Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Անահիտ Բախշյանը «Մարտիկ» հիմնադրամին օգնեց գտնել «կորցրած» հաշվեհամարն ու սեփական հասցեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թ.–ին «Մարտիկ» հիմնադրամին 100 դոլար գումար փոխանցելու պարզ ցանկությունն ի կատար ածելու ճանապարհին Անահիտ Բախշյանը հայտնաբերել է, որ անհիշելի ժամանակներից ո՛չ հիմնադրամը կա, ո՛չ էլ բանկային հաշվեհամարները:
Տեղեկացնենք, որ հիմնադրամի ստեղծման ժամանակ՝ 2002 թ.–ին, այն գրանցված է եղել Երևան քաղաքի Գևորգ Չաուշ 60 հասցեում, որը նախկինում եղել է ՊՆ–ի հաշվեկշռում, իսկ դրամով և արտարժույթով բացված հաշվեհամարները եղել են «Հայխնայբանկում», որը նույնպես գոյություն չունի:
Հիշեցնենք, որ 2004 թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ–ն ձեռք բերելով «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը՝ 70% + 1 բաժնետոմս, «Հայխնայբանկ» ՓԲԸ–ն ներգրավեց ռուսական ՎՏԲ բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում: 2006 թ. հունիսին, արդեն անվանափոխվեց և այն վերանվանվեց «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի:
2007 թ. հուլիսին ՎՏԲ բանկ ԲԲԸ–ն ձեռք բերեց նաև բաժնետոմսերի մնացած՝ 30% – 1 բաժնետոմսը և դարձավ «Հայխնայբանկ» ՓԲԸ–ի միանձնյա բաժնետերը:
Անահիտ Բախշյանի փնտրտուքներից հետո, հանկարծ պարզվել է, որ «Մարտիկ» հիմնադրամը տեղափոխվել է Մելիք Ադամյան 2/1 հասցե, իսկ բանկի նոր հաշվեհամարը գրանցված է «Արդշինինբանկ»–ում:
«Այս փոփոխությունները եղան այն ժամանակ, երբ ես ուղղակի դիմեցի պարոն Արթուր Աղաբեկյանին և ասացի, որ ուզում եմ «Մարտիկ» հիմնադրամին 100 դոլար փոխանցել: Ես հարցրեցի ո՞ւր փոխանցեմ: Իմ դիմելուց հետո ամեն ինչն անմիջապես փոխվեց և ես կատարեցի փոխանցումը»,– ասաց Ա. Բախշյանը:
Փոխանցում կատարելուց հետո Ա. Բախշյանի անունը գրանցվել է 12404 համարի տակ: Ստացվում է, որ այդ պահի դրությամբ հիմնադրամը պետք է, որ առնվազն 1 մլն 240 հազար 400 դոլար գումար ունենար: Պարադոքսն այն է, սակայն, որ հիմնադրամի 15 քարոզիչների կողմից ներգրաված անդամների ընդհանուր թիվը 8116 է: Ու եթե նրանց կողմից արդեն իսկ փոխանցված 100–ական դոլարները գումարենք իրար, հաշվեհամարին պետք է որ 811600 դոլար գումար լիներ, սակայն Բախշանին բաժին հասած հերթական համարից պարզ է դառնում, որ այդ գումարն ավելի շատ է, քան պետք է լիներ:
«Արթուր Աղաբեկյանն այդ թվերի տարբերությունը բացատրում է նրանով, որ մայր գումարից ստացված տոկոսներն իրենք բաժանել են 100–ի և դրանք գրանցել են ինչ–որ մարդկանց անուններով: Ցուցակում, սակայն այդ անունների դիմաց չկա, թե նրանք ովքեր են, երբ և ինչու է նման վերաբաշխում կատարվել: Բացի այդ, այսօր հնարավոր չէ հասկանալ, թե մայր գումարից ստացված տոկոսներն ինչքան են կազմում, դրանք քանի տարվա ընթացքում են հավաքվել և ինչ տոկոսադրույքով են եղել և այլն»,– ասաց Ա. Բախշյանը:
Ի դեպ «Մարտիկ» հիմնադրամի կայքի վերջին ամենաթարմ տեղեկությունը 2017 թ.–ի փետրվարի 7–ին է տեղադրվել, որտեղ ներկայացված է, թե նախորդ տարվա ընթացքում ինչ ծրագրեր է իրականացվել: Դրան նախորդող տեղեկությունը 2016–ի նոյեմբերի 16–ին էր, որտեղ հիմնադրամի գործադիր տնօրեն Սեդրակ Սեդրակյանը մի քանի տողով իրազեկում է, թե երբ և ինչ նպատակով է ստեղծվել սույն հիմնադրամը:
Կայքի մնացած 3 տեղեկությունները 2002 թ.–ին տեղադրվածներն են և տպավորությունն այնպիսին է, որ այն տևական ժամանակ գործել է բոլորի աչքից հեռու՝ հարաբերական դադարի ռեժիմում: Եվ ամենայն հավանականությամբ այն դեռ երկար ժամանակ կշարունակեր գործել ստվերային ռեժիմում, եթե Անահիտ Բախշյանը մի օր ցանկություն չհայտներ 100 դոլար գումար նվիրաբերել «Մարտիկ» հիմնադրամին:
Ի դեպ, կանոնադրությունում ասվում է, որ հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը, սակայն առանձնապես հասկանալի չէ, թե հատկապես ովքեր են այս հիմնադրամի գումարներով կրթվել ու վերապատրաստվել: Հասկանալի չէ նաև, թե որքանով է օգնել նաև հայոց բանակի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, երբ անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պարզ դարձավ, թե մեծ հաշվով որքան ողորմելի ու խոցելի վիճակում է գտնվում մեր զինված ուժերի նյութատեխնիկական բազան:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: