Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Կարեն եւ Սամվել Կարապետյանների ընտանիքը (ֆոտո)

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական եւ հասարակական ազդեցիկ գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք Կարեն եւ Սամվել Կարապետյաններին եւ նրանց ընտանիքը։ 

новый коллаж

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող միլիադրատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության նախագահ Սամվել Կարապետյանը ծնունդով Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղից են (այժմ Տաշիր)։ 

Կարեն Կարապետյանը եղբորից մեծ է չորս տարով։

Նա ծնվել է 1961թ. մարտին։

Ավարտել է նախ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա նաեւ՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:

6

Կարեն Կարապետյանը նախ աշխատել է Կալինինոյի շրջանում որպես ուսուցիչ, հետո հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, այնուհետեւ ՝ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ: 

1995-ից մինչեւ 2008թ. չորս անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, որից հետո զբաղեցրել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այժմ Կարեն Կարապետյանը կրկին ԱԺ պատգամավոր է։ 

Նա ամուսնացած է Անուշ Ղազարյանի հետ եւ ունի երեք երեխա:

5

Կարեն Կարապետյանի ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորիայի հետ։

ff

10457774_669979926421581_3270709404318212251_n

Ի դեպ՝ Վահեն ու Վիկտորիան իրենց որդուն Սամվել են անվանել։

Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

վահե

Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանն է։ Նա եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։

12781942_980199372017739_1496461060_n

12784770_980199402017736_1650930961_n

Narek

Նարեկ Կարապետյանի հարսանիքը տեղի ունեցավ նախորդ տարի. նրա կինն Աննան է։

Ներկայացնում ենք հարսանեկան խնջույքից մի քանի լուսանկարներ.

12787979_980205402017136_1274254263_n

12077221_980205452017131_1938526468_n

12788299_980205422017134_304485944_n

Միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով Forbes-ի ցուցակում իր $4 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 26-րդ տեղը, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ Եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ, որից հետո ստեղծել ՝ «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Սամվել Կարապետյանն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ։ 

Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերությունննե՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12 տեղը։ 

2

3

Սամվել Կարապետյանը արժանացել է հետեւյալ պարգեւներին.

Ռուսաստանի Դաշնության բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», 2001 Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2001 Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2003 «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշան և «Ոսկե Օլիմպ» կրծքանշան, 2005 Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2011[3] «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2015) 

7\

Սամվել Կարապետյանն ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։

«Կրտսեր որդիս սովորում է դպրոցում, իսկ ավագը պատասխանատու է ընկերությունում կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Աղջիկս աստիճանաբար ներառվում է ընտանեկան բիզնեսում։ Ինձ համար բնական էր, որ իմ երեխաները կլինեն բիզնեսում։ Նրանք դա գիտեին, իսկ որ ամենակարևորն է՝ դա ցանկանում էին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, նրանցից ոչ մեկը նույնիսկ չի պատկերացրել իր ապագան մեկ այլ տեղ»,-պատմում է գործարարը։ 

Կարապետյանի կարծիքով՝ իր երեխաներին շատ ճիշտ է դաստիարակել, մանկուց ստեղծվել է համապատասխան միջավայր։ Բացի այդ, առկա է եղել գեների գործոնը։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- խոստովանում է նա։ 

4

Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում: 

տատա\

կառ

Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը վերջերս հայտնվել է «ForbesWoman» ամսագրի շապիկին։

Wnews.am-ն արդեն հրապարակել է ամսագրին տված նրա հարցազրույցը, որը կարող եք կարդալ այստեղ։

«Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը»,- ասում է Տաթեւիկ Կարապետյանը, ով հանդիսանում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչը։ 

textim__3255279_ts1456408499

Տաթեւիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ամուսնացած է։ Նրա ամուսինը եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։

12767468_980210158683327_647708993_n

Նրանք որդի ունեն, ում անունը Սամվել է։

12782271_980210222016654_1503693900_n

Սամվել Կարապետյանի ավագ որդին Սարգիսն է։

Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։

2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։

Саркис-Карапетян

սս

ասա

դդ

կյ

դսդս