Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

«ՔԿ–ն ու ՊՆ–ն շահագրգռված չեն պարզել զինվորական օդանավակայանից 50 լիտր նավթի գողության ու ևս 1 տոննա դուրս բերելու խոստման դեպքը». փաստաբան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» խմբագրություն է դիմել քաղաքացի Ռոզա Ավագյանը՝ բողոքելով, որ չնայած 2014–ին ինքը ՀՀ քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Պաշտպանության նախարարության «Էրեբունի» օդանավակայանի պայմանագրային զինծառայող Իրինա Սարգսյանը զորամասից նախ 50 լիտր նավթ է հանել ու վաճառել իրենց, ապա խոստացել է որոշակի ժամանակի ընթացքում ընդհանուր առմամբ 1 տոննա թորած նավթ դուրս բերել օդանավակայանի տարածքից և դրա համար իրենցից վերցրել է 4000 ԱՄՆ դոլար, խաբեությամբ տիրացել է իրենց գումարին, իսկ գործը քննող քննչական մարմինները հիմնավորել են, որ նավթն էդտեղից դուրս չի եկել ու գործը կարճվել է:
«Ոչ մի քննություն չի նշանակվել «Էրեբունի» զինվորական օդանավակայանում, միայն հարցաքննվել են այն պաշտոնյաները, ովքեր եղել են անմիջապես Իրինա Սարգսյանի ղեկավար հանդիսացող անձինք, նրանք էլ, բնականաբար, հերքել են, որ կարող էր ինչ–որ անձ էդտեղից նավթ դուրս բերել և վաճառել: Այսինքն՝ պաշտոնատար անձանց հարցաքննել են, թե հնարավո՞ր է, որ ձեզնից այդ քանակով նավթ դուրս բերեն, ասել են՝ ոչ, որովհետև իրենք էլ կարող էին պատասխանատվության ենթարկվել»,– «Փաստի» հետ զրույցում ասաց գործով տուժող Ռոզա Ավագյանի ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը՝ շարունակելով. «ՊՆ–ն ու ՔԿ–ն ցանկացել են, որ գործը կոծկվի և նավթի թեման փակվի ու այլևս չշոշափվի, այլ դա դիտվի որպես գումարային քաղաքացիաիրավական հարաբերություն, ու գործի քննությունն այդ ուղղութամբ են տարել: Ոչ միայն նավթի խնդիրը չբացահայտվեց, այլ նաև՝ քննիչների ապօրինությունները, և արդյունքում քրեական գործի վարույթը կարճվեց»:
Ըստ փաստաբանի՝ իր վստահորդին՝ Ռոզա Ավագյանին, ՊՆ զինծառայող Իրինա Սարգսյանը, ով Ռոզա Ավագյանի եղբոր կինն է, առաջարկել է թորած նավթով պատրաստված բուսական դեղամիջոցով բիզնես սկսել, քանի որ Ռոզա Ավագյանը ևս օգտագործում է այդ դեղամիջոցը, ու խոստացել, որ հենց ինքն էլ նավթը կբերի զորամասից: Առաջին 50 լիտրն իսկապես բերել է, ապա խոստացել ժամանակի ընթացքում 1 տոննա նավթ հանել քիչ–քիչ ու դրա դիմաց վերցրել է 4 հազար դոլար, որն այժմ հրաժարվում է վերադարձնել:
ՔԿ–ն բողոքի հիման վրա հարուցել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով, սակայն գործի ընթացքում Իրինա Սարգսյանին ոչ մի մեղադրանք չի ներկայացվել: Փաստաբանի խոսքով՝ դրանից հետո Ռոզա Ավագյանը դիմում է զինվորական քննչական գլխավոր վարչություն, հաղորդում է ներկայացնում հանցագործության վերաբերյալ, հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունենում, Ռոզա Ավագյանին էլ քրեական գործի շրջանակներում ճանաչում են տուժող, հարցաքննում են բոլոր քննիչներին, որովհետև գործով վկա Գրիգոր Միքայելյանը, պարբերաբար բողոքներ է հայտնում քննիչների դեմ:
«Արդյունքում, 2016թ–ի փետրվարի 24–ին ՀԿԳ ավագ քննիչ Սամվել Սարգսյանի կողմից կայացվել է քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու մասին որոշում, որը տուժող կողմը օրենքով սահմանված ժամկետում և կարգով բողոքարկել է ՀՀ զինվորական դատախազություն: Բացի այդ, նա էլ ամեն ինչ անում է, որ գործը փակվի և որոշ ժամանակ առաջ գործով վկա Գրիգոր Միքայելյանին կանչում և առաջարկում է վերցնել իր մոտ առկա 2000 դոլարը, որպես պարտքի գումար: Գրիգոր Միքայելյանը հրաժարվում է վերցնելուց՝ ասելով, որ իրենից խաբեությամբ գումար է վերցրել միայն Իրինա Սարգսյանը ու հենց նա է իրեն պարտք: Դրանից հետո գործը կարճվում է, հիմա արդեն այդ գործը Վճռաբեկ դատարանի քննության փուլում է»:
Քննության ընթացում անհետանում է նաև Ռոզա Ավագյանի տանից արձանագրությամբ առգրավված 50 լիտր նավթը և քննության վերջում պարզվում է, որ 50 լիտր նավթը չկա, ընդամենը 7 լիտր է:
«Բացի այդ, փորձաքննություն է կատարվում, և ըստ փորձագետի եզրակացության՝ այդ նավթը չի հանդիսանում ավիացիոն ռեակտիվ շարժիչների համար վառելիք, այլ ընդամենը դիզելային վառելիք է: Գրիգոր Միքայելյանը իր մոտ մնացած 1 լիտր չափաբաժինը ներկայացնում է անկախ փորձագիտական կենտրոն լաբորատորիա և տալիս են մեկ այլ եզրակացություն, որ այն հանդիսանում է ավիացիոն վառելիք: Մենք միջնորդել ենք, որ հակասական եզրակացությունների առկայության պարագայում արվի կրկնակի փորձաքննություն, ինչը մերժվեց»,– ասաց փաստաբանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: