Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
Политика

Շոուն պահանջում է Հովիկ Աբրահամյանի անունը

Hayeli.am-ը գրում է.

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, քանի որ օրերս նրան իրենց ուշադրության կենտրոն են բերել հայրենի իրավապահները : Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, եւ բացատրություն տվել հարուցված մի գործի շրջանակներում: Խոսքը Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի մասին է։ Այն հարուցվել է «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութի հիման վրա: Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին, եւ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք եւ այլք:

«Քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ուստիեւ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ», ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը նշված տարածքում հողակտոր չունի: Իհարկե, այս գործում խնդիրն այն է, որ պետք է պարզել՝ արդյոք հողերի սեփականաշնորհման աճուրդը կայացել է օրինական ճանապարհով, եւ ընդհանրապես կար իրավունք այդ հողերը՝ անտառները սեփականաշնորհելու թե ոչ: Սակայն եթե նախկին իշխանավորները գնային հանցավոր գործողության, ապա պետք չի կասկածել, որ կփոխեին եւ հողերի նշանակությունը, եւ ամեն ինչ փաստաթղթերով ճիշտ կանեին: Այստեղ զավեշտը նրանում է, որ գործը չի կարող իրավաբանական հեռանկար ունենալ: Բանն այն է, որ գոյություն ունի վաղեմության ժամկետ, որի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի: Սակայն սա չի խանգարում, որ մերօրյա իշխանությունները ի դեմս իրավապահ մարմինների, ոչնչից մեծ աղմուկ բարձրացնեն եւ այդ աղմուկը ուղղորդեն քաղաքական նպատակներով: Որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով, ինչպես Փաշինյանը կասեր «կոնտրոլի տակ պահել» նրան, փաստում է այն հանգամանքը, որ նրանից բացի հարցաքննության է կանչվել միայն Մարտուն Մաթեւոսյանը՝ Հայանտառի այդ ժամանակվա տնօրենը: Մի կողմից անհասականալի՝ ինչով է Աբրահամյանը հարուցել այս իշխանությունների զայրույթը եւ ինչու է նա այդքան սարսափելի դարձել նրանց համար, եթե հաշվի առնենք, որ նախորդ իշխանության հետ խնդիր ուներ նախեւառաջ Աբրահամյանը ու ավելի վաղ էր կամուրջներն այրել, քան տեղի ունեցավ հեղափոխությունը: Մյուս կողմից հասկանալի է, որ նա մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի նկատմամբ մերօրյա իշխանություններն առանձնակի վերաբերմունք ունեն: Մի քանի ամիս առաջ Աբրահամյանի դեմ կարված գործերից բան դուրս չեկավ, չնայած որ իրավապահները շարունակում են իրենց մոտ պահել նախկին վարչապետի անձնագիրը. հիմա նրա գլխին նոր մահակ են փորձել գտնել: Քանզի Նիկոլ Փաշինյանը դեռ կարծում է, որ կարող է «տեսարաններով» լուծել իր իշխանության հարցը, մինչդեռ հեռու չէ այն օրը, որ ՀՀ ոչ այնքան հպարտ, բայց արժանապատիվ քաղաքացիները նրանից իրական գործ՝ «հաց» են պահանջելու, այդ պահանջները հնչում են նաեւ այսօր:

Անի Սահակյան