որով կարևոր հանգրվանի են հասել հրադադար հաստատելու հարցում։

Ըստ նրա, հետագա զարգացումներում ևս կարծես Ռուսաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ, լուծել հումանիտար հարցեր, և կարևոր է ընդգծել, որ դա տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ։

«Ռուսաստանն ունի մտավախություններ, քանի որ իրավիճակն արևմտյան հուն տեղափոխելը կրում է Ռուսաստանի հետ մրցակցելու և գործընթացից դուրս չմնալու, այս տարածաշրջանում ազդեցություն ունենալու նպատակ։ Սակայն կոնկրետ իրավիճակը ցույց տվեց, որ այդ ազդեցությունը չկա, իրական լծակներ ունեն այս տարածաշրջանում Ռուսաստանը, Թուրքիան, իսկ Արևմուտքը փորձում է դուրս չմնալ տարածաշրջանից, չունենալով որևէ լծակ, ներկայություն և գործիք՝ ազդելու իրավիճակի վրա։ Հայաստանը գուցե ցանկանա հավասարակշռություն կամ փորձի ցույց տալ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի։ Ներկայումս կամ կձևավորվի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի նոր ուղղությունը, որը չափազանց խնդրահարույց է դիտարկվելու մյուս բոլոր խաղացողների կողմից։ Կարծում եմ՝ էական խնդիրներ այս փուլում Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան, և ՌԴ զգուշացումներն ուղղված են արևմտյան գործընկերներին, որոնք պատերազմի ընթացքում որևէ լուրջ նախաձեռնությամբ հանդես չեկան, չկարողացան դադարեցնել պատերազմը թեկուզ ճանաչմամբ կամ մեկ այլ նախաձեռնությամբ, ուստի ներկայումս նման քայլերը դիտարկվում են՝ որպես ոչ թե՝ աջակցություն հայկական կողմերին, այլ՝ հարված Ռուսաստանին և ռուսական ջանքերին։

Ինչ խոսք, սպասելի էր, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, չեն համակերպվելու այս պատկերին, բայց մինչև պատերազմի վերջին օրը և առավելապես դրա առաջին փուլում նրանք հնարավորություն են ունեցել կանգնեցնելու պատերազմը, սակայն պետք է ասել նաև այն, որ պատերազմը սկսվեց նաև այն պատճառով, որ թերացան նաև միջնորդները և նրանց օրակարգը։ Ի՞նչ կարող են նրանք առաջարկել հիմա, խիստ կասկածելի է, ինչպե՞ս նրանք կկարողանան դիմադրել տարածաշրջանում ամրապնդված Թուրքիային, որը մեծ խնդիրներ ունի Ֆրանսիայի հետ, և Ֆրանսիայի ակտիվության դեպքում Ադրբեջանը կշարունակի հեղինակազրկել Ֆրանսիային՝ որպես միջնորդ։ Այս հակամարտության ցանկացած կողմ և միջնորդ պետք է զգույշ լինեն, քանի որ մենք ականատես եղանք չափազանց թեժ և ողբերգական պատերազմի՝ ահաբեկիչների մասնակցությամբ։ Դեռ բազմաթիվ խնդիրներ է պետք լուծել՝ ինչպես քաղաքական, սահմանային, այնպես էլ՝ հումանիտար, և թվում էր, թե ամենաճիշտ պահը չէ աշխարհաքաղաքական մրցակցության համար, սակայն դրա նշաններն արդեն երևում են, և այդ ուղղությամբ ջանքերը շատ ցածր արդյունավետություն են ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի ներկայիս դիրքերի ֆոնին»,- ասաց Եվսեևը։

Առավել՝ այստեղ