Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Շատրվանների գործարկումը մարտին կամ իրանական Նովրուզը Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նովրուզի օրերին՝ մարտի 19–ից ապրիլի 3–ն ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է Երևանի Հյուսիսային պողոտայում տոնական հյուրասիրություն և Նովրուզի տոնավաճառ կազմակերպել: Ինչպես նաև իրանցի հյուրերի համար նշված ժամանակահատվածում Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները կգործարկվեն: Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության պետական կոմիտեից՝ ի պատասխան «Փաստի» հարցմանը:

Վերջին տարիներին դինամիկ զարգացել է իրանական շուկան և ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: 2009–16 թթ. Իրանից Հայաստան ժամանումների թիվն ավելացել է ավելի քան 2 անգամ: Այսպես 2009 թ.–ին Հայաստան էր այցելել 87 հազար 214, իսկ արդեն նախորդ տարի՝ 188 հազար 851 զբոսաշրջիկ:

Նշենք, որ միաժամանակ ավելացել են նաև հունվար–մարտ ամիսներին Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը: Ի դեպ 2016 թ.–ին 2015 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 45%–ով: 2015 թ. հունվար–մարտ ամիսներին Հայաստան է այցելել 26 հազար 380, իսկ 2016 թ.՝ 38 հազար 415 զբոսաշրջիկ: Իսկ միայն մարտ ամսին Հայաստանի սահմանային անցման կետերով Իրանից Հայաստան ժամանումների թիվը անգամ կրկնապատկվել է: Մասնավորապես նախորդ տարվա մարտին 2015 թ. մարտ ամսվա համեմատությամբ Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների 50 տոկոսից ավելի աճ է գրանցվել: Ավելի ստույգ՝ թիվն ավելացել է 53,9%–ով:

Միաժամանակ, Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտ ամսից (ապրիլ ամսվա փոխարեն) հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջինները մարտ ամսին տոնում են իրենց Ամանորը՝ Նովրուզը, և նախընտրում են այն անցկացնել Հայաստանում:

Ըստ Զբոսաշրջային պետական կոմիտեի՝ զբոսաշրջային այցերի ավելացմանն է նպաստել նաև 2016 թ. հունիսի 5–ին ՀՀ և ԻԻՀ Կառավարության միջև ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրը:

Նովրուզի օրերին՝ մարտի 15–ից ապրիլի 3–ը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է Հայաստանի և Երևանի վերաբերյալ պարսկերեն զբոսաշրջային ամսագրեր տեղադրել ՀՀ սահմանային անցման կետերում` մասնավորապես Մեղրու անցակետի սպասասրահում տեղակայված առանձին վահանակի վրա և դրանց՝ Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկներին անվճար տրամադրում:

Զբոսաշրջության պետական կոմիտեն մտադիր է պարսկերեն շնորհավորական, տեղեկատվական և Հայաստանի գրավչությունները ներկայացնող պաստառներ տպագրել և տեղադրել Երևան–Մեղրի ավտոճանապարհին: Նովրուզի օրերին Երևան–Մեղրի ավտոճանապարհի լուսավորության ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն, ճանապարհների անվտանգության ապահովման նպատակով տեսանելի վայրերում շարժական շտապօգնության մեքենաներ և արագ արձագանքման համակարգեր (թեժ գիծ) կլինեն:

Ըստ հարցման պատասխանի՝ 2013 թ. ՀՀ սահմանային անցման կետերում իրականացված վիճակագրական հետազոտության տվյալների համաձայն` մեկ ներգնա զբոսաշրջիկի մեկ այցելության ընթացքում միջին ծախսը գնահատվում է շուրջ 726 ԱՄՆ դոլար, առանց միջազգային տրանսպորտի: Միաժամանակ հաշվի առնելով, որ այդ տվյալները ձևավորվել են 2013 թ. հետազոտության արդյունքում՝ այսօրվա ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման գործընթացում, ներգնա զբոսաշրջիկի միջին ծախսերը կազմում են շուրջ 800 ԱՄՆ դոլար:

Եթե դիտարկենք նախորդ տարվա տվյալները և այն, որ միայն 2016 թ. մարտ ամսին Հայաստան է այցելել մոտ 30 հազար իրանցի զբոսաշրջիկ, ապա խոսքը գնում է 24 միլիոն դոլարի մասին, ինչն այս տարի ամենայն հավանականությամբ դեռ կավելանա: Ու այստեղ բնավ էական չէ, թե զբոսաշրջիկը ինչ ազգություն, կրոնական դավանանք կամ աշխարհընկալում ունի: Կարևորը՝ նրանք Հայաստան գումար են բերում և զարկ տալիս մեր զբոսաշրջությանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: