Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»
Видео

ԱԺ պատգամավորների և նրանց հարազատների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել. Ոստիկանություն (տեսանյութ)

Մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։
Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կրասնոդար ժամանած ինքնաթիռի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 40 տոննա առանց ակցիզային տուրքի «Zenon» և «Magnus» ծխախոտներ, որոնք արտադրված են Կոտայքի մարզում գործող «ARMENIAN TOBACCO COMPANY» ընկերությունում։ Ինքնաթիռի օդաչուի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նշված բեռը պետք է տեղափոխվեր Հայաստանից ՌԴ Սիմֆերոպոլ քաղաք՝ Կրասնոդարում սահմանային հսկողության նպատակով միջանկյալ վայրէջքով։ Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքը ստացողը Կանադայում գրանցված «VOLAX PROMOTIONS» ընկերությունն է եղել, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Բեռը տեղափոխվել է ինքնաթիռի սեփականատիրոջ՝ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող «АСК МЧС России» և ռուսական «LLC T-Trans» տրանսպորտային ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։
Համաձայն առաքման սխեմայի՝ նշված ապրանքը նախ պետք է ՀՀ-ից ինքնաթիռով տեղափոխվեր Սիմֆերոպոլ քաղաք, այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Ղազախստանի տարածքով դեպի Աֆղանստան։ Նշված վայրերի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ այդ լոգիստիկան անտրամաբանական է թվացել ՌԴ իրավասու մարմիններին։ Նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ իրավասու մարմինների մոտ կասկածներ են առաջացել, որ տվյալ ծխախոտները կարող են նախատեսված լինել ՌԴ տարածքում ապօրինի վաճառքի համար և հնարավոր է նման կերպ հարկերից խուսափելու արդյունքում ՌԴ-ին պատճառվեր շուրջ 100․000․000 ռուբլու վնաս։
Ստացված տեղեկությունների հիման վրա քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված պայմանագրի և 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված համապատասխան հավելվածի համաձայն՝ իր արտադրանքի տվյալ խմբաքանակը վաճառել է «Volax Promotions LP» միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը՝ տվյալ ապրանքը բացառիկ իրավունքով Աֆղանստան արտահանելու պայմանով։
Ապրանքի մատակարարումը գնորդին իրականացվել է ըստ պայմանագրի FCA /Free Carrier՝ ազատ փոխադրող/ INCONTERMS պայմանով, ինչը սահմանում է, որ մատակարար ընկերության իրավասությունները սահմանափակվել են արտադրանքը «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային պահեստ տեղափոխելու և հանձնելու պահից /FCA Zvartnots/։
Միաժամանակ, սահմանված կարգի համաձայն՝ արտադրող և մատակարարող հանդիսացող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվարի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրվել է ապրանքի ծագման վերաբերյալ եզրակացություն։ Բացի այդ, 2020 թվականի ապրիլի 25-ին ծխախոտ արտադրող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն արտահանվող ապրանքի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացվել է մաքսային մարմիններին։
Ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքի, դիզայնի և մակնշման պայմանները համաձայնեցված են եղել գնորդ կողմի հետ՝ պայմանագրով սահմանված կարգով, իսկ ՀՀ մաքսային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ ՀՀ-ից Աֆղանստան արտահանման մասով մակնշման որևէ սահմանափակումներ և հատուկ պահանջներ նախատեսված չեն։
ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը և արտադրանքը, համաձայն պայմանագրի, ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը, այնուհետև մաքսային օրենսդրության պահանջների պահպանմամբ իրականացվել է բեռի արտահանման հայտարարագրումը։
Բեռը ՀՀ տարածքում գնորդին հանձնելու և բեռի արտահանումը սահմանված կարգով ձևակերպելու պահից «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրել դրա հետագա տեղաշարժի համար, և գնորդ կազմակերպությունն ինքնուրույն է որոշել բեռի տեղափոխման եղանակները, երթուղին, տրանսպորտը և այլն։
Պարզվել է նաև, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊ ընկերությունը դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրերի շրջանակներում արտահանման եղանակով մինչ օրս «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը վաճառել է ընդհանուր՝ 933․940․00 ԱՄՆ դոլարին համարժեք արտադրանք, որից 551․070․00 ԱՄՆ դոլարի արտադրանքը արդեն իսկ վաճառվել և արտահանվել է համաձայն պայմանագրի, իսկ մեկ այլ պայմանագրի շրջանակներում արտահանվել է ևս 382․870․00 ԱՄՆ դոլարին համարժեք ծխախոտ, ինչի համար որպես կանխավճար վճարվել է 202․410․00 ԱՄՆ դոլար, իսկ 180․460․00 ԱՄՆ դոլարը դեռևս չի վճարվել, քանի որ ամբողջությամբ չեն կատարվել վերը նշված պայմանագրով նախատեսված ծխախոտի արտահանման պարտավորությունները։
Միաժամանակ անդրադարձ է կատարվել արտահանված ծխախոտների հայտարարագրված՝ առաջին հայացքից շուկայականից ցածր գներին։ Պարզվել է, որ համաձայն հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանումը համարվում է ակցիզային հարկից ազատված գործարք, որը ՀՀ տարածքում իրացնելու դեպքում, հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, անկախ վաճառքի գնից՝ մեկ տուփի հաշվով կհարկվեր 192․5 դրամով։
Համաձայն հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի և կառավարության համապատասխան որոշման՝ արտահանման ժամանակ էլեկտրոնային եղանակով հաշիվ դուրս գրելու պարտավորություն չի նախատեսվում, իսկ ըստ 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանման ժամանակ ԱԱՀ-ի դրույքաչափը 0 տոկոս է։
Բացի այդ, ստացվել են «Արմենիան Տոբակո Քոմփանի» և «VOLAX PROMOTIONS LP» ընկերությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած էլեկտրոնային նամակագրության վերծանումները, որոնցով հիմնավորվում է, որ բանակցություններն իրոք վարվել են ռուսական կազմակերպության ազգությամբ ռուս ներկայացուցիչների, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ենթադրյալ գնորդների հետ։ Բովանդակությամբ փաստվում է նաև, որ, այսպես կոչված՝ առգրավված ապրանքն ընդամենը տեղափոխվել է Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր պահպանման պահեստ, սակայն ՌԴ իրավապահ մարմինների կողմից մատակարար կազմակերպությանը որևէ պահանջներ կամ մեղադրանքներ չեն առաջադրվել և ապրանքի վրա որևէ արգելափակումներ կամ սահմանափակումներ չեն կիրառվել։
«Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ տնօրենի հետ հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ ընկերությունը ստեղծված օրվանից զբաղվում է ծխախոտի արտադրությամբ, և արտադրանքը վաճառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ իրականացվում է արտահանում։ Հիմնական արտադրանքը մատակարարվում է «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը և համաձայն պայմանագրի՝ գնորդը ապրանքը պետք է վաճառի միայն Աֆղանստանի տարածքում։
Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվածի վերաբերյալ, թե Կրասնոդարում ձերբակալվել է 40 տոննա առանց աքցիզ հայկական ծխախոտ, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ բեռը ձերբակալված չէ և ըստ իրենց տեղեկությունների՝ քրեական գործ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։
Այսպիսով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։