Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Азербайджанцы: Пашинян – лучшее, что случилось с кочевым народомАрмения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Захарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»
uncategorized

Սնղչի Հարութ. «Ես չեմ մրցում Հակոբ Բեգլարյանի հետ, ես մեր ժողովրդի սիրելին եմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենտրոն–Էրեբունի ընտրատարածքում ՀՀԿ–ից առաջադրված Հարություն Կարապողոսյանը՛ Սնղչի Հարութը, ով Էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավարն էր և լքեց ԲՀԿ–ն այն բանից հետո, երբ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը պատրաստվում էր առաջադրվել Ծառուկյան դաշինքից, լուրջ մրցակցության մեջ է ոչ միայն այլ կուսակցությունների (այդ թվում ԲՀԿ–ի), այլև հենց ՀՀԿ–ի թեկնածու Հակոբ Բեգլարյանի հետ, քանի որ Հակոբ Բեգլարյանը՝ ավելի ճիշտ նրա եղբայր Գագիկ Բեգլարյանը ամեն ինչ անում են՝ մյուս թեկնածուներին խաղից դուրս թողնելու համար: Տեղեկություն կա, որ Հակոբ Բեգլարյանի շտաբը ցուցակագրում է պոտենցիալ ընտրողներին ու ընտրակաշառք առաջարկում:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը ՀՀԿ–ից առաջադրված Հարություն Կարապողոսյանի հետ:

– Պարոն Կարապողոսյան, տեղեկություն կա, որ Ձեր ընտրատարածքում բավական լուրջ մրցակցություն կա հենց ՀՀԿ–ական թեկնածուների միջև, և որոշ մեծահարուստ թեկնածուներ՝ օրինակ Հակոբ Բեգլարյանը տարբեր ծառայություններ և ընտրակաշառք են խոստանում ընտրողներին, Դուք կարողանո՞ւմ եք մրցել նման պայմաններում:

– Նախ ասեմ, որ ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, իսկ ես չեմ մրցում ոչ մեկի հետ, ես մեր ժողովրդի սիրելին եմ, կներեք, որ էդպես եմ ասում, դա ինքնագովեստ չի: Ես 30 տարի մարդկանց կողքին եմ եղել, մարդկանց մեջ եմ: Եվ էսօր հերթական անգամ փորձում եմ էդ 30 տարվա կաթիլ–կաթիլ արածս գնահատել՝ ինչ դարձավ: Կդառնա՞ դա էն մակարդակի քվե, որն ինձ թույլ կտա գնալ ԱԺ, կգնամ, չի դառնա, շնորհակալություն կհայտնեմ ինձ ընտրողին և կսկսեմ նորից ինչպես ծառայել եմ, ծառայեմ և՛ ընտրողիս, և՛ չընտրողիս:

– Կարծում եք Ձեր՝ «ժողովրդի սիրելի լինելը» կբավարարի՞ հակադրելու տարբեր խոստումներին, նաև՝ ընտրակաշառքին:

– Միանշանակ, վստահ եմ: Ոնց եք պատկերացնում, մեր ազգաբնակչության մեջ չկա՞ն առողջ մարդիկ, որ գնահատում են մարդու էությունը և ոչ թե փողը կամ չգիտեմ ինչ: Ես էդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում: Յուրաքանչյուր մարդ իր աշխատանքն է անում, իր ծրագիրն է ներկայացնում: Ես ինչ–որ մեկի հետ չեմ մրցում, ես ներկայացնում եմ իմ ծրագիրը, ժողովուրդն ինձ ձայն կտա, կգնամ ԱԺ:

– Պարոն Կարապողոսյան, Դուք Էրեբունիում ԲՀԿ կառույցի ղեկավարն էիք, դուրս եկաք ԲՀԿ–ից ու առաջադրվեցիք ՀՀԿ ցուցակով, երբ ԲՀԿ–ից որոշել էր առաջադրվել Մհեր Սեդրակյանի տղան, Դուք հիմա ինչպե՞ս եք էդտեղ մրցում ԲՀԿ–ի հետ կամ ԲՀԿ–ի դեմ:

– Ես ԲՀԿ–ից դուրս չեմ եկել այդ պատճառով: Բացարձակ հերյուրանք է: Ինչ է նշանակում՝ նեղացել, դուրս եք եկել, չկա նման բան քաղաքականության մեջ: Մարդիկ իրենց վճիռները իրենք են կայացնում և մարդիկ իրենք են որոշում՝ որ քաղաքական ուժին հարեն, որին՝ չէ:

– Այդ դեպքում ինչպես հասկանանք Ձեր քաղաքական վարքագիծը, երբ դուք ԲՀԿ կառույցը ղեկավարելով, դուրս եկաք ու առաջադրվեցիք ՀՀԿ–ից:

– Դա իմ անձնական որոշումն է եղել և ես դա ոչ մեկի հետ չեմ քննարկում: Յուրաքանչյուր մարդ ունի իր աուդիտորիան, յուրաքանչյուր մարդ ունի իր ծրագիրը: Ժողովուրդն ում ծրագրին հավանություն կտա, կընտրի նրան, ինչի մասին ա խոսքը: Ես ոչ մեկի դեմ չեմ պայքարել իմ ամբողջ կյանքում: Եթե մի բան արել եմ, արել եմ հանուն: Ընդդեմը իմ համար չի, մրցակցությունը դեռ ընդդեմ չի: Ընդդեմ Ադրբեջանի եմ: Ես իմ երկրի զինվորն եմ: Ուզում եմ հզոր երկիր ունենամ, որ ոչ մեկի մտքով չանցնի մի հատ կրակի կամ քար շպրտի իմ երկիրը:

– Իսկ ՀՀԿ–ն կարո՞ղ է երկիրն այդ վիճակից դուրս հանել, քանի որ մենք տեսել ենք, թե ինչ է արել ՀՀԿ–ն իր պաշտոնավարման ժամանակ:

– Ձեր տեսածները ձեր տեսակետն ա, դուք ձեր տեսածները մի ասեք: Ես ծրագրային բազմաթիվ դրույթներ տեսնում եմ, այո, ՀՀԿ–ի ծրագրում: Դուք ինչ եք տեսնում, ոնց եք տեսնում, դա ձեր խնդիրն ա, ես ունեմ իմ տեսակետը:

– Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ սնղչին Ձեզ համար կոչում է, եթե ընտրվեք, շարունակելո՞ւ եք այդ գործունեությունը:

– Միանշանակ սնղչին ինձ համար կոչում է: Պատկերացրեք, գիշերը ժամը 2–ին մի փոքրիկի են բերում հոդախախտով, ի՞նչ եք կարծում, մանդատ ունենալու պարագայում պիտի ասեմ՝ դեպուտատ եմ, չե՞մ նայելու, միանշանակ, իջնելու եմ, նայելու եմ, շտկելու եմ: Դա ինձ չի խանգարելու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: