Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
Общество

Աշխատանք՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում. մանրամասներ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի գործունեության շրջանակներում փորձագետների ներգրավման համար: Ծրագիրը իրականցվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ' ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, որի շրջանակներում նախատեսվում է Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգողի գրասենյակի (այսուհետ' Գրասենյակ) համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքներում փորձագետների ներգրավման հնարավորություն 10-ամսյա ժամկետով: Փորձագետ 1: Աշխատանքների կազմակերպման մասնագետ Փորձագետին ներկայացվող պահանջները • Կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ ոլորտներում. • Առնվազն 5 տարվա փորձ ՏՏ, բիզնեսի, ֆինանսների կամ հարակից ոլորտներում. • Համակարգչային ճարտարագիտության, անվտանգության, ցանցի, համակարգի կառավարման և տվյալների բազաների հետ աշխատելու գերազանց հմտություններ. • Վերլուծական, ծրագրերի կառավարման և պլանավորման գերազանց հմտություններ. • Բազմամասնագիտական թիմի հետ աշխատելու ունակություն. • Հայերենի և Անգլերենի գերազանց իմացություն. • Ռուսերենի իմացությունը ցանկալի է: Կատարվող աշխատանքի բնույթը • Փոխվարչապետի խորհրդականի և Գլխավոր տեղեկատվական համակարգողի թիմի (այսուհետ՝ Համակարգող թիմ) վերահսկողության և համակարգման ներքո աշխատանքների իրականացում՝ արդյունքների ժամանակին և արդյունավետ ներդրմամբ' փաստաթղթերի և աշխատանքային պլաններին համապատասխան, ներառյալ նոր ՏՏ համակարգերի նախագծման և ներդրման աշխատանքների իրականացում. • ՏՏ համակարգեր արդյունավետության մշտադիտարկում և ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում գործող օրենսդրության շրջանակներում. • Պետության կողմից մատուցվող ծառայությունների բիզնես գործընթացների վերլուծություն և ՏՏ կարիքների համար առաջարկությունների մշակում. • Ծրագրերի ընթացքի կառավարում օգտագործելով համապատասխան կատարողականի հիմնական ցուցանիշները, չափումները, գործիքները և դրանց հիման վրա Համակարգող թիմի համար կատարողականի նախապատրաստում. • Բիզնես նպատակների և կարիքների գնահատում. • Ծրագրի ընթացքի և կարգավիճակի, իրականացվող աշխատանքների և հանձնարարությունների վերաբերյալ զեկույցների պատրաստում. • Շահառուների հետ քննարկումների և խորհրդակցությունների կազմակերպում. • Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում: Փորձագետ 2: Իրավաբան-փորձագետ Փորձագետին ներկայացվող պահանջները • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ. • Իրավական ակտերի նախագծման, ներառյալ ենթաօրենսդրական ակտերի մշակման, փորձառություն. • Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ. • ՀՀ իրավական տեխնիկայի կատարյալ իմացություն. • Էլեկտրոնային կառավարման, անձնական տվյալների պաշտպանության և հարակից ոլորտային իրավական ակտերի իմացություն. • Հայերենի կատարյալ իմացություն. • Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է: Կատարվող աշխատանքի բնույթը • Օրենսդրական դաշտի վերլուծություն, բացերի վերհանում թվային փոխակերպման, էլեկտրոնային կառավարման և նորարարության ոլորտներում. • Էլեկտրոնային կառավարման և թվայնացման ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով առաջարկությունների փաթեթի մշակում. • ՀՀ-ում թվայնացման և ծառայությունների մատուցման ոլորտներին առնչվող իրավական ակտերի վերանայում. • Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում. • Շահառուների հետ քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցություն: Փորձագետ 3: Իրավաբան-փորձագետ Փորձագետին ներկայացվող պահանջները • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ. • Իրավական ակտերի նախագծման, ներառյալ ենթաօրենսդրական ակտերի մշակման, փորձառություն. • Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ. • ՀՀ իրավական տեխնիկայի կատարյալ իմացություն. • Էլեկտրոնային կառավարման, տվյալների պաշտպանության և հարակից. ոլորտային իրավական ակտերի իմացություն. • Հայերենի և Անգլերենի կատարյալ իմացություն. • Ռուսերենի իմացությունը ցանկալի է: Կատարվող աշխատանքի բնույթը • Օրենսդրական դաշտի վերլուծություն, բացերի վերհանում՝ թվային փոխակերպման, էլեկտրոնային կառավարման և նորարարության ոլորտներում. • Էլեկտրոնային կառավարման ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով առաջարկությունների փաթեթի մշակում. • ՀՀ-ում թվայնացման և ծառայությունների մատուցման ոլորտներին առնչվող ակտերի վերանայում. • Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում.Փորձագետ 4: Իրավաբան-օգնական Փորձագետին ներկայացվող պահանջները • Առնվազն իրավագիտության մագիստրոսի աստիճան. • Իրավական ակտերի նախագծման, ներառյալ ենթաօրենսդրական ակտերի մշակման փորձը ցանկալի է. • ՀՀ օրենսդրության, օրենսդրական ընթացակարգերի իմացություն. • Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ. • ՀՀ իրավական տեխնիկայի իմացություն. • Էլեկտրոնային կառավարման, տվյալների պաշտպանության և հարակից. ոլորտային իրավական ակտերի իմացություն. • Հայերենի և Անգլերենի կատարյալ իմացություն. • Ռուսերենի իմացությունը ցանկալի է: Կատարվող աշխատանքի բնույթը • Մասնակցություն օրենսդրական դաշտի վերլուծությանը, բացերի վերհանմանը թվային փոխակերպման շրջանակներում. • Մասնակցություն Էլեկտրոնային կառավարման ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներին. • ՀՀ-ում թվայնացման և ծառայությունների մատուցման ոլորտներին առնչվող իրավական ակտերի վերանայման աշխատանքներում ներգրավվածություն. • Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում. • Շահառուների հետ քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցություն. • Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում. • Փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքների ապահովում: Փորձագետ 5: ՏՏ մասնագետ Փորձագետին ներկայացվող պահանջները • Կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ ոլորտներում. • Առնվազն 2 տարվա փորձ էլեկտրոնային ծառայությունների ներդրման և թվայնացման ոլորտներում. • Էլեկտրոնային ծառայությունների ներդրման և ավտոմատացման բնագավառում իրականացված ծրագրեր. • Էլեկտրոնային կառավարման համակարգերի համար տեխնիկական փաստաթղթերի մշակման փորձ. • Հայերենի և Անգլերենի կատարյալ իմացություն. • Ռուսերենի իմացությունը ցանկալի է: Կատարվող աշխատանքի բնույթը • Պետական էլեկտրոնային կառավարման հարթակների փորձարկում և գնահատում • Վերլուծության իրականացում և համապատասխան առաջարկությունների ներկայացում պետական կայքերի համար միասնական ստանդարտների ներդրման վերաբերյալ • Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում. • Շահառուների հետ քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցություն. • Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում: Դիմելու ընթացակարգ և պայմաններ Հարցազրույցը անցկացվելու է առցանց եղանակով: Նախքան հարցազրույցի անցկացումը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV), 2. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիր և այլն), 3. կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն) Փաստաթղթերի լուսապատճենները պետք է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Թեմա (subject) դաշտում անհրաժեշտ է նշել «Փորձագետի անվանումը (օր.՝ Իրավաբան-փորձագետի)» ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցություն: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2020 թվականի Օգոստոսի 31-ը ներառյալ: Ներկայացվող պահանջներին համապատասխանող և նախնական ընտրություն անցած սահմանափակ թվով թեկնածուներ կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցի ընթացքում ընտրված թեկնածուները լրացուցիչ կծանուցվեն և կհրավիրվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Փոխվարչապետի գրասենյակ: Գրասենյակ անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով (անձնագիր, նույնականացման քարտ): 

Ավելին՝ այստեղ