Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
Общество

Ինչպե՞ս ստուգել ազգերի ազնվությունը, կարգապահությունն ու աշխատասիրությունը

Մենք գիտենք, որ...

Գերմանացիները կարգապահ են, ճշտապահ, ազնիվ, աշխատասեր և վերին աստիճանի պատասխանատու: Անգամ այսպիսի հասկացություն կա՝ «գերմանական ճշտապահություն»:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ ամեն ազգի մեջ էլ կան և՛ կարգապահներ, և՛ անկարգապահներ, աշխատասերներ և ծույլեր, պատասխանատուներ և անպատասխանատուներ և այլն: Ընդ որում, այնպես չէ , որ գերմանացիների մեջ լավագույն հատկանիշներով օժտվածները առավել մեծ թիվ են կազմում, քան այլ ազգերում: Վերջերս Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգ Պիտեր Կոլետը հարցում է անցկացրել եվրոպական 6 երկրների 200 մենեջերների (ղեկավարների) շրջանում՝ նպատակ ունենալով պարզել տարբեր ազգերի մեջ կարգապահության աստիճանը: Հարցման մասնակիցներին առաջարկվել է արտահայտել իրենց վերաբերմունքը այնպիսի երևույթների նկատմամբ, ինչպես «կարգապահությունը» և «ճշտապահությունը»: Բացի այդ, հարց է ուղղվել, թե, ըստ նրանց, որքան ժամանակով ուշացումն են համարում անթույլատրելի և զայրույթ առաջացնող: Որքան էլ զարմանալի է, պարզվել է, որ գերմանացիները այնքան էլ ճշտապահ և կարգապահ չեն: Նրանց շրջանում 10-15 րոպեանոց ուշացումները զայրույթ չեն առաջացնում, այն դեպքում, որ անգլիացիների մոտ այդ ցուցանիշը 8 րոպեն է: Իհարկե, պետք է նշել, որ գերմանացիներից այդ հարցով առաջ են անցել ֆրանսիացիները, որոնք պատրաստ են սպասել անգամ մինչև 25 րոպե: Կարծիք կա նաև, որ գերմանացիները անասելի ազնիվ են: Իրականում դա ևս մոլորություն է: Գողությունները ժամանակակից Գերմանիայում ծաղկում են մնացած երկրներից ոչ պակաս: Ընդ որում, բացի այն, որ գերմանացի գողերը բանկեր ու բնակարաններ են կողոպտում, թալանում են անցորդներին և մեքենաներ գողանում, նրանք նաև գողանում են այն ամենը, ինչ ձեռքի տակ կընկնի սուպերմարկետներում: Չմոռանանք, որ սա անում են բարեկեցիկ և ապահովված երկրի բնակիչները: Ընդ որում, խանութներից գողությունները այնքան մասսայական են դարձել, որ օրենքի գերմանացի պաշտպանները այս ամենին նոր անուն են տվել՝ «ժողովրդական սպորտաձև»: Ինչպես ցույց է տալիս սոցհարցման մի արդյունք, 14 տարեկանից մեծ գերմանացիների շրջանում յուրաքանչյուր իններորդը իր կյանքի ընթացքում ամենաքիչը մեկ անգամ որևէ բան է «ցրել» սուպերմարկետից: Ըստ Գերմանիայի առևտրականների միության տվյալների, Գերմանիայում տարեկան արձանագրվում է խանութներից գողության 5 միլիոն դեպք, իսկ այդ գողություններից խանութատերերի վնասը կազմում է մոտավորապես 4,5 միլիարդ մարկ: Ի դեպ, այստեղ հետաքրքիրն այն է, որ ըստ հետազոտությունների, գողության այդ դեպքերը կապ չունեն գործազրկության կամ վատ ապրելու հետ: Մոլորություն է նաև այն, որ գերմանացիները խիստ աշխատասեր են: Կարելի է ասել, որ անգամ հակառակն է: Օրինակ, ըստ Die Welt թերթի 2001 թվականի հրապարակման, Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Շրյոդերը հայտարարել է, որ ինքը «միջոցներ կձեռնարկի աշխատանքից խուսափող» գերմանացիների նկատմամբ: Ինչպես դժվար չէ ենթադրել, այս հայտարարությունը վիրավորել է գերմանական հասարակությանը, և այդ ժամանակ կանցլերը թեթևակի ուղղել է իր խոսքերը՝ ասելով, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց աշխատանքի բիրժաներում աշխատանք են առաջարկում, սակայն նրանք հրաժարվում են դրանից՝ չլինելով հիվանդ կամ տարիքն առած ծերեր: Die Welt թերթը այս առիթով որոշել էր սեփական հետաքննություն անցկացնել, և կատարված սոցհարցումը՝ արդյո՞ք գերմանացիները վատ են վերաբերվում աշխատանքին, ուշագրավ տվյալներ է բացահայտել: Հարցվողների 58 տոկոսը հարցին պատասխանել է դրական` հայրենակիցներին անվանելով «ծույլեր»: Իսկ հարցվողների 51 տոկոսը համաձայն է անգամ կանցլերի այն մտքին, որ գործազուրկների մեծ մասն ուղղակի չի ուզում աշխատել:

Նշենք, որ ազգերի ազնվության որոշման նպատակով «Ռիդերս դայջեսթ» կազմակերպությունը փորձեր է իրականացրել աշխարհի 33 երկրում: Փորձի իմաստը այն է, որ մեկ օր բոլոր երկրներում անցորդները պատահաբար կորցրել են իրենց դրամապանակները (1 100 դրամապանակ, որոնցում եղել է փող, ընտանեկան լուսանկարներ և տերերի տվյալները): Ինչպես պարզվել է, ամենաազնիվ մարդիկ ապրում են Նորվեգիայում և Դանիայում` գտնված դրամապանակների 90 տոկոսը վերադարձվել է տերերին: Իսպանացիների և Ֆրանսիացիների մոտ վերադարձվել է 60-70 տոկոսը: Իսկ ահա գերմանացիների մոտ այդ տոկոսը եղել է 45: Այնուամենայնիվ, գերմանացիները ամենաանազնիվները չեն: Շվեյցարացիների միայն 35 տոկոսն է վերադարձրել դրամապանակները: Նման համեստ ցուցանիշ են արձանագրել նաև իտալացիները, մեքսիկացիները և հոնգկոնգցիները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը