Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank
Право

Սուտ մատնություն կատարելու 2 դեպքով կայացվել են մեղադրական դատավճիռներ. Դատախազություն

ՀՀ դատախազությունը, մեծապես կարևորելով հանցագործությունների բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ քաղաքացիների սերտ համագործակցությունը, հանցագործության դեպքերի մասին տվյալներ տրամադրելու նախաձեռնողականությունը, միաժամանակ ընդգծում է, որ անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելը, մարդկանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց, հանցավոր արարք կատարելու մեջ գիտակցված ձևով հանիրավի մեղադրելը, այսինքն` սուտ մատնություն կատարելը, քրեական օրենքով հետապնդելի արարք է, ինչի մասին հանրության իրազեկվածությունն ունի կանխարգելիչ նշանակություն, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Ըստ այդմ՝ 2019թ. հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գ. Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես, Գ. Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, թե իբր բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով Ոստիկանության նշված բաժնի ՔՀԲ երեք օպերլիազորները 2019թ. ապրիլի 11-ին` ժամը 13:30-ի սահմաններում, իրեն բաժին բերման ենթարկելուց հետո կազմել են բերման ենթարկելու վերաբերյալ կեղծ արձանագրություն՝ կեղծելով բերման ենթարկելու ժամը: Բացի այդ, ըստ տրված հաղորդման, նույն աշխատակիցները, ինչպես նաև բաժնի պետն իր հասցեին հնչեցրել են «մատները ջարդելու, կալանավորելու, կյանքը դժոխք դարձնելու» սպառնալիքներ` պահանջելով ընդունել Շիրակի մարզի Հացիկ և Առափի գյուղերից կատարված գողություններն իր կողմից կատարելու հանգամանքը:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ամբողջությամբ հերքվել են Գ.Վ.-ի կողմից հաղորդմամբ հայտնված տեղեկությունները: Մասնավորապես, բացի բազմաթիվ վկաների հերքող ցուցմունքներից, Գ.Վ.-ն 2019թ. օգոստոսի 9-ին վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումով և դրա վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունքով ինքն է հերքել հաղորդման և սկզբնական ցուցմունքում նշված հանգամանքները: Բացի այդ, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս առանց որևէ մեկի ուղղորդման Գյումրի քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկում և Շիրակի մարզի Հացիկ ու Առափի գյուղերում մատնացույց է արել այն տները և մանրամասն նկարագրել դրանց ներսի հատվածների դասավորությունները, որտեղից կատարել կամ փորձել է կատարել գողություններ:

2019թ. օգոստոսի 15-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն) հարուցվել է քրեական գործ: Սեպտեմբերի 6-ին Գ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2020թ. օգոստոսի 12-ին դատարանի դատավճռով Գ. Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` 2 ամիս ժամկետով կալանք, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

ՀՀ ՀՔԾ-ում քննված մեկ այլ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության դեպքով հարուցված քրեական գործով ապացույց կեղծելու՝ իր ցուցմունքում՝ նշված ծանր հանցագործության կատարմանն իր ականատես լինելու վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելու հանցավոր արարք կատարելու մեջ։

Նախաքննությամբ լիովին հերքվել են քննիչին վերագրված հանցավոր արարքները: Մասնավորապես՝ Վ.Գ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ավագ քննիչն իր ցուցմունքում կեղծ տեղեկություններ չի մտցրել, իրականում ինքն ականատես է եղել հանցագործության դեպքին, իսկ սուտ հաղորդում տալը պատճառաբանել է նրանով, որ կարծել է, թե դրանով կարող է օգնել գործով որպես տուժող ներգրավված ընկերոջը: Բացի այդ՝ դեպքին Վ.Գ.-ի ականատես լինելու վերաբերյալ ցուցմունք է տվել նաև տուժողը՝ նրա ընկերը, իսկ դեպքի վայրի զննությանը մասնակցած Վ. Գ.-ն առանց որևէ միջամտության մատնացույց է արել դեպքի վայրը, ինչը հաստատվել է ներկաների ցուցմունքներով և լուսանկարներով:

Նախաքննության արդյունքում մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն միացվել է դատարանի վարույթում քննվող՝ Վ.Գ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական գործին՝ նկատի ունենալով, որ վերջինով Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով՝ խմբով` ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկին կից նկուղից ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակության փորձ կատարելու համար:

Մինչ դատաքննություն սկսելը Վ.Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և խնդրել կիրառել դատական քննության արագացված կարգ, ինչը բավարարվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.08.2020թ. դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել 6 ամիս ազատազրկման և 800.000 ՀՀ դրամ տուգանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան մեկուկես տարի ժամկետով: