Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»
Общество

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ օրվա ծաղր կլիներ, եթե մի օր Կոմիտասը հայտարարեր, որ այս կամ այն կուսակցությանն է սատարելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ մեր երկիրը պետք է ղեկավարեն նվիրյալներ, ովքեր ունեն անբիծ կենսագրություն և վայելում են ժողովրդի վստահությունը: Նրանք երբևէ չպետք է ապազգային որևէ քայլ, անազնիվ գործարք կատարած լինեն, բայց քանի որ ներկայի քաղաքական գործընթացների ճարտարապետներն այդպիսին չեն, ուստիև քաղաքական ողջ այս գործընթացների մեջ նրա համար հարազատ որևէ բան չկա:
Նա ցավում է, որ քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» պատուհանն այլևս չկա և հնարավոր չէ սեփական դիրքորոշումն ավելի պարզ արտահայտել: Գ. Գինոսյանի դիտարկմամբ՝ բավականին վատ երևույթներ կան քաղաքական դաշտում, իսկ ամենավատն այն է, որ որևէ քաղաքական ուժ իր ծրագրում քաղաքացի դաստիարակելու ցանկության մասին չի խոսում: Ու քանի դեռ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտը, ապա մոտ ապագայում մեր երկրում ոչինչ էլ չի կարող փոխվել:
«Քանի՞ հոգի գիտեք, որ երկիրը վնասելու համար այսօր ազատազրկված է: Ու քանի դեռ նրանք չեն պատժվել, մնացած արժեքների մասին մտածելը պարզապես ծիծաղելի է: Որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ Հայաստանում ոչ թե պետք է բնակիչներ ապրեն, այլ՝ քաղաքացիներ: Այսինքն՝ մարդն ով այստեղ ապրում է, իրեն պետք է լիիրավ քաղաքացի զգա և ոչ թե ժամանակավոր բնակիչ, որը հնարավորության դեպքում կարող է լքել իր հայրենիքն ու գնալ այլ երկիր՝ որոշ չափով ավելի բարեկեցիկ ապրելու համար»,– ասաց Գ. Գինոսյանը:
Նա համոզված է, որ մտավորականը, արվեստագետը, գիտնականը պետք է հասարակության ճարտարապետները լինեն ու չպետք է քաղաքականությամբ զբաղվեն: Եվ օրվա ծաղր կլիներ, որ եթե մի օր Կոմիտասը հայտարարեր, թե առաջիկա ընտրություններում այս կամ այն կուսակցությանն է պաշտպանելու:
«Մտավորականները պետք է լինեն մեր ազգային արժեհամակարգի ճարտարապետները, իսկ քաղաքական կուսակցությունները, օտար բառով ասած՝ այդ հասարակության «պրարաբները» (աշխղեկները) պետք է լինեն: Ցավոք, մենք տեսնում ենք քաղաքական «պրարաբների» հոծ զանգված, որոնք հերիք չի հավակնում են հասարակության ճարտարապետները լինել, դեռ մի բան էլ իրական ճարտարապետներին իրենց ձեռքի տակ որպես «պրարաբ» են աշխատեցնում: Այսինքն՝ մտավորականը, ով պետք է ազգային արժեհամակարգ ձևավորելու հավակնություն ունենար, ինքը քաղաքական գործչի ձեռքին խամաճիկ է դարձել և նրա գովքն է անում: Բայց եթե Արարատ լեռը տեսանելի լիներ, ապա դժվար թե մարդիկ սկսեին կողքի մանր բլուրներով հիանալ»,– ասաց Գ. Գինոսյանը:
Նրա կարծիքով հայ հասարակության ընտրությունը պետք է մեկը լինի՝ սեփական ճակատագրին տեր կանգնելն ու հայ լինելու հպարտությունը վերադարձնելը: Եվ եթե այդ ընտրությունում նա չի կարողանում հաղթել, մնացած բոլոր ընտրությունները խամաճիկության և ստրկամտության նոր փուլի ձևավորման իմաստ են ունենում:
«Ամեն ընտրություն մարդկանց նորովի կոտրելու, հիասթափեցնելու և մեկ անգամ ևս Հայաստանից հիասթափեցնելու նպատակ է հետապնդում: Եվ ինչպես Շեքսպիրն է ասում՝ «ինչ արժեք ունի ազատությունը, եթե դրա համար մարդն ամեն օր չի ելնում մարտի»: Եվ եթե հայն ամեն օր իր հայրենիքի ազատության գաղափարի համար չի պայքարում, ուրեմն նա ազատ, անկախ և ազգային հայրենիք ունենալուն արժանի չէ»,– ասաց Գ. Գինոսյանը:
Նա կոչ է անում մարդկանց տեր կանգնել սեփական ճակատագրին և ընտրել սեփական ազգը վեհացնելու, հայ լինելու և ազգային պետականությունը կառուցելու հպարտության վերականգնման օգտին քվեարկել: Պետականությունն ու պետությունը բացարձակ արժեք ճամարտակողներին էլ հիշեցնում է, որ թեև դա բացարձակ արժեք է, բայց ոչ վերջնական նպատակ:
«Պետությունը միջոց է, որպեսզի ապահովի ազգի անվտանգ կենսագործունեությունը և ապահովի ազգի բնականոն զարգացումը, ոչ թե նպատակ, որին պետք է ամեն գնով ձգտել: Իսկ եթե պետությունը վնասում է ազգի բնականոն զարգացմանը և նպաստում ազգի դեգրադացմանը, ապա դա ի՞նչ է նշանակում: Մենք այդպես էլ չհասկացանք, որ հայրենիք բառը ամեն ինչ է բնորոշում և ոչ թե լոկ տարածք: Եվ անկարևոր ու կարևոր տարածքներ հայրենիքում չեն կարող լինել: Ծիծաղելի է հայրենիքի այս կամ այն մասը կարևոր կամ անկարևոր կոչելը: Եվ պետք է բավականին լուրջ մտածել նման մարդկանց մասին, ովքեր դա չեն հասկանում: Ու երբ տարածքներ կորցնելուց սկսում ենք բանաձևեր մտածել, թե ինչպես կոչենք կորցրածը, որպեսզի մեզ «չդատեն», այդտեղ մենք սկսում ենք կորցնել նաև պետությունն ու պետականությունը: Եվ ցավալի է, երբ այդ բոլոր խոսքերի հեղինակներն այսօր քաղաքական վազքարշավի մեջ են, որն այսօր վազքարշավ է, բայց ինչքան ընտրությունները մոտենան, այն բռնցքամարտի է վերածվելու»,– ասաց Գ. Գինոսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: