Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկանի դոկտորականի պաշտպանությունն ավարտվեց. հանձնաժողովի 9 անդամներից 8-ը գաղտնի քվեարկությամբ կողմ են արտահայտվել

Երեկ՝ փետրվարի 23-ին, կայացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը դոկտորականի պաշտպանությունը:

Պաշտպանությունը տեղի է ունեցել մասնագիտական խորհրդում, որի ղեկավարը եղել է Արմեն Շաքարյանը: Խորհրդի՝ քվեարկության իրավունք ունեցող 9 անդամները փակ գաղտնի քվեարկությամբ հաստատել են Եսայանի դոկտորականը: Կողմ է քվեարկել9 մարդ, դեմ՝ 1-ը:  

Նշենք, որ մինչ այդ, փետրվարի 21-ին տեղի էր ունեցել Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանության առաջին նիստը,  որի արդյունքների մասով Մասնագիտական խորհրդի նախագահ Արմեն Շաքարյանը լրատվամիջոցներով պարզաբանել էր. «Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանությանը քվեարկելու իրավունք ունեցող 9-ը հոգուց կողմ էր քվեարկել 5 հոգի, դեմ` 4-ը, մինչդեռ աշխատանքի հաստատման համար պահանջվում է 7 կողմ ձայն: Այդ որոշումը նույն նիստի ժամանակ նույն անձնակազմով չի հաստատվել: Նիստը շարունակվում է, վերջնական տվյալները կպարզվեն նիստն ավարտվելուց հետո, իսկ ամենավերջնականը` ԲՈՀ-ի որոշումից հետո»:

Այսպիսով փաստենք, որ Մասնագիտական խորհրդի երկու նիստերի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով  բժշկագիտության ոլորտը համալրվեց ևս մեկ դոկոտորական ատենախոսությամբ:

Նկատի ունենալով, որ  Լազար Եսայանի դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունը գրավել էր զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, ինչպես նաև այն, որ  Լազար Եսայանի մասնագիտական գործունեությունը միշտ էլ եղել է հանրային ուշադրության և հետաքրքրության կենտրոնում,  հարկ ենք համարում ներկայացնել բժշկական գիտությունների դոկտոր Լազար Կառլենի Եսայանի կենսագրությունը:

Եսայան Լազար Կառլենի 

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ

Ծնվել է 1969թ. հուլիսի-13-ին ք.Երևանում

Կրթություն 

1987-1992 թթ. Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտ
1976-1986 թթ. Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեություն 

2015 թ. սկսած ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ
2014-2015 թթ. ԵՊԲՀ քոլեջ` ի պաշտոնե տնօրեն
2011 թ. առ այսօր ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտությունների մեթոդական հանձնաժողով, նախագահ
2011 թ. առ այսօր ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան
2011 թ. մայիս- օգոստոս Մ. Հերացու անվան ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,
Թիվ 1 համալսարանական պոլիկլինիկայի ղեկավար
2010 թ. առ այսօր Երևանի «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն
2010 թ. առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ
2010 թ. մարտ-օգոստոս Երևանի «Արզ-ստոմ կենտրոնի» փոխտնօրեն
2007-2010 թթ. ԵՊԲՀ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ
2006 թ. Երևանի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար
2006-2007 թթ. Երևանի Մ. Հերացու անվան ԵՊԲՀ թերապևտիկ ստոմոտոլոգիայի ամբիոնի վարիչ
2006-2007 թթ. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ
2004-2006 թթ. Երևանի թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար և գլխավոր բժիշկ
2004-2006 թթ.  Երևանի Թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկա՝ բժիշկ-ստոմատոլոգ
1999-2003 թթ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն՝ ասիստենտ
1998-2004 թթ. Երևանի թիվ 14 պոլիկլինիկա՝ բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ
1993-1999 թթ. Երևանի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա՝ բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ
1992-1993 թթ. Երևանի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա՝ բժիշկ-ինտերն
1986-1987 թթ. Երևանի 8-րդ բուժ.միավորման ծննդաբերական բաժանմունք՝ սանիտար
 

Գիտական գործունեություն 

2004 թ. դոկտորական ատենախոսության պլան-անոտացիայի հաստատում
2003 թ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ
2001 թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանություն
 

Այլ տեղեկություններ 

2010 թ. Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի փոխնախագահ
2009 թ. ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ
2008 թ. «Ստոմատոլոգիական կրթության և գիտության ասոցիացիայի» նախագահ

2006 թ.մեթոդական տարբեր հանձնաժողովների անդամ
2000 թ. «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» վարչության անդամ, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար
1998 թ. Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ
1998 թ. մի շարք միջազգային համագումարների, գիտաժողովների, ինչպես նաև ձեռքի հմտության դասընթացների մասնակից
1995 թ. ակտիվորեն զբաղվում է երիտասարդ մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերով, գիտական գործունեությամբ, բազմաթիվ նորարարական առաջարկների և պատենտների համահեղինակ և հեղինակ է, ավելի քան 60 գիտական հոդվածների և 9 մեթոդական հանձնարարականների հեղինակ
 

Հասարակական, քաղաքական գործունեություն

1996 թ. «Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի» առողջապահության և պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար
2009 թ. «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի առաջին միջազգային վեհաժողովի նախաձեռնող-կազմակերպիչ
 

Պարգևներ 

2015 թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր
2015 թ. Դոցենտի կոչում ԲՈՀ-ի կողմից
2015 թ. ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ
2014 թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՀՀ բանակի ստեղծման 20 ամյակին նվիրված մեդալ
2012 թ. «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի ոսկե մեդալ»
2010 թ. «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալ
2008 թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից «Շնորհակալական պատվոգիր»
2005 թ. «Մ.Հերացու անվան Ոսկե մեդալ»
 
Ամուսանացած է, ունի 2 երեխա:

Նյութի աղբյուրը՝ newsbook.am