Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц
Досуг

«Բանակ գնալուց առաջ Հայկը եղբորն ասել է՝ երբ ամուսնանաս, տղա ունենաս, անունը Հայկ կդնես». ո՞վ է արեւի համբույրին արժանացած 19-ամյա հերոսը

Հայկ Հարությունի Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր, 4 ամիս հետո զորացրվելու էր. ծառայում էր Հադրութի զորամասում: 19-ամյա հերոսն ու իր զինակից ընկերները քաջաբար մարտնչել են թեժ կետերում: Հայկ Սահակյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին, զինակից ընկերոջ՝ Մխիթարի հետ միասին կենդանի վահան են դարձել մյուս ընկերոջ՝ Ալբերտի համար՝ փրկելով նրա կյանքը։

«Խաղաղասեր, զուսպ, համարձակ, ազնիվ, արդարամիտ, նրբանկատ ու ժպտերես»,- հենց այս հատկանիշներով է նկարագրում իր զարմիկին արցախյան պատերազմում քաջաբար զոհված 19-ամյա Հայկ Սահակյանի (Ռիժիկի) քեռին՝ Արմեն Հովհաննիսյանը:

«Հայկը շատ խորը անձնավորություն էր և ինքնարտահայտման բազում ձևեր ուներ: Հոգատար էր, նվիրված… Հայկը խնայում էր իրեն տրված գումարը և բոլորիս համար նվերներ էր գնում:

Փոքր էր, ուզում էր սիրելիի՝ Լուիզայի համար նվեր գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել: Աշխատասեր ու հասուն մարդ էր:

Հայկն ու Լուիզան համադասարանցիներ էին ու իրար դպրոցական տարիներից էին սիրում: Ծրագրեր ունեին, որոշել էին նշանվել Հայկի զորացրվելուց հետո …մատանիներն էին ընտրել, անգամ որոշել էին՝ ով ինչ պիտի հագնի:

Վերջին օրերին, երբ Հայկը խոսել է Լուիզայի հետ, Լուիզան ասել է՝ խոսք տուր, որ կգաս: Հայկը ասել է՝ խոսք չեմ տալիս, որովհետև կռիվը թեժ է, բայց հետո ասել է՝ չկասկածես, հետ եմ գալու, որ մենք վերջնականապես միասին լինենք:

Հայկին կարելի էր միշտ կարդալիս տեսնել, կարդում էր այն, ինչը հետաքրքիր էր, ինքը չէր տեղավորվում դպրոցական դասերի սահմաններում, սիրում էր ընդլայնել իր գիտելիքները: Այդպես էլ չհասկացա, թե ֆեմինիզմի մասին որտեղից էր կարդացել:

Հայկը հետաքրքրասեր էր, ինքը բաց էր աշխարհի և մարդկանց առաջ: Չէր սիրում մարդկանց քննադատել, պիտակավորել. ինքը միշտ փորձում էր հասկանալ մարդու տեսակը: Չէր սիրում դատապարտել մարդկանց, նա հիշեցնում էր բոլորին, որ իրենք դատավոր չեն:

Ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին եթե մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության:

Անգամ բակի կատուներին էր կերակրում, ինքը բակի կատուների կերակրողն էր, ու Հայկի հուղարկավորությունից հետո, որ մենք եկանք տուն, քրոջս տան դռան առջև կատուներ էին հավաքվել… չգիտեմ՝ ինչ էին զգացել…

Հայկն անչափ կատակասեր էր, անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Թևը կոտրվել էր, ինքը ժպիտով ասում էր, որ ցավում է: Ինքը լացել, տխրել չգիտեր, ոչնչից չէր հուսահատվում:

Հայկը ասում էր՝ քեռ, հլը ասա, ո՞վ է աշխարհի ամենասիրուն տղան, ես քեզանից սիրուն եմ, չէ՞, ու ծիծաղում էր…

Բարձրահասակ էր, սպիտակամաշկ, ուներ շատ մեծ ու սիրուն նշաձև աչքեր, պեպեններ ուներ. նեղվում էր, ասում էր՝ քեռ, ի՞նչ անեմ, որ պեպեններս չերևան (փոքր տարիքում կաշկանդվում էր), իհարկե վերջում սիրեց իր պեպենները և հաշտվեց դրանց գոյության հետ: Տատիկը միշտ ասում էր՝ Հայկ ջան, մի նեղվիր. դա արևի համբույրն է:

Հայկին Ռիժիկ էին ասում՝ մազերը կարմիր էր և խիտ, արև տղա էին ասում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Հայկի քեռին:

Նրա խոսքով՝ եթե Հայկի ներսում ինչ-որ բան էլ կատարվում էր, ինքը դա թաքցնում էր, չէր սիրում որևէ մեկին անհանգստացնել:

«Անգամ մարտի ծանր պահերին ասում էր՝ հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, դուխով առաջ ենք գնում:

Տագնապի օրը Հայկն առավոտյան քնաթաթախ արթնացել է, վերցրել է օծանելիքը լցրել է իր և մյուս զինվորների վրա… ասել են՝ Հայկ, ի՞նչ ես անում, տագնապ է, ասել է՝ ախպեր, բա որ գերի ընկնենք, չեն ասի՝ էս փնթիներն ովքեր են:

Հայկին բոլորը սիրում էին, ինքը խաղաղություն էր բերում, կարողանում էր թեժ իրավիճակները հարթել, նվիրված ընկեր է եղել:

Երբ իրենց հրամանատարը վիրավոր է եղել, տղերքը սոված են եղել, ինքը իր ընկերների հետ ոտքով 4 ժամ գնացել և 4 ժամ էլ հետ է եկել, որ տղերքին ուտելիք բերի, և այդ ճանապարհին շատերը գնացել ու հետ չեն եկել: Ինքն իր ընկերների հետ թեժ մարտերին է մասնակցել:

Հայկը ոչ մի րոպե չի հանձնվել, ու ինքը Մխիթարի հետ փրկել է մյուս ընկերոջ՝ Ալբերտի կյանքը: Ալբերտը վիրավորված է եղել, իսկ Հայկն ու Մխիթարը մարմնով կենդանի վահան են դարձել Ալբերտի համար:

Վերջերս սահմանից վերադարձած տղան պատմում էր, որ զոհվելուց առաջ Հայկը զոհված կամ վիրավոր տղերքին գրկելով բերել է դիրքերին մոտ, որ ամեն զինվորի մարմինը հասնի իր հարազատներին… շատ էինք հուզվել դրանից»,- պատմում է հերոսի քեռին:

Հայկը նվագում էր ջութակ և կոնտրաբաս, փոքր տարիքում խաղում էր մյուզիքլներում,  կոնսերվատորիայի փոխարեն որոշել էր սովորել պոլիտեխնիկ համալսարանում:

Շարունակությունը՝  այստեղ