Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? «Паст»Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Почему Никол Пашинян «дал заднюю»? «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
Общество

Ի՞նչ է մենինգիտը և ինչի՞ց է այն առաջանում

Մենք գիտենք, որ...

Ձմռանը դրսում գտնվելիս գլխարկ չդնելու դեպքում կարելի է հիվանդանալ մենինգիտով։

Իրականում այդպես չէ։

Մենինգիտը սուր ինֆեկցիոն հիվանդություն է։ Այս հիվանդության 99 % դեպքերում հիվանդության հարուցիչը լինում է մենինգոկոկ բակտերիան, մնացած դեպքերում կարող են լինել վիրուսներ, այլ բակտերիաներ և սնկեր։ Այն, որ գլխարկ չկրելը կամ մրսելը կարող է մենինգիտ առաջացնել, հին «ժողովրդական հեքիաթ» է, որին հավատում են հատկապես ավագ սերնդի մարդիկ։ Մենինգիտով հիվանդանալու հավանականությունը բոլորովին կապ չունի ցրտի և գլխարկ կրելու հետ։ Իհարկե, պետք է նշել, որ ցանկացած դեպքում, ինչպես մենինգիտը, այնպես էլ այլ հիվանդություններ, կարող են ծանր ընթանալ մրսածության և դրա հետ կապված այլ հիվանդությունների առկայության դեպքում։ Անգամ վիճակագրությունն է փաստում, որ մենինգիտը կապ չունի գլխարկ կրելու հետ, քանի որ այդ հիվանդությունը ակտիվանում է ոչ թե ձմռանը, այլ ուշ աշնանը և վաղ գարնանը։ Եվս մեկ փաստ. 20–րդ դարից սկսած՝ մենինգիտով ամենաշատը հիվանդանում են Աֆրիկայում։ Անգամ բժիշկների կողմից ընդունված որոշակի հասկացություն կա՝ «մենինգիտային գոտի», որի մեջ մտնում են Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրները՝ Չադը, Մալին, Նիգերիան և այլն։

Մենինգիտը ուղեղի պատյանի բորբոքում է։ Տարբերում են մենինգիտի մի քանի տեսակներ՝ շճային, թարախային։ Մենինգոկոկային վարակի աղբյուր հանդիսանում է միայն մարդը, այսինքն՝ մենինգոկոկային մենինգիտով հիվանդները, վերին շնչուղիների լորձենաբորբի կատարալ երևույթներով հիվանդները և առողջ վարակակիրները։ Հիվանդության փոխանցման եղանակը օդակաթիլային է։ Հիվանդացության՝ տարվա եղանակից կախվածության վրա ազդող գործոններից են՝ կլիմայական պայմանները (ջերմաստիճանի կտրուկ տատանումները, բարձր խոնավությունը), մարդկանց միջև հաղորդակցման բնույթի փոփոխությունը ձմեռային ժամանակաշրջանում (փակ կացարաններում երկարատև գտնվելը, ոչ բավարար օդափոխությունը և այլն)։ Պարբերաբար, 10–15 տարին մեկ նկատվում է տվյալ վարակի դեպքերի համաճարակային բարձրացում։ Առավել հաճախ հիվանդանում են փոքր տարիքի երեխաները և տղամարդիկ։ Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաև մարդիկ, որոնք կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն։ Իսկ ընդհանրապես, կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից՝ խոսելիս, հազալիս, փռշտալիս, ինչպես նաև համբուրվելիս։ Առավել հաճախ վարակվում են վերին շնչուղիների կատարով հիվանդ անձինք։ Մենինգիտը կարող է լինել նաև միջին ականջի, քթի հավել յալ ծոցերի, ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների բարդություն։

Որոշ գիտնականներ համարում են, որ դեռևս Հիպոկրատին է հայտնի եղել մենինգիտը։ Մինչվերածննդյան շրջանի բժիշկները, օրինակ՝ Ավիցեննան, ամենայն հավանականությամբ, գիտեին այս հիվանդության մասին։ Տուբերկուլ յոզային մենինգիտի դեպքի մասին առաջին հաղորդումը եղել է 1768 թվականին՝ շոտլանդացի բժիշկ Ռոբերտ Ուիտի կողմից՝ հիվանդի մահվան նկարագրության մեջ։ Համաճարակային մենինգիտը համեմատաբար նոր երևույթ է։ Առաջին վավերագրված համաճարակը եղել է Ժնևում 1805 թվականին։ Հետագա տարիներին մի քանի համաճարակներ են եղել Եվրոպայում և ԱՄՆ֊ում, առաջին համաճարակը Աֆրիկայում 1840 թվականին է եղել։ Աֆրիկայում համաճարակները հաճախացել են 20–րդ դարում՝ Նիգերիայում և Գանայում՝ 1905–1908 թվականների համաճարակներից սկսած։ Առաջին հոդվածը բակտերիական վարակի մասին՝ որպես մենինգիտի պատճառ, գրվել է ավստրիացի բակտերիաբան Անտոն Վայքսելբաումի կողմից 1887 թվականին։

Մինչև 20–րդ դարը մենինգիտից մահացությունը հասնում էր մինչև 90 տոկոս։ 1906 թվականին, ձիերի իմունիզացիայի միջոցով, ստացվեցին մենինգիտի հարուցիչների նկատմամբ հակամարմիններ. ամերիկացի գիտնական Սայմոն Ֆլեքսների կողմից այս գաղափարի զարգացումը թույլ տվեց զգալիորեն կրճատել մենինգիտի հետևանքով մահացությունը։ 1944 թվականին հիմնավորվեց, որ պենիցիլինը կարող է կիրառվել այս հիանդության բուժման նպատակով։

20–րդ դարի վերջերին հեմոֆիլային ցուպիկի դեմ պատվաստանյութի կիրառումը նվազեցրեց այս ախտածինով պայմանավորված հիվանդության դեպքերի քանակը։ Բանն այն է, որ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հեմոֆիլային ցուպիկը մենինգիտ առաջացնելու ամենատարածված մանրէն է։ Նշենք, որ արդեն մի քանի տարի է, որ այս պատվաստանյութով պատվաստումը Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում է և կատարվում է անվճար։ Զարմանալի է, որ այս պատվաստման ներդրումը ժամանակին աղմուկ չբարձրացրեց պատվաստումները այդքան չսիրող մեր որոշ ակտիվիստների մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը