Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team
Культура

Չեմ տեսել, որ ինչ-որ բան արվի հօգուտ մշակույթի, ավելի շատ փողերի լվացման տեղ էր

Մեր զրուցակիցն է դերասանուհի Լալա Մնացականյանը

Տիկին Մնացականյան, առաջիկայում Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս որոշումը, կա՞ մտահոգվելու առիթ։

Եվրոպական շատ երկրներ այդ մոդելն են ընտրել, կիրառվում է այդ տարբերակը, որը տվել է արդյունք, ես գտնում եմ, որ կարելի է նաև մեզ մոտ փորձել։ Պարզապես չգիտեմ, թե դա որքանով կիրառելի կլինի մեզ մոտ և ինչ ընթացք կստանա, որովհետև մենք դրան հոգեբանորեն պատրաստ չենք։ Չնայած եթե ուրիշ երկրներում այդ փորձը աշխատել է և տվել դրական արդյունքներ, ուրեմն մեզ մոտ էլ կարելի է փորձել։ Ամեն դեպքում, կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս ոլորապտույտից դուրս գանք։

Իսկ ինչո՞ւ է մեզ պետք մշակույթի նախարարություն։ Տեսակետ կա, որ մենք անգամ դա չենք ճշգրտել մեզ համար։ Մշակույթի նախարարություն պետք է նրա համար, որ կարողանանք իրականացնել մշակութային քաղաքականությո՞ւն։

Խորհրդային միության տարիներին կար Կուլտուրայի նախարարություն, որն ապահովում էր Խորհրդային միության գաղափարախոսությունը, և դու չէիր կարող շեղվել սոցիալիզմի գաղափարախոսությունից։ Նա քննող էր, հսկող, առանց նրա՝ որևէ ներակայացում չէր լինում։ Այսինքն՝ դու այդ գաղափարախոսությունից դուրս ներկայացում անելու իրավունք չունեիր։ Անատոլի Էֆրոսի նման ռեժիսորի ներկայացումը կարող էր հանվել, որովհետև այն չէր համապատասխանում գաղափարախոսությանը: Այս 20 տարվա մեջ այդ գաղափարախոսությունը, բնականաբար, դուրս եկավ, սկսվեց շահերի բախում: 20 տարվա մեջ ես չեմ տեսել, որ ինչ-որ բան արվի հօգուտ մշակույթի, ավելի շատ փողերի լվացման տեղ էր։

Այսինքն՝ մշակույթի նախարարությունում մինչև հիմա եղել է ձև առանցբովանդակությա՞ն:

Այո, մանավանդ վերջին տարիներին: Թատրոնները աշխատում էին, որովհետև կային անհատներ, որոնք նվիրյալներ էին: Ի՞նչ էր արվում: Փողերը լվանում էին, իբր վերանորոգում էին անում: Կամ ներկայացման համար տրվում էր այնքան չնչին գումար, որ դու միևնույն է չէիր կարողանում իրագործել այն: Անձամբ ես չեմ հիշում մի դեպք, որ մշակույթի նախարարից որպես արվեստագետ՝ ինչ-որ աջակցություն ակնկալեի։ Եվ ես երբեք չեմ էլ դիմել, ինչ արել եմ, արել եմ ինքնուրույն։ Մշակույթի նախարարության լինել-չլինելու ազդեցությունն ինձ վրա որպես արվեստագետ չեմ տեսել։


Ի վերջո, հեղափոխությունը տեղի ունեցավ, իսկ արդյոք արժեքների հեղափոխություն տեղի ունեցե՞լ է։

Արժեքների հեղափոխություն լինում է այն ժամանակ, երբ դու նոր արժեհամակարգով դաստիարակում ես նոր սերունդ։ Ինչպե՞ս կարող ենք հին մտածելակերպով արժեքների հեղափոխություն անել։ Չնայած հիմա նոր, ինքնատիպ մտածողություն ունեցող երիտասարդներ շատ կան, ինչն ինձ հուսադրում է և ոգևորում։

Սերնդափոխությո՞ւն պետք է տեղի ունենա արժեքային հեղափոխություն արձանագրելու համար։

Այո, նոր սերունդ պետք է գա, և որքան շուտ, այնքան լավ։ Մենք կրթության ոլորտի վրա պետք է սևեռվենք։ Այնտեղ շատ հետաքրքիր և կրեատիվ մարդիկ պետք է լինեն։ Կրթության ոլորտում ինձ շատ է դուր գալիս Ճապոնիայի փորձը, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները։ Մեզ մոտ համարյա բացակայում է ուսուցիչ-աշակերտ հոգևոր կապը: Մեզ մոտ դաս են սովորեցնում, ոչ թե ստեղծում այն հոգևոր դաշտը, որտեղ կարող է դաստիարակվել ուրույն, ինքնատիպ մտածողություն ունեցող անհատ: Ուսուցանել չի նշանակում սարքել իրար նման, ստանդարտ մտածողություն ունեցող կամակատարներ, այլ դաստիարակել քաղաքացի, ով կլինի իր երկրի տերն ու պատասխանատուն, և որպեսզի վաղը մենք ունենանք այդպիսի սերունդ, պետք է սկսենք հենց կրթությունից։

Ամփոփում ենք 2018-ը։ Կարևորագույն իրադարձություններ տեղի ունեցան։ Տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ի՞նչ եք կարծում, 2019-ին կլինե՞ն բեկումնային փոփոխություններ տնտեսության մեջ, մշակույթում և այլն։

Կարծում եմ՝ այո: Մեր բոլորի կյանքում շրջադարձային, կտրուկ փոփոխություններ եղան, և դա չի կարող չանդրադառնալ տնտեսության, մշակույթի, կրթության վրա: Իսկ թե որքանով ենք մենք պատրաստ այդ փոփոխություններին, դժվարանում եմ ասել: Երբ ինձ հարցնում են հետո ինչ է լինելու, կարող է հանկարծ մարդիկ էլի հուսահատվեն, ես ասում եմ՝ հետոն չգիտեմ, բայց հետոն ես հիմա եմ կառուցելու, որպեսզի հետոն լավ լինի, ես հիմա պետք է ճիշտ քայլեր անեմ։ Մարդն ամենից շատ հիասթափվում և հուսահատվում է անարդարությունից: Դեռ որ չեմ տեսել անարդարություն, դեռ որ չեմ տեսնում թալան։ Կարող է ոչ բանիմաց քայլեր անեն, բայց ես գողություն, թալան չեմ տեսել, ես դեռ որ անարդար քայլի չեմ հանդիպել, իսկ այն ժամանակ դեռ չէինք հասցնում ոտքներս դռնից դուրս դնել ու նոր թալանի մասին էինք լսում։ Այն ժամանակ գռփելը, թալանելը, ստորացնելը նորմալ երևույթ էր, դա օդի մեջ էր, մենք այդ մթնոլորտում էինք ապրում, հիմա այդ մթնոլորտից ազատագրվել ենք։ Իսկ մաքուր մթնոլորտում արարել, ստեղծագործելը մարդուն բերում է բավարարվածության զգացում: Ինքը հասկանում է, որ իր երկրի կայացման մեջ ինքը նույնպես ներդրում ունի: